
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՓԱՄԲՈՒԿՅԱՆԻՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ ԵՆ ԶԲԱՂՎԵԼ ԱՎԻԱՑԻՈՆ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐՈՎ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ կառավարությունը բանակցություններ է սկսել Աժ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, գործարար Հարություն Փամբուկյանի հետ, որպեսզի «Արմավիա»-ի սնանկացումից հետո նա կազմակերպի ավիացիոն ուղևորափոխադրումներ իրականացնելու գործը համապատասխան ներդրումներով: ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը, սակայն, հերքել է այդ լուրերը:
Թերթը հիշեցնեում է, որ «Արմավիա» ավիաընկերությունն ապրիլի 1-ից դադարեցրել է իր գործունեությունը կուտակված պարտքերի պատճառով և պատրաստվում է սնանկացման գործընթաց սկսել: