Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 405.00+0.00
OIL:  BRENT - 113.40-2.38 WTI - 104.12+0.82
COMEX:  GOLD - 3885.70-2.66 SILVER - 49.10-5.29
COMEX:  PLATINUM - 1436.00-1.59
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.52+0.08 EUR/GBP - 1.1154-0.32
FOREX:  EUR/USD - 1.1154-0.32 GBP/USD - 1.3391+0.00
STOCKS RUS:  RTSI - 981.25+0.43
STOCKS US: DOW JONES - 51770.31-1.09 NASDAQ - 25437.00-2.86
STOCKS US: S&P 500 - 7580.07-1.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 63290.11-2.12 TOPIX - 3965.07-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 23294.42+1.46 SSEC - 3599.02-1.44
STOCKS EUR:  FTSE100 - 10729.78+0.07 CAC40 - 7969.42-0.01
STOCKS EUR:  DAX - 25818.21-0.85
30/10/2026  CBA:  USD - 360.14-0.16 GBP - 483.67+3.64
30/10/2026  CBA:  EURO - 403.36+1.66
30/10/2026  CBA:  GOLD - 46620-202 SILVER - 606.96-15.91
Ռաս ալ-Խայմայում կայացել է Ortak x B.F.T.H. Arena Awards 3.0-ն
24/01/2025 16:57
Կիսվել

Ռաս ալ-Խայմայում կայացել է Ortak x B.F.T.H. Arena Awards 3.0-ն

2024 թվականի դեկտեմբերի 12-13-ին Արաբական Միացյալ Էմիրությունների Ռաս ալ-Խայմա քաղաքում 600-ից ավելի ՏՏ, գեյմինգ և կրիպտո ոլորտի առաջատար ներկայացուցիչներ մասնակցել են տարվա ամենանշանավոր միջոցառումներից մեկին՝ Ortak x B.F.T.H. Arena Awards 3-ին։  400 000 բնակչություն ունեցող Ռաս ալ-Խայման դարձել է արագ զարգացող կրիպտո և գեյմինգ տեխնոլոգիական կենտրոն և իր մեծությամբ 6-րդ քաղաքն է Արաբական Միացյալ Էմիրություններում:

Այս տարվա մրցանակաբաշխությունն իր մասշտաբներով գերազանցել է նախորդ բոլոր մրցանակաբաշխությունները, քանի որ այս տարի ներկայացվել են հարյուրից ավելի բլոկչեյն տեխնոլոգիաների հիման վրա գրված խաղեր։

Միջոցառման սկզբում Fastex էկոհամակարգի համահիմնադիր Վիգեն Բադալյանը ներկայացրել է Ortak NFT marketplace-ի նորարարությունները։ Միջոցառմանը ներկա էին ավելի քան 600 հյուր աշխարհի տարբեր երկրներից: B.F.T.H. Arena Awards-ն լուրջ հնարավորություն է առցանց խաղեր ստեղծողների, դիզայներների, սկսնակ և փորձառու մասնագետների համար: Շահած միջոցներն ուղղվում են հաղթող նախագծերի մարքեթինգային առաջխաղացմանը և համաշխարհային ճանաչում ձեռք բերելուն:

Ortak x B.F.T.H. Arena Awards 3.0 մրցանակաբաշխության հաղթողները հայտարարվել են հանդիսավոր արարողության ժամանակ, 15 անվանակարգում լավագույններն ստացել են իրենց մրցանակները։

Միջոցառման ընթացքում ամփոփվել է նաև PopOK Property խաղարկությունը, որի գլխավոր մրցանակը լյուքս դասի բնակարանն էր Ռաս ալ-Խայմայում: Խաղարկությունը կազմակերպել էր PopOK Gaming-ը՝ YoCerebrum-ի և Ortak NFT marketplace-ի հետ համատեղ:

Հյուրերին անակնկալ ելույթով զարմացրել է  2000-ականների գերաստղ Անասթեյշան:

Մրցանակաբաշխությանը հանդես է եկել  մեծ ճանաչում ունեցող DJ Martin Garrix-ը, որը գլխավորում է  ամենամյա TOP 100 DJ ցանկը։

30/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.14
-0.16
Եվրո (EUR)
403.36
+1.66
Ռուբլի (RUR)
4.4854
+0.0103
Լարի (GEL)
138.78
-0.12
46620
-202
Արծաթ
606.96
-15.91