Բիզնես

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50-0.50
EUR BUY - 415.00+0.00 EUR SELL - 419.50+0.00
OIL:  BRENT - 103.37-0.55 WTI - 100.30-0.88
COMEX:  GOLD - 4385.90+0.59 SILVER - 66.94+2.25
COMEX:  PLATINUM - 1806.40+0.39
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 156.85-0.12 EUR/GBP - 1.1483+0.02
FOREX:  EUR/USD - 1.1483+0.02 GBP/USD - 1.3393+0.22
STOCKS RUS:  RTSI - 852.33+1.67
STOCKS US: DOW JONES - 51682.64-0.18 NASDAQ - 26522.55+0.39
STOCKS US: S&P 500 - 7650.50+0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 65018.95+1.38 TOPIX - 4091.14-0.07
STOCKS CHINA:  HANG SENG - 24750.78+0.60 SSEC - 3911.87+0.94
STOCKS EUR:  FTSE100 - 10659.13-1.45 CAC40 - 8065.02-1.49
STOCKS EUR:  DAX - 25304.06-1.60
18/09/2026  CBA:  USD - 363.44-0.06 GBP - 485.52-1.02
18/09/2026  CBA:  EURO - 417.05-0.18
18/09/2026  CBA:  GOLD - 51041+458 SILVER - 749.29-7.37
Fastex-ը մասնակցել է խաղային ոլորտի  տարվա կարևորագույն միջոցառմանը՝ ICE Barcelona-ին
30/01/2025 18:40
Կիսվել

Fastex-ը մասնակցել է խաղային ոլորտի  տարվա կարևորագույն միջոցառմանը՝ ICE Barcelona-ին

Հունվարի 20-22-ը Ֆիրա Բարսելոնա Գրան Վիայում տեղի է ունեցել  ICE Barcelona-ն, որի շրջանակում ներկայացվել են ոլորտի վերջին նորարարություններն ու նախորդ տարվա կարևոր ձեռքբերումները։  Միջոցառման երեք օրերի ընթացքում Էքսպոյի տարածք են այցելել ավելի քան 80, 000 հյուրեր աշխարհի տարբեր անկյուններից։

Fastex-ը, Web3 փոխակերպման համատեքստում, ներկայացրել է խաղային ոլորտի համար նախատեսված մի շարք առաջատար պրոդուկտներ և լուծումներ։ Բլոկչեյնը որպես ծառայություն  (BaaS) լուծումն աջակցում է նախագծերին՝ իրականացնել բլոկչեյն տեխնոլոգիաներ ինտեգրացիան ավելի սահուն և հեշտ տարբերակով։ Վերջերս Fastex-ը ներկայացրել է նաև   White Label կրիպտո փոխանակման հարթակի լուծումը, որը թույլ է տալիս ընկերություններին ստեղծել և կառավարել իրենց սեփական փոխանակման հարթակները և ինտեգրել կրիպտոակտիվներ։

Վերոնշյալ բոլոր ծառայությունների կողքին Fatex էկոհամակարգը ներկայացնում է Fastex Exchange կրիպտո փոխանակման հարթակը, Fastex Card-ը, Fastex Pay վճարային համակարգը, Fastex Wallet-ը, YoHealth-ը, YoCerebrum-ը, ftNFT հարթակը, AKNEYE նախագիծը և Bahamut բլոկչեյնը՝ FTN հիմնական կրիպտոակտիվով։

Fastex-ի բիզնեսի զարգացման գծով տնօրեն Արմեն Բաղդասարյանը խոսել է Fastex Exchange-ի Աֆիլիեյթ ծրագրի մասին, որը գործարկվել է մի քանի օր առաջ։ Ծրագրին կարող են միանալ գործընկերներ ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս։

Միջոցառման շրջանակում նշվել է FTN կրիպտոակտիվի երկրորդ տարեդարձը։ FTN-ն սպառողական թոքեն է, որը Bahamut բլոկչեյնի հիմնական կրիպտոակտիվն է: FTN-ի շուկայական կապիտալի ցուցանիշը 1.65 մլրդ դոլար է։

Այս պահին Bahamut բլոկչեյնի վրա կա FTN-ի սեփականատեր հանդիսացող (holder)   6,5 մլն գրանցված դրամապանակի հասցե։ Նախորդ երկու տարիների ընթացքում FTN-ը հասցրել է ցուցակվել ավելի քան 16 կրիպտո փոխանակման հարթակում և ինտեգրվել է 10-ից ավելի վճարային համակարգերում։ Կրիպտոակտիվը կիրառվում է նաև մի շարք DeFi (ապակենտրոնացված ֆինանսներ) հարթակներում, ինչպիսին են՝ Ortak, Lolik, Mutuari և YoHealth հավելվածը։

Fastex-ն արագ զարգացող Web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տալիս է հսկայական հնարավորություններ և հարմարավետ միջավայր՝ առաջարկելով Fastex Exchange կրիպտո փոխանակման հարթակը, Fastex Card-ը, Fastex Walletը և ftNFT-ն՝ իր հարթակներով և ֆիջիթալ սփեյսներով, ինչպես նաև YoHealth՝ առողջ ապրելակերպը խթանող հավելվածը։ Fastex-ը կարևորում է անվտանգ և հուսալի միջավայրի ապահովումը համաշխարհային թվային ֆինանսների զարգացող աշխարհում՝ մշտապես հետևելով ոլորտի միտումներին:

18/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.44
-0.06
Եվրո (EUR)
417.05
-0.18
Ռուբլի (RUR)
4.3123
+0.0049
Լարի (GEL)
139.53
-0.01
51041
+458
Արծաթ
749.29
-7.37