Բիզնես

USD BUY - 363.50-0.50 USD SELL - 366.50+0.00
EUR BUY - 418.50+0.00 EUR SELL - 425.00+0.00
OIL:  BRENT - 88.82+1.93 WTI - 82.40+1.28
COMEX:  GOLD - 4373.90+1.37 SILVER - 64.99+0.18
COMEX:  PLATINUM - 1756.80+2.37
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.3-0.01 EUR/GBP - 1.1569+0.29
FOREX:  EUR/USD - 1.1569+0.29 GBP/USD - 1.353+0.28
STOCKS RUS:  RTSI - 796.02-5.13
STOCKS US: DOW JONES - 53732.41-0.20 NASDAQ - 26729.16-0.28
STOCKS US: S&P 500 - 7785.76-0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 68713.80+0.59 TOPIX - 4197.20+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 25116.85-1.10 SSEC - 3927.18+0.01
STOCKS EUR:  FTSE100 - 10750.11-0.21 CAC40 - 8636.80-0.16
STOCKS EUR:  DAX - 26440.31+0.53
14/08/2026  CBA:  USD - 365.82-0.04 GBP - 494.92+1.37
14/08/2026  CBA:  EURO - 422.74+0.68
14/08/2026  CBA:  GOLD - 51433-636 SILVER - 763.96-15.32
SONY XPERIA Z ՍՄԱՐԹՖՈՆՆ ԱՐԴԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է
26/04/2013 15:01
Կիսվել

SONY XPERIA Z ՍՄԱՐԹՖՈՆՆ ԱՐԴԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է

Orange-ը Հայաստանում ներկայացնում է Sony ընկերության առաջատար մոդելը՝ Sony Xperia Z սմարթֆոնը:

Sony Xperia Z-ն առանձնանում է 5 դյույմանոց Full HD էկրանով, չորսմիջուկանի պրոցեսորով և 13 մեգապիքսել հզորությամբ արագագործ ֆոտոխցիկով: Այս սարքն օգտագործում է Sony-ի տարբեր մուլտիմեդիա ապրանքների առաջատար տեխնոլոգիաները՝ առաջարկելով «լավագույնը Sony-ից՝ սմարթֆոնում»:

Sony Xperia Z-ի էկրանը, որը ստեղծված է Sony-ի Bravia հեռուստացույցների տեխնոլոգիայով, սմարթֆոնին է բերում Sony ընկերության՝ հեռուստացույցների արտադրության բազմամյա փորձը և դիտողին կարծես «տեղափոխում է» էկրանի մեջ վառ ու հստակ գույների շնորհիվ:

Սմարթֆոնի առանձնահատուկ հնարավորություններից է վերջինիս ջրակայունությունը, որը թույլ է տալիս լուսանկարներ և տեսաձայնագրություններ անել ջրի մեջ՝ մինչև մեկ մետր խորության վրա: Ջրում կարելի է անգամ պատասխանել մուտքային զանգերի:

Sony Xperia Z-ը զինված է Android օպերացիոն համակարգով և ապահովում է մինչև 42 Մբ/վ ներբեռնման արագություն:

«Մեր բաժանորդներին մենք առաջարկում ենք համաշխարհային լավագույն նորարարությունները՝ ներկայացնելով նրանց լայն ընտրություն: Sony Xperia Z-ը՝ այս հրաշալի սմարթֆոնը, գալիս է լրացնելու բարձր պահանջներ ունեցող սպառողների համար նախատեսված սմարթֆոնների մեր պորտֆոլիոն: Մենք ուրախ ենք լինել առաջին օպերատորը Հայաստանում, որն առաջարկում է այն իր խանութներում», –  ասել է Օրանժ Արմենիայի Վաճառքի գծով տնօրեն Արսեն Հովհաննիսյանը:

Sony Xperia Z-ի վաճառքի գինն Orange-ի խանութներում 370,000 դրամ է, սակայն Orange-ն առաջարկում է այն ձեռք բերել հատուկ գնով՝ Դելֆին, Պանտերա կամ Թիթեռ ամսական բաժանորդագրությունների հետ միասին: Վերջիններից որևէ մեկին 12 կամ 24 ամսով բաժանորդագրվելու դեպքում սմարթֆոնը կարելի է ձեռք բերել՝ սկսած 205,000 դրամից: Ավելին, Պանտերա սակագնային պլանի բաժանորդներն իրենց բաժանորդագրության առաջին տարվա ընթացքում ամսական կստանան մինչև 1ԳԲ անվճար ինտերնետ:

14/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.82
-0.04
Եվրո (EUR)
422.74
+0.68
Ռուբլի (RUR)
4.3644
+0.0006
Լարի (GEL)
139.91
+0.11
51433
-636
Արծաթ
763.96
-15.32