Բիզնես

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 409.00-1.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
Ինեկոբանկի ու Եվրոպական Ներդրումային Բանկի միջեւ ստորագրվել է 40 միլիոն եվրո ֆինանսավորման վերաբերյալ համագործակցության պայմանագիր
15/11/2024 16:22
Կիսվել

Ինեկոբանկի ու Եվրոպական Ներդրումային Բանկի միջեւ ստորագրվել է 40 միլիոն եվրո ֆինանսավորման վերաբերյալ համագործակցության պայմանագիր

Եվրոպական Ներդրումային Բանկի (ԵՆԲ) մասը կազմող ԵՆԲ Գլոբալը (EIB Global) համագործակցության պայմանագիր է ստորագրել հայկական Ինեկոբանկի հետ՝ ուղղակիորեն տրամադրելով բանկին 40 միլիոն եվրո ֆինանսավորում:

Ինեկոբանկին հատկացվող ֆինանսական այս փաթեթը կուղղվի Հայաստանում մանր, փոքր և միջին ձեռնարկությունների (ՄՓՄՁ) կայուն և երկարաժամկետ զարգացմանը, ինչպես նաև մրցունակության բարձրացմանը։ Հատուկ ուշադրություն է դարձվելու կին ձեռներեցներին աջակցությանը՝ նպաստելով ներառական տնտեսական աճին ու նորարարությանը:

Ինեկոբանկի Գործադիր տնօրեն Հայկ Ոսկանյանն իր գոհունակությունը հայտնեց ԵՆԲ-ի հետ ջանքերը միավորելու և այս կարևոր նախաձեռնությանը աջակցելու առթիվ։

«Վստահ ենք, որ այս համագործակցության շնորհիվ կապահովենք երկարաժամկետ ֆինանսավորում հայաստանյան ՄՓՄՁ-ների համար՝ հնարավորություն տալով նրանց առաջ շարժվել, գնալ նորարարությունների ճանապարհով և հաջողել։ Վստահ ենք նաև, որ այս նախաձեռնությունը դրական ազդեցություն է ունենալու ձեռներեցության և նորարարության զարգացման վրա»,- նշում է Հ․ Ոսկանյանը։

Թեև Ինեկոբանկը նախկինում ևս ունեցել է ֆինանսավորում ԵՆԲ-ից տարբեր նախաձեռնությունների շրջանակում, սա առաջին ուղղակի համագործակցությունն է։ Նպատակը՝ ամրապնդել երկկողմ հարաբերությունները և ընդլայնել ֆինանսավորման հասանելիությունը հայաստանյան գործարար համայնքի համար՝ խթանելով ձեռներեցությունը։

Ինեկոբանկի Կորպորատիվ բիզնեսի տնօրեն Արտյոմ Չիչյանի խոսքերով բանկը կարևորում է մեր երկրում բիզնես միջավայրի ձևավորմանն ու բիզնեսների զարգացմանն ուղղված բոլոր նախաձեռնությունները և իր գործունեությամբ  ձգտում նպաստել այդ գործընթացներին։

«Ինեկոբանկը մշտապես մանր, փոքր և միջին ձեռնարկությունների կողքին է և առաջարկում է ֆինանսավորման լայն հնարավորություններ։ Ուրախ ենք համագործակցել ԵՆԲ Գլոբալի հետ հատկապես այս նախաձեռնության շրջանակում և աջակցել ավելի շատ ՄՓՄՁ-ների հասնել իրենց բիզնես նպատակներին կայուն զարգացման ճանապարհով», – ասում է Ա․ Չիչյանը։

ԵՆԲ փոխնախագահ Թերեզա Չերվինսկան նշում է, որ իրենք ուրախ են գործընկեր Ինեկոբանկի հետ միասին հայաստանյան ՄՓՄՁ-ներին իրենց աջակցությունն ավելացնելու առթիվ։

«ԵՆԲ-ն հակված է խթանել երկրում ձեռներեցությունն ու ներառական աճը՝ օգնելով բիզնեսներին հաղթահարել իրենց զարգացման խոչընդոտները: Երկարաժամկետ ֆինանսավորման (այդ թվում՝ տեղական արժույթով) հասանելիության բարձրացման հրատապ կարիքը բավարարելով՝ մենք Հայաստանի գործարար էկոհամակարգի համար ճանապարհ ենք հարթում դեպի ավելի դիմակայուն և նորարար ապագա»,-ասում է Թ․Չերվինսկան:

Ֆինանսավորման այս ծրագիրը նպատակ ունի խթանել ձեռներեցությունը, աջակցել կայուն և կանաչ զարգացմանը և նպաստել նորարարությանը՝ համահունչ Եվրամիության և Հայաստանի ընդհանուր առաջնահերթություններին ներառական տնտեսական զարգացման համար։

Ինեկոբանկը տարածաշրջանի առաջատար բանկերից  է, որն առաջարկում է մանրածախ ու կորպորատիվ բանկային ծառայություններ` ուղղված յուրաքանչյուր անհատի և բիզնեսի ֆինանսական կարիքներին ու հետաքրքրություններին: Այս տարիների ընթացքում  բանկը մշակել է նորարարական թվային լուծումներ և պրոդուկտներ՝ ներդնելով ֆինանսական ծառայությունների բոլորովին նոր մշակույթ Հայաստանում։  Ինեկոբանկի բոլոր նորություններին և առաջարկներին կարող եք հետևել բանկի պաշտոնական կայքում և սոցիալական հարթակներում (Facebook, LinkedIn, Instagram)։

Եվրոպական ներդրումային բանկը (ԵՆԲ) Եվրոպական միության երկարաժամկետ ֆինանսավորման հաստատություն է, որը պատկանում է անդամ պետություններին։ Այն տրամադրում է երկարաժամկետ ֆինանսավորում հուսալի ներդրումների համար՝ աջակցելով ԵՄ քաղաքականության նպատակներին չորս առաջնահերթ ոլորտներում՝ ենթակառուցվածքներ, նորարարություն, կլիմա եւ շրջակա միջավայր, միկրո, փոքր եւ միջին ձեռնարկություններ (ՄՓՄՁ-ներ)։ ԵՆԲ Գլոբալը ԵՆԲ խմբի մասնագիտացված ստորաբաժանում է, որի նպատակն է զարգացնել միջազգային համագործակցությունները եւ զարգացման ֆինանսավորման ազդեցությունը՝ նպաստելով Եվրոպական միության երեք համընդգրկուն առաջնահերթություններին. «Եվրոպական կանաչ գործարք» (European Green Deal), «Գլոբալ դարպասներ» (Global Gateway) եւ կայուն ու ներառական աճ։ Team Europe-ի կազմում ԵՆԲ Գլոբալը խթանում է ուժեղ, կենտրոնացած համագործակցություններ՝ գործակցելով այլ զարգացման ֆինանսավորման հաստատությունների եւ քաղաքացիական հասարակության հետ՝ սերտորեն աշխատելով այլ բազմակողմ զարգացման բանկերի հետ։ ԵՆԲ Գլոբալն ավելի է մոտեցնում ԵՆԲ խմբին տեղի մարդկանց, ընկերություններին եւ հաստատություններին ամբողջ աշխարհում գործող գրասենյակների միջոցով՝ ներառյալ Հարավային Կովկասի տարածաշրջանային ներկայացուցչությունը, որն ընդգրկում է նաեւ Հայաստանը։

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69