Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 360.50-0.50
EUR BUY - 392.00-2.00 EUR SELL - 395.00-2.00
OIL:  BRENT - 88.87-4.02 WTI - 79.73-4.41
COMEX:  GOLD - 3649.20+3.90 SILVER - 43.15+5.14
COMEX:  PLATINUM - 1294.40+0.37
LME:  ALUMINIUM - 2934.00-3.18 COPPER - 13226.50-2.66
LME:  NICKEL - 16462.00+1.45 TIN - 45059.00-3.41
LME:  LEAD - 1872.00-0.77 ZINC - 3675.00-1.10
FOREX:  USD/JPY - 158.96+0.28 EUR/GBP - 1.0912-0.48
FOREX:  EUR/USD - 1.0912-0.48 GBP/USD - 1.3042-0.30
STOCKS RUS:  RTSI - 902.39-2.71
STOCKS US: DOW JONES - 48147.33-1.93 NASDAQ - 22617.73-5.28
STOCKS US: S&P 500 - 6910.39-3.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 58644.63+3.91 TOPIX - 3764.88+2.47
STOCKS CHINA:  HANG SENG - 22219.65-0.73 SSEC - 3548.37+0.27
STOCKS EUR:  FTSE100 - 10346.34-1.02 CAC40 - 7927.75-1.89
STOCKS EUR:  DAX - 24802.78-2.60
24/11/2026  CBA:  USD - 360.47+0.12 GBP - 471.1-1.14
24/11/2026  CBA:  EURO - 394.39-0.7
24/11/2026  CBA:  GOLD - 42505+1147 SILVER - 492.72+1.9
Xiaomi-ն SU7 էլեկտրական մեքենային ավելացրել է տեսազանգեր և այլ նոր հնարավորություններ
25/12/2024 15:56
Կիսվել

Xiaomi-ն SU7 էլեկտրական մեքենային ավելացրել է տեսազանգեր և այլ նոր հնարավորություններ

Xiaomi SU7 էլեկտրական մեքենան ստացել է խոշոր ծրագրային թարմացում։ HyperOS 1.4.5 ծրագրաշարն ավելացրել է մի շարք նորամուծություններ, այդ թվում՝ տեսազանգեր՝ օգտագործելով մեքենայի ներքին տեսախցիկը, լիցքավորման կայանների որոնման ընդլայնված հնարավորությունները և այլ հետաքրքիր նորամուծություններ:

Որոշ գործառույթների ճիշտ աշխատանքի համար հավելվածը պահանջում է առնվազն HyperConnect 16.0.0 (HyperOS 2-ով մոդելներ) կամ 15.3.2 տարբերակը: Այս նորամուծություններից մեկը տեսազանգն է՝ օգտագործելով ներսի տեսախցիկը: Սմարթֆոնից VoIP զանգեր կատարելիս համակարգը խլացնում է մեքենայի խոսափողը` գաղտնիությունն ապահովելու համար:

Ռեգո Ինշուրանս

Էլեկտրական մեքենան նաև սովորել է ճանաչել գործընկեր ապրանքանիշերի՝ Nio, Li Auto և Xpeng լիցքավորման կայանները, որոնց որոնելիս հասանելի է դառնում ըստ հզորության և գնի տեսակավորման հնարավորությունը։ Ինտելեկտուալ վարման համակարգը նույնպես արդիականացվել է և ստացել հետևյալ նորամուծությունները.

  • Երթևեկության գոտու ընտրության բարելավված տրամաբանություն
  • Լուսացույցի բարելավված ճանաչում
  • Ավելի սահուն արագացում և արգելակում
  • Երթևեկության իրազեկման ընդհանուր բարելավում
  • Հեռավար կայանման գործառույթ՝ հեռակառավարմամբ
  • Երթևեկության գոտի փոխելիս շրջադարձի ազդանշանի ավտոմատ անջատում։

Վերջապես, հակաթևն արձագանքում է ոչ միայն արագությանը, այլև վարելու ռեժիմին։ Իսկ բեռնախցիկի բացումը ընդհատում է թևի բացումը կամ ծալումը. գործընթացը ավարտվում է միայն այն փակելուց հետո։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է Կասկո ապահովագրություն՝ սկսած 40,000 դրամից։

24/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.47
+0.12
Եվրո (EUR)
394.39
-0.7
Ռուբլի (RUR)
4.399
+0.0065
Լարի (GEL)
139.02
-0.08
42505
+1147
Արծաթ
492.72
+1.9