Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 407.00+2.00
OIL:  BRENT - 103.22-1.50 WTI - 95.64-1.07
COMEX:  GOLD - 3927.90-0.73 SILVER - 49.59-2.23
COMEX:  PLATINUM - 1396.10-3.18
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.62-0.16 EUR/GBP - 1.1248+0.55
FOREX:  EUR/USD - 1.1248+0.55 GBP/USD - 1.3466+0.48
STOCKS RUS:  RTSI - 943.73-1.93
STOCKS US: DOW JONES - 51786.72-0.38 NASDAQ - 25372.01+0.83
STOCKS US: S&P 500 - 7568.92+0.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 63081.86+0.00 TOPIX - 3930.28+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 23525.97+0.57 SSEC - 3608.10-0.82
STOCKS EUR:  FTSE100 - 10638.43-1.14 CAC40 - 8020.31-0.34
STOCKS EUR:  DAX - 25864.62-0.45
03/11/2026  CBA:  USD - 360.07-0.43 GBP - 482.93-0.28
03/11/2026  CBA:  EURO - 402.7-1.2
03/11/2026  CBA:  GOLD - 45788+432 SILVER - 580.27-0.41
Միխեյիլ Լոմթաձեն վերադարձել է միլիարդատերերի ցուցակ՝ ըստ Bloomberg-ի
08/11/2024 11:08
Կիսվել

Միխեյիլ Լոմթաձեն վերադարձել է միլիարդատերերի ցուցակ՝ ըստ Bloomberg-ի

Ղազախական Caspi ֆինթեք պլատֆորմի հիմնադիր Միխեյիլ Լոմթաձեն վերադարձել է Bloomberg-ի աշխարհի 500 միլիարդատերերի վարկանիշային աղյուսակ:

Թարմացված տվյալների համաձայն՝ Bloomberg-ի վարկածով Լոմթաձեն 497-րդն է միլիարդատերերի շարքում: Նրա կարողությունը գնահատվում է 6.29 միլիարդ դոլար:

49-ամյա գործարարը դուրս էր մղվել Bloomberg-ի միլիարդատերերի ցուցակից 2024 թվականի սեպտեմբերի 21-ին, երբ նրան պատկանող ընկերության արժեթղթերի գինը կտրուկ անկում գրանցեց: Պատճառը Culper Research-ի հրապարակած զեկույցն էր, որում ասվում էր, որ ֆինթեքը «համակարգված կերպով մոլորեցնում է ԱՄՆ ներդրողներին և կարգավորող մարմիններին»: Միխեյիլ Լոմտաձեն շուտով արձագանքեց այդ տեղեկատվությանը և սոցիալական ցանցում գրեց, որ Culper Research-ի տարածած տեղեկատվությունը «ոչ ճշգրիտ» է և նպատակ ունի «շփոթեցնել ներդրողներին»:

Սեպտեմբերի 19-ին Culper Research հետազոտության հրապարակումից հետո Նյու Յորքի ֆոնդային բորսայում Լոմթաձեի ընկերության բաժնետոմսերի գինը նվազել է գրեթե 20%-ով: Forbes-ի տվյալներով՝ սեպտեմբերի 22-ի դրությամբ նրա կարողությունը կազմում էր 5.2 միլիարդ դոլար, ուստի նա Forbes-ի միլիարդատերերի վարկանիշում 581-րդ տեղում էր, իսկ Bloomberg-ի վարկանիշում այլևս ներառված չէր:

Ինչ վերաբերում է Forbes-ի ներկայիս ցուցանիշներին, ապա Լոմթաձեի կարողությունը գնահատվում է 5.8 միլիարդ դոլար, այդպիսով, այնուամենայնիվ, նա դեռ զբաղեցնում է 581-րդ տեղը:

Միխեյիլ Լոմթաձեն առաջին անգամ, ըստ Bloomberg-ի, մտավ միլիարդատերերի ցուցակը 2021 թվականի հոկտեմբերին, երբ նրա կարողությունը գերազանցեց 5 միլիարդ դոլարը: Մի քանի ամիս անց Լոմթաձեն դուրս է եկել Bloomberg-ի ցուցակից, սակայն կրկին վերադարձել է 2023 թվականի օգոստոսին: Հաջորդ ամիս Լոմթաձեի ունեցվածքը նվազել է:

03/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.07
-0.43
Եվրո (EUR)
402.7
-1.2
Ռուբլի (RUR)
4.4309
-0.0143
Լարի (GEL)
138.79
-0.08
45788
+432
Արծաթ
580.27
-0.41