
DISNEY-Ը ԿՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԻ ELECTRONIC ARTS-Ի ՀԵՏ
Walt Disney ընկերությունը պայմանագիր է կնքել Electronic Arts ընկերություն հետ, ըստ որի` նախատեսվում է վիդեոխաղեր արտադրել «Աստղային պատերազմերի» հիման վրա: Այս մասին նշվում է Electronic Arts-ի հաղորդագրության մեջ:
Ըստ պայմանագրի՝ Electronic Arts-ը խաղեր կարտադրի անհատական համակարգիչների համար, իսկ Disney-ը՝ բջջային հեռախոսների և սոցիալական ցանցերի համար:
Նշենք, որ Electronic Arts-ի կազմի մեջ է մտնում կանդական BioWare ստուդիան: