Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 408.00+0.50
OIL:  BRENT - 93.83-9.10 WTI - 86.94-9.10
COMEX:  GOLD - 4115.00+4.76 SILVER - 52.12+5.10
COMEX:  PLATINUM - 1534.00+9.88
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.97+0.22 EUR/GBP - 1.1258+0.09
FOREX:  EUR/USD - 1.1258+0.09 GBP/USD - 1.349+0.18
STOCKS RUS:  RTSI - 931.72-1.27
STOCKS US: DOW JONES - 53356.12+3.03 NASDAQ - 25736.51+1.44
STOCKS US: S&P 500 - 7688.62+1.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 61077.90-1.79 TOPIX - 3940.39+1.16
STOCKS CHINA:  HANG SENG - 24796.98+3.67 SSEC - 3689.91+0.10
STOCKS EUR:  FTSE100 - 10829.21+1.79 CAC40 - 8177.89+1.96
STOCKS EUR:  DAX - 26437.67+2.22
05/11/2026  CBA:  USD - 360.4+0.28 GBP - 485.13-0.28
05/11/2026  CBA:  EURO - 404.66-0.37
05/11/2026  CBA:  GOLD - 46787+1208 SILVER - 602.41+35.02
Կոնվերս Բանկի գործընկերությամբ գործարկվել է խնայողությունների կառավարման նոր Superra հավելվածը
11/11/2024 16:44
Կիսվել

Կոնվերս Բանկի գործընկերությամբ գործարկվել է խնայողությունների կառավարման նոր Superra հավելվածը

Գործարկվել է երկրորդային շուկայում արժեթղթերով գործարքների իրականացման Superra հավելվածը: Այն մշակվել է Ֆիդո Ինվեսթ ներդրումային ընկերության կողմից՝ դեռևս նախորդ տարի Կոնվերս Բանկի հետ կնքված համաձայնագրի շրջանակում:

Սա Կոնվերս Բանկի Bank as a Service քաղաքականության շրջանակում ֆինտեխ ընկերության հետ առաջին համագործակցությունն է: Շուտով Superra հավելվածը կինտեգրվի Converse Mobile-ին: Արդյունքում, Կոնվերս Բանկի հաճախորդները հասանելիություն կստանան խնայողությունների կառավարման ևս մեկ գործիքի՝ բորսայում շրջանառվող պետական և հայկական ընկերությունների պարտատոմսերի:

Ֆիդո Ինվեսթ ներդրումային ընկերության տնօրեն Ահարոն Լևոնյանի խոսքով, Superra հավելվածը ստեղծվել է որպես պարտատոմսերում խնայողությունների ներդրման պարզ, արագ, անվտանգ ու վստահելի հնարավորություն, որի միջոցով պարտատոմսերը, արժեթղթերն առցանց եղանակով հասանելի կդառնան սկզբնական շրջանում ռեզիդենտ, իսկ մոտ ապագայում՝ նաև ոչ ռեզիդենտ ներդրողներին:

Ահարոն Լևոնյանն ասում է. «Superra հավելվածի անհրաժեշտությունն առաջին հերթին հասկացել ենք որպես մասնավոր ներդրող: Հասկացել ենք, որ գրեթե անհնար է առանց բանկ այցելելու թվային միջավայրում բացել բրոքերային և բանկային հաշիվներ և կատարել ներդրումներ հայկական արժեթղթերում․․․

Առաջիկայում հավելվածը հասանելի կդառնա Converse Mobile հավելվածում: Կոնվերս Բանկի հետ համագործակցությամբ գործընթացն ավտոմատացվել է. այլևս կարիք չկա բանկ կամ ֆինանսական որևէ այլ կառույց այցելել հաշիվներ բացելու, պայմանագրեր ստորագրելու, պարտատոմսեր գնելու կամ վաճառելու համար: Superra-ն, օգտագործելով Բանկի ընդգրկուն գործիքակազմն ու ենթակառուցվածքը, իր թվային լուծումների և ճկունության շնորհիվ կապահովի հասանելիություն կապիտալի շուկաներին և կդառնա խնայողությունների նոր, այլընտրանքային գործիք»:

Կոնվերս Բանկի ներդրումային դեպարտամենտի տնօրեն Գրիգորի Զաքարյանը հավելում է. «Սա կարևորագույն քայլ է ՀՀ կապիտալի շուկայում ֆիզիկական անձանց ներգրավվածությունը բարձրացնելու տեսանկյունից, քանի որ այս համագործակցությամբ մենք փոքր ներդրողների համար հասանելիություն ենք ապահովում խնայողությունների կառավարման նոր հարթակին:

Կոնվերս Բանկը որդեգրել է թվայնացման քաղաքականություն և հաճախորդի ցանկացած բանկային փորձառություն աստիճանաբար տեղափոխվում է թվային տիրույթ: Superra-ի նպատակն է թվային ուղիների միջոցով Հայաստանում կամ արտերկրում գտնվող փոքր ներդրողներին հնարավորություն տալ խնայողությունները տեղաբաշխել Հայաստանում այս պահին հասանելի պարտատոմսերում:

Ըստ որում, մենք ապահովել ենք իրացվելիության առավելագույն մակարդակ և բարձր եկամուտ ստանալու հնարավորություն. ներդրողները կարող են ցանկացած պահի իրացնել գործիքները՝ նույն հավելվածում վաճառելով պարտատոմսերը շուկայական գներով»:

Նշվել է նաև, որ Superra-ի հնարավորությունները կընդլայնվեն՝ ներառելով զարգացող երկրների արժեթղթեր:

Մանրամասների համար.

Ֆիդո Ինվեսթ` 041000880, 011800808, https://www.fidoinvest.am/am/pages/index/Superra/

Կոնվերս Բանկ՝ 010 511 211

Կոնվերս Բանկը և Ֆիդո Ինվեսթ ներդրումային ընկերությունը վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից:

05/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.4
+0.28
Եվրո (EUR)
404.66
-0.37
Ռուբլի (RUR)
4.4134
+0.0187
Լարի (GEL)
138.98
+0.37
46787
+1208
Արծաթ
602.41
+35.02