Բիզնես

USD BUY - 393.50-1.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 410.00-1.00 EUR SELL - 417.00-1.00
OIL:  BRENT - 75.79-0.11 WTI - 71.89+0.00
COMEX:  GOLD - 2959.50+0.44 SILVER - 33.32+0.24
COMEX:  PLATINUM - 991.90-0.90
LME:  ALUMINIUM - 2687.00+0.69 COPPER - 9466.50-0.06
LME:  NICKEL - 15404.00+0.36 TIN - 32699.00-0.24
LME:  LEAD - 1997.00+0.03 ZINC - 2876.00-0.28
FOREX:  USD/JPY - 150.34-0.98 EUR/GBP - 1.0427-0.23
FOREX:  EUR/USD - 1.0427-0.23 GBP/USD - 1.259-0.17
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44627.59+0.16 NASDAQ - 20056.25+0.07
STOCKS US: S&P 500 - 6144.15+0.24
STOCKS JAPAN:  NIKKEI - 38678.04-1.24 TOPIX - 2734.60-1.18
STOCKS CHINA:  HANG SENG - 22576.98-1.60 SSEC - 3350.78-0.02
STOCKS EUR:  FTSE100 - 8712.53-0.62 CAC40 - 8110.54-1.17
STOCKS EUR:  DAX - 22433.63-1.80
20/02/2025  CBA:  USD - 395.31-0.41 GBP - 498.68+0.47
20/02/2025  CBA:  EURO - 412.82+0.40
20/02/2025  CBA:  GOLD - 37326.00+85.00 SILVER - 418.27+5.29
IDBank-ի նոր մասնաճյուղը՝ Արմավիր քաղաքում
03/02/2025 19:39
Կիսվել

IDBank-ի նոր մասնաճյուղը՝ Արմավիր քաղաքում

IDBank-ն այսուհետ իր հաճախորդներին կընդունի նաև Արմավիր քաղաքում՝ Բանկի նորաբաց մասնաճյուղում։

Առցանց համակարգերի զարգացմանը զուգահեռ՝ IDBank-ը կարևորում է նաև հաճախորդների կյանքում ֆիզիկական ներկայությունը, նույնը գնահատում են նաև հաճախորդները։

«Մենք գիտենք, որ մեր շատ հաճախորդներ սիրում են սպասարկվել հենց մասնաճյուղերում, դրա համար փորձում ենք Հայաստանի ավելի շատ քաղաքներում ապահովել մեր ներկայությունը։ Նոր մասնաճյուղի հասցեն էլ ընտրել ենք՝ հաշվի առնելով Արմավիր քաղաքի մեր հաճախորդների բազմաթիվ հարցումները՝ այստեղ մասնաճյուղ ունենալու վերաբերյալ։ Վստահ եմ՝ այստեղ նույնպես մեր թիմը որակյալ ու բարձրորակ ծառայություններ կմատուցի հաճախորդներին», – ասաց IDBank-ի վարչության նախագահ Մհեր Աբրահամյանը։

IDBank-ի նոր մասնաճյուղը՝ Արմավիր քաղաքում

Վաճառքների կազմակերպման և տարածքային կառավարման վարչության ղեկավար Արթուր Քոչարյանն ասում է, որ Արմավիր մասնաճյուղը հագեցած է հարմարավետ սպասարկման համար անհրաժեշտ բոլոր հնարավորություններով․ «Մեր պրոֆեսիոնալ թիմը պատրաստ է օգնել հաճախորդներին՝ կատարել իրենց բոլոր գործարքները տեղում, բացի դա, մասնաճյուղում առկա է IDBanking 24/7 սպասարկման գոտի՝ հնարավոր դարձնելով անկանխիկ գործարքները արագ և մի քանի հպումով», – ասաց Արթուր Քոչարյանը։

IDBank-ի Արմավիր մասնաճյուղը գործելու է Հանրապետության փ. 14/5 հասցեում։ Այս պահին IDBank-ն ունի արդեն 17 մասնաճյուղ՝ Երևանում, Էջմիածնում, Վանաձորում, Գյումրիում, Աբովյանում, Հրազդանում և Արմավիրում։

IDBank-ի նոր մասնաճյուղը՝ Արմավիր քաղաքում

IDBank-ից հիշեցնում են, որ բանկային բոլոր գործարքները կարելի է կատարել նաև առցանց՝ IDBanking.am առցանց հարթակով կամ Idram&IDBank հավելվածով․ վերջինս ունի անհպում QR-վճարումներ ընդունող վաճառակետերի ամենամեծ ցանցը Հայաստանում՝ շուրջ 23․000 վաճառակետ, որոնցից 10․000-ում առկա է նաև Rocket Line 0% թվային ապառիկով վճարման հնարավորությունը։

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

20/02/2025
դրամ
Դոլար (USD)
395.31
-0.41
Եվրո (EUR)
412.82
+0.40
Ռուբլի (RUR)
4.47
+0.08
Լարի (GEL)
140.68
-0.15
37326.00
+85.00
Արծաթ
418.27
+5.29