Բիզնես

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 411.00-1.50 EUR SELL - 417.00-1.00
OIL:  BRENT - 102.21+3.78 WTI - 91.39+2.25
COMEX:  GOLD - 4281.30-1.33 SILVER - 64.38-2.35
COMEX:  PLATINUM - 1756.70-3.38
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 158.07+0.29 EUR/GBP - 1.1378-0.45
FOREX:  EUR/USD - 1.1378-0.45 GBP/USD - 1.3236-0.61
STOCKS RUS:  RTSI - 863.08+0.13
STOCKS US: DOW JONES - 51511.59-0.68 NASDAQ - 26936.04-1.13
STOCKS US: S&P 500 - 7706.03-0.75
STOCKS JAPAN:  NIKKEI - 65513.99+0.76 TOPIX - 4075.30-0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 24761.13-0.29 SSEC - 3888.37-1.22
STOCKS EUR:  FTSE100 - 10705.26-0.03 CAC40 - 8123.41-0.39
STOCKS EUR:  DAX - 25410.63-0.66
24/09/2026  CBA:  USD - 363.38-0.06 GBP - 480.72-2.44
24/09/2026  CBA:  EURO - 413.31-1.67
24/09/2026  CBA:  GOLD - 50055-535 SILVER - 761.55-5.39
Volkswagen-ը հայտնում է վաճառքի անկման մասին
15/01/2025 19:05
Կիսվել

Volkswagen-ը հայտնում է վաճառքի անկման մասին

2024-ին Volkswagen AG-ի վաճառքը նվազել է 2.3%-ով: Տարեվերջին խումբը, որը ներառում է Volkswagen ապրանքանիշն, ինչպես նաև Skoda-ն, Seat-ը, Audi-ն, Bentley-ն, Lamborghini-ն, Porsche-ը, MAN-ը և Scania-ն, մատակարարել են 9.03 միլիոն ավտոմեքենա ամբողջ աշխարհում: Սա 210 հազար միավորով պակաս էնախորդ տարվանից: Պահանջարկը նկատելի նվազել է Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, որտեղ չինացի մրցակիցների ճնշումն արագորեն աճում է:

2024 թվականին Արևմտյան Եվրոպա ավտոմեքենաների մատակարարումը նվազել է 0.4%-ով՝ հասնելով 3.3 միլիոնի: Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում վաճառքն աճել է 1.7%-ով՝ մինչև 512 հազար, Հյուսիսային Ամերիկայում՝ 6.4%-ով՝ մինչև 1.06 միլիոն:

Ռեգո Ինշուրանս

Նկատելի աճ է գրանցվել Հարավային Ամերիկայում՝ 14.7%-ով՝ մինչև 594 հազար ավտոմեքենա: Մասնավորապես, Բրազիլիայում վաճառքներն աճել են 18.2%-ով:

Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում պահանջարկը նվազել է 10.3%-ով: Պատճառը չինական շուկայում վաճառքի անկումն է, որը ժամանակին Volkswagen-ի առանցքային շուկան էր, իսկ այժմ համալրվում է տեղական ապրանքանիշերով: Չինաստանում անկումը կազմել է 9.5%:

Էլեկտրական մեքենաների պահանջարկը նույնպես թուլացել է: 2024 թվականին Volkswagen-ն ամբողջ աշխարհում մատակարարել է 744.8 հազար միավոր էլեկտրոմոբիլ, ինչը 3.4%-ով պակաս է՝ 2023 թվականի համեմատ:

2024-ին իրեն արդարացրել է Lamborghini-ն: Նախորդ տարին, ինչպես 2023-ը, նրա համար ռեկորդային էր. վաճառվել է 10687 ավտոմեքենա: Ամենաշատ սուպերքարերը ձեռք են բերվել Եվրոպայում, Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում:

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է Կասկո ապահովագրություն՝ սկսած 40,000 դրամից։

24/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.38
-0.06
Եվրո (EUR)
413.31
-1.67
Ռուբլի (RUR)
4.2722
-0.0498
Լարի (GEL)
138.89
+0.22
50055
-535
Արծաթ
761.55
-5.39