Բիզնես

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 416.00-1.00 EUR SELL - 421.00-1.50
OIL:  BRENT - 107.04-0.68 WTI - 102.94-0.17
COMEX:  GOLD - 4310.00-1.57 SILVER - 63.51-1.17
COMEX:  PLATINUM - 1779.10-1.36
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 154.73+0.41 EUR/GBP - 1.1534-0.31
FOREX:  EUR/USD - 1.1534-0.31 GBP/USD - 1.3485-0.13
STOCKS RUS:  RTSI - 881.93+3.41
STOCKS US: DOW JONES - 52421.20-0.29 NASDAQ - 26186.41-0.56
STOCKS US: S&P 500 - 7619.98-0.48
STOCKS JAPAN:  NIKKEI - 63484.10-0.01 TOPIX - 4037.16-0.52
STOCKS CHINA:  HANG SENG - 24667.24-1.00 SSEC - 3864.28-0.54
STOCKS EUR:  FTSE100 - 10697.57+0.44 CAC40 - 8117.78-0.76
STOCKS EUR:  DAX - 25440.81-0.50
15/09/2026  CBA:  USD - 364.18+0.9 GBP - 490.73+0.77
15/09/2026  CBA:  EURO - 420.08+0.85
15/09/2026  CBA:  GOLD - 49962-1268 SILVER - 735.42-10.21
Սթրիթ արթի արքա Ալեք Մոնոպոլիի նվերը Երևանին
14/02/2025 10:33
Կիսվել

Սթրիթ արթի արքա Ալեք Մոնոպոլիի նվերը Երևանին

Երևանյան փողոցները համալրվել են աշխարհահռչակ սթրիթ արտիստ Ալեք Մոնոպոլիի ինքնատիպ ստեղծագործություններով:

Ալեք Մոնոպոլի անվամբ հայտնի ազգությամբ հայ Ալեք Անդոնը սթրիթ արտիստ է և դիջեյ՝ ծագումով Նյու Յորքից։ Ինքնությունը թաքցնելու համար նրան հատուկ է դեմքը ձեռքով ծածկելը կամ բժշկական դիմակ կրելը: Առավել հայտնի է Parker Brothers-ի «Մոնոպոլիա» սեղանի խաղի «Mr. Monopoly» կերպարի օգտագործմամբ, որին պատկերում է սմոկինգով և գլխարկով:

Հունվարի 18-20-ը Ալեք Մոնոպոլին Ֆասթեքսի համահիմնադիր Վիգեն Բադալյանի հրավերով հյուրընկալվել էր Հայաստանում և նվեր մատուցել Երևան քաղաքին՝ սիրված կերպարը նկարելով Թումանյան 31 հասցեում գտնվող սպիտակ բարձրահարկ շենքի կողային հատվածում և Սարյան 6 հասցեում գտնվող «Տապաստան» ռեստորանի դռան կողքի պատի վրա:

Նկարչի ստեղծագործություններում վառ արտահայտված է ուրբանիստական բնույթը: Աշխատել է տարբեր միջավայրերում՝ Մայամի, Լոս Անջելես, Մեքսիկա, Եվրոպա և Ասիա՝ օգտագործելով տարատեսակ նյութեր, այդ թվում՝ տրաֆարետներ, ներկեր, էպոքսիդներ, լաքեր և թերթեր, և պատկերելով փոփ մշակույթի բազմաթիվ կերպարներ: Ալեք Մոնոպոլիի մենաշնորհային գործերը գնել են այնպիսի նշանավոր մարդիկ, ինչպիսիք են՝ Ֆիլիպ Փլեյնը, Մայլի Սայրուսը, Ռոբին Թիքը, Սնուփ Դոգը, Սեթ Ռոգենը, Էդրիեն Բրոուդին, Իգի Ազալիան և այլք։ Մոնոպոլին համագործակցել է նաև հայտնի բրենդների՝ TAG Heuer-ի, Dom Pérignon-ի, Philipp Plein-ի, Hermès-ի հետ:

Սթրիթ արթի արքան նկարել է նաև 4 AKNEYE քանդակի վրա, որոնք այժմ գտնվում են Միացյալ Էմիրություններում: 2024 թվականի դեկտեմբերին Ռաս-Ալ Խայմայում տեղի ունեցած Harmony Meetup VI-ի շրջանակում ներկաները հնարավորություն ունեցան վայելելու արտիստի ֆենոմենալ արվեստի կենդանի ցուցադրությունը քանդակների վրա, ինչը նշանավորեց Ալեքի և AKNEYE-ի ուշագրավ համագործակցությունը:

Fastex-ն արագ զարգացող Web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տալիս է հսկայական հնարավորություններ և հարմարավետ միջավայր՝ առաջարկելով Fastex Exchange կրիպտո փոխանակման հարթակը, Fastex Card-ը, Fastex Wallet-ը և ftNFTն՝ իր հարթակներով և ֆիջիթալ սփեյսներով, ինչպես նաև YoHealth՝ առողջ ապրելակերպը խթանող հավելվածը։ Fastex-ը կարևորում է անվտանգ և հուսալի միջավայրի ապահովումը համաշխարհային թվային ֆինանսների զարգացող աշխարհում՝ մշտապես հետևելով ոլորտի միտումներին:

15/09/2026
դրամ
Դոլար (USD)
364.18
+0.9
Եվրո (EUR)
420.08
+0.85
Ռուբլի (RUR)
4.3052
+0.0055
Լարի (GEL)
139.8
+0.43
49962
-1268
Արծաթ
735.42
-10.21