Բիզնես

USD BUY - 359.50-0.50 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 393.50+0.50 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 96.50+1.40 WTI - 85.75+1.76
COMEX:  GOLD - 3627.90+1.54 SILVER - 43.28+4.49
COMEX:  PLATINUM - 1324.60+3.23
LME:  ALUMINIUM - 2751.00-6.24 COPPER - 11649.50-11.92
LME:  NICKEL - 15169.00-7.85 TIN - 37187.00-17.47
LME:  LEAD - 1830.50-2.22 ZINC - 3392.00-7.70
FOREX:  USD/JPY - 159.18+0.01 EUR/GBP - 1.098+0.20
FOREX:  EUR/USD - 1.098+0.20 GBP/USD - 1.3123+0.21
STOCKS RUS:  RTSI - 902.39-2.71
STOCKS US: DOW JONES - 48147.33-1.93 NASDAQ - 22617.73-5.28
STOCKS US: S&P 500 - 6910.39-3.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 57499.16+0.86 TOPIX - 3750.40+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 22226.88+1.19 SSEC - 3476.88+0.01
STOCKS EUR:  FTSE100 - 10346.34-1.02 CAC40 - 7927.75-1.89
STOCKS EUR:  DAX - 24802.78-2.60
26/11/2026  CBA:  USD - 360.28-0.01 GBP - 472.26+1.43
26/11/2026  CBA:  EURO - 395.37+1.32
26/11/2026  CBA:  GOLD - 40152-1821 SILVER - 456.38-35.58
Apple-ը Siri-ին ավելացրել է ChatGPT չաթբոտը
12/12/2024 12:30
Կիսվել

Apple-ը Siri-ին ավելացրել է ChatGPT չաթբոտը

Դեկտեմբերի 11-ին Apple-ը թողարկեց ծրագրային թարմացում iPhone-ի, iPad-ի և Mac-ի համար՝ ավելացնելով ChatGPT-ի աջակցությունը Siri ձայնային օգնականին:

OpenAI-ի չաթբոտը միանում է, երբ բարդ հարց է տրվում: Նախքան ChatGPT մուտք գործելը, օգտվողը պետք է թույլտվություն տա տեղեկատվություն փոխանցելու համար: Apple-ն ասում է, որ գաղտնիության պաշտպանությունը ներդրված է համակարգում, և OpenAI-ը չի պահում հարցումները:

Ինտեգրումը թույլ է տալիս փոխազդել GPT-4o տարբերակի հետ: Օգտատերերին պետք չէ ունենալ OpenAI-ի հաշիվ:

Apple Intelligence-ը հասանելի է iPhone 15-ի և iPhone 16-ի ամբողջ շարքի Pro տարբերակների սեփականատերերին:

Ի թիվս այլ iOS 18.2 AI թարմացումների․

  • Genmoji-ի միջոցով էմոջիների ստեղծում,
  • պատկերների ստեղծման հարթակ՝ Image Playground,
  • տեսողական տեղեկատվության վերլուծության տեխնոլոգիաներ՝  Visual Intelligence,
  • Image Wand ֆունկցիա՝ լուսանկարներից առարկաները հեռացնելու համար:

IDram

Genmoji-ն ի վիճակի է ստեղծել էմոջիներ՝ հուշումների հիման վրա: Դրանք կարող են օգտագործվել հաղորդագրություններում և արձագանքներում:

Visual Intelligence-ը հասանելի է iPhone 16-ում ներկայացված տեսախցիկի կառավարման կոճակի միջոցով: Գործիքը կարող է սկանավորել QR կոդերը, տեքստը, որոշել հեռախոսահամարներն ու էլփոստի հասցեները՝ կոնտակտներին ավելացնելու համար, ինչպես նաև թարգմանել տեղեկատվությունը այլ լեզվով:

Image Playground-ը կարող է պատկերներ ստեղծել՝ հիմնվելով հուշումների կամ լուսանկարների վրա:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի վերջին տեղի ունեցավ Apple Intelligence-ի հրապարակային թողարկումը՝ iOS 18.1, iPadOS 18.1 և macOS Sequoia 15.1 օպերացիոն համակարգերի օգտատերերը հասանելիություն են ստացել առաջին AI գործառույթներին։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

26/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.28
-0.01
Եվրո (EUR)
395.37
+1.32
Ռուբլի (RUR)
4.3892
+0.0194
Լարի (GEL)
139.02
+0.05
40152
-1821
Արծաթ
456.38
-35.58