Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+2.00 EUR SELL - 405.00+1.00
OIL:  BRENT - 116.17+1.76 WTI - 103.27+1.80
COMEX:  GOLD - 3992.00-1.30 SILVER - 51.84-2.56
COMEX:  PLATINUM - 1459.20-3.98
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.4-0.23 EUR/GBP - 1.119+0.41
FOREX:  EUR/USD - 1.119+0.41 GBP/USD - 1.3391+0.53
STOCKS RUS:  RTSI - 977.07-0.69
STOCKS US: DOW JONES - 52342.56-0.25 NASDAQ - 26184.72-1.38
STOCKS US: S&P 500 - 7720.39-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 64659.47+1.10 TOPIX - 4003.28+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 22958.65-0.59 SSEC - 3651.43-0.82
STOCKS EUR:  FTSE100 - 10722.07+0.26 CAC40 - 7970.00+1.05
STOCKS EUR:  DAX - 26039.68+1.31
29/10/2026  CBA:  USD - 360.3-0.21 GBP - 480.03+1.45
29/10/2026  CBA:  EURO - 401.7+0.74
29/10/2026  CBA:  GOLD - 46822-204 SILVER - 622.87+5.44
Fastex-ը հայկական սպորտի ներկայացուցիչներին պարգևատրել է ևս 132 000 FTN-ով
25/12/2024 17:51
Կիսվել

Fastex-ը հայկական սպորտի ներկայացուցիչներին պարգևատրել է ևս 132 000 FTN-ով

Դեկտեմբերի 20-ին Fastex-ը, ամփոփելով  անցնող տարվա սպորտային  ձեռքբերումները, FTN-ներով է պարգևատրել հայկական սպորտի ոլորտում իրենց ներդրումն ունեցած մարզիկներին, մարզչական և բժշկական անձնակազմին՝ ոլորտում գրանցած հաջողությունների համար։ Fastex-ը և «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խումբը կարևորում են սպորտի զարգացումը Հայաստանում։ Ընկերությունը հայկական սպորտին այս տարի տրամադրել է շուրջ 712 000 FTN, որը տրամադրման օրվա փոխարժեքով հավասար է 673 մլն դրամի։ Մինչև 2030 թ.-ը Fastex-ը ծրագրում է հայկական սպորտի զարգացմանը տրամադրել է 5 մլն FTN։

«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի գլխավոր գործադիր տնօրեն Վահագն Բադալյանը, շնորհակալություն հայտնելով ներկաներին, ասել է․ «Fastex-ը և «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խումբը կարևորում են սպորտի զարգացումը Հայաստանում և մշտապես ցուցաբերում աջակցություն։ Մեծ հպարտություն ենք ապրում միջազգային ասպարեզներում հայ մարզիկների գրանցած հաղթանակներին ականատես լինելով։  Աշխարհի և Եվրոպայի առաջնություններում մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկներին, մարզիչներին և ֆեդերացիաների ներկայացուցիչներին այսօր տրամադրելու ենք 132 000 FTN, որն այս պահի փոխարժեքով համարժեք է 175 մլն դրամի։

Fastex-ի աջակցությամբ հայ մարզիկներն այս տարի մասնակցել են մի շարք կարևորագույն միջազգային առաջնություններին, մասնավորապես՝ Փարիզում կայացած Օլիմպիական խաղերին։ Հաջորդ տարվա ընթացքում նախատեսվում է իրականացնել կարատեի Եվրոպայի առաջնությունը, հոկեյի Դ դիվիզիոնի աշխարհի առաջնությունը, բասկետբոլի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունը,  վոլեյբոլի 16 տարեկանների Եվրոպայի առաջնությունը։ Մեր մարզիկներն այս տարի միջազգային տարբեր մրցաշարերում նվաճել են 384 մեդալ, որից 118-ը՝ ոսկե։ Տարին փառահեղ ավարտով եզրափակեցին ծանրորդրները, մասնավորապես՝ Վարազդատ Լալայանը, որը պատմության մեջ առաջին անգամ գերծանր քաշային կարգում նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը:

Fastex-ը շարունակելու է խթանել Հայաստանի Հանրապետությունում սպորտի զարգացումը՝ աջակցելով ներպետական ու միջազգային սպորտի ասպարեզում գրանցվող հաղթանակներին։

Fastex-ն արագ զարգացող Web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տալիս է հսկայական հնարավորություններ և հարմարավետ միջավայր՝ առաջարկելով Fastex Exchange կրիպտո փոխանակման հարթակը, Fastex Card-ը, Fastex Wallet-ը և ftNFT-ն՝ իր հարթակներով և ֆիջիթալ սփեյսներով, ինչպես նաև YoHealth՝ առողջ ապրելակերպը խթանող հավելվածը։  Fastex-ը կարևորում է անվտանգ և հուսալի միջավայրի ապահովումը համաշխարհային թվային ֆինանսների զարգացող աշխարհում՝ մշտապես հետևելով ոլորտի միտումներին:

29/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.3
-0.21
Եվրո (EUR)
401.7
+0.74
Ռուբլի (RUR)
4.4751
-0.0003
Լարի (GEL)
138.9
-0.08
46822
-204
Արծաթ
622.87
+5.44