Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00-2.00 EUR SELL - 404.50-3.50
OIL:  BRENT - 100.07+6.65 WTI - 91.77+5.56
COMEX:  GOLD - 4102.50-0.30 SILVER - 52.23+0.21
COMEX:  PLATINUM - 1514.10-1.30
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.86-0.07 EUR/GBP - 1.12-0.52
FOREX:  EUR/USD - 1.12-0.52 GBP/USD - 1.3434-0.42
STOCKS RUS:  RTSI - 951.19+2.09
STOCKS US: DOW JONES - 51523.06-3.44 NASDAQ - 24315.00-5.52
STOCKS US: S&P 500 - 7353.73-4.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10782.66-0.43 CAC40 - 8205.37+0.34
STOCKS EUR:  DAX - 26325.01-0.43
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Առաջին եռամսյակում Apple-ի եկամուտներն ավելացրել են 4%-ով
31/01/2025 11:10
Կիսվել

Առաջին եռամսյակում Apple-ի եկամուտներն ավելացրել են 4%-ով

Apple Inc. 2024-ի հոկտեմբեր-դեկտեմբերին ավելացրել է եկամուտը սպասվածից ավելի և գերազանցել շուկայի սպասումները զուտ շահույթի առումով:

Ընկերության բաժնետոմսերն աճել են 3%-ով: Վերջին 12 ամիսների ընթացքում Apple-ի՝ աշխարհի ամենաթանկ ընկերության շուկայական կապիտալիզացիան աճել է 27%-ով և այժմ կազմում է 3.57 տրիլիոն դոլար:

Ֆինանսական առաջին եռամսյակի զուտ եկամուտը, որն ավարտվել է դեկտեմբերի 31-ին, կազմել է 36.33 միլիարդ դոլար կամ 2.40 դոլար մեկ բաժնետոմսի դիմաց՝ նախորդ տարվա համադրելի եռամսյակում ստացված 33.9 միլիարդ դոլարի կամ 2.18 դոլարի դիմաց:

Եկամուտն աճել է 4%-ով՝ հասնելով ռեկորդային 124.3 միլիարդ դոլարի:

IDram

Անցյալ եռամսյակում Apple-ի վաճառքները Չինաստանում նվազել են 11%-ով և կազմել 18.5 միլիարդ դոլար: Իսկ Ամերիկայում վաճառքն աճել է 4.4%-ով՝ մինչև 52.65 միլիարդ դոլար:

iPhone-ի եկամուտը եռամսյակում նվազել է մինչև 69.1 միլիարդ դոլար՝ նախորդ տարվա 69.7 միլիարդ դոլարից:

Mac-ի եկամուտը 7.78 միլիարդ դոլարից հասել է 8.99 միլիարդ դոլարի, կրիչ սարքերի, աքսեսուարների և տնային սարքերի եկամուտները նվազել են մինչև 11.75 միլիարդ դոլար՝ 11.95 միլիարդ դոլարից, իսկ iPad-ի եկամուտն աճել է մինչև 8.09 միլիարդ դոլար՝ 7.02 միլիարդ դոլարից:

App Store-ից, Apple Music-ից, Apple Pay-ից և iCloud ծառայություններից եկամուտներն աճել են մինչև 26.3 միլիարդ դոլար՝ նախորդ տարվա 23.1 միլիարդ դոլարի դիմաց:

Ընթացիկ ֆինանսական եռամսյակում Apple-ն ակնկալում է տարեկան կտրվածքով եկամուտների ավելացում 1-6%-ով:

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52