Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 407.00+2.00
OIL:  BRENT - 103.22-1.50 WTI - 95.64-1.07
COMEX:  GOLD - 3927.90-0.73 SILVER - 49.59-2.23
COMEX:  PLATINUM - 1396.10-3.18
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.62-0.16 EUR/GBP - 1.1248+0.55
FOREX:  EUR/USD - 1.1248+0.55 GBP/USD - 1.3466+0.48
STOCKS RUS:  RTSI - 943.73-1.93
STOCKS US: DOW JONES - 51786.72-0.38 NASDAQ - 25372.01+0.83
STOCKS US: S&P 500 - 7568.92+0.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 63081.86+0.00 TOPIX - 3930.28+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 23525.97+0.57 SSEC - 3608.10-0.82
STOCKS EUR:  FTSE100 - 10638.43-1.14 CAC40 - 8020.31-0.34
STOCKS EUR:  DAX - 25864.62-0.45
03/11/2026  CBA:  USD - 360.07-0.43 GBP - 482.93-0.28
03/11/2026  CBA:  EURO - 402.7-1.2
03/11/2026  CBA:  GOLD - 45788+432 SILVER - 580.27-0.41
ԿԱՅԱՑԵԼ Է ԽԱՂԵՐԻ ՆԱԽԱԳԾՄԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼԸ
29/05/2013 12:21
Կիսվել

ԿԱՅԱՑԵԼ Է ԽԱՂԵՐԻ ՆԱԽԱԳԾՄԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼԸ

«Բաց խաղ» համակարգչային և բջջային խաղերի նախագծման առաջնության առաջին փուլի շրջանակում 10 երիտասարդ թիմ ներկայացրել է իր նախագիծը:

Ներկայացված նախագծերից մի քանիսը գրեթե ավարտուն են, իսկ մյուսները` դեռևս նախագծման սկզբնական փուլում: Ժյուրիի խորհրդատվությունն ու աջակցությունը ստանալուց հետո մասնակիցները կսկսեն բարելավել իրենց նախագծերը և վերջնական տարբերակը կցուցադրեն հոկտեմբերին կայանալիք խաղերի ցուցահանդեսում:

Այս տարի առաջնությանը մասնակցելու ցանկություն են հայտնել նաև ներկայացուցիչներ Եգիպտոսից և Հնդկաստանից, որոնց մասնակցությունն առաջնությունում կհաստատվի 2-րդ փուլում:

Տեղեկացնենք, որ առաջնության գրանցումը դեռևս բաց է, և ցանակցողները հնարավորություն ունեն մինչև սեպտեմբերի 30-ը ներկայացնել իրենց մասնակցության հայտերը: Իսկ մինչև հունիսի 10-ը գրանցվողները հնարավորություն կստանան խաղերի հետագա զարգացման և մշակման վերաբերյալ ժյուրիի կողմից խորհրդատվություն ստանալ, ինչպես նաև մասնակցել և իրենց խաղերը ներկայացնել հունիսին կայանալիք DigiTec Business Forum-ին:

Գրանցվելու համար հարկավոր է այցելել www.opengame.am կայք, առցանց լրացնել մասնակցության հայտը կամ բեռնել այն և լրացնելուց հետո ուղարկել [email protected] էլ. հասցեին, նամակի վերնագրի տողում նշելով` “Open Game” contest application:

Առաջնության ժյուրիի կազմում են ոլորտի փորձագետներ՝ Գևորգ Սարգսյանը` Plexonic, Արա Աղամյանը՝ Triada, Արշամ Մանուկյանը` Sourcio, Սուրեն Ազատյանը, Դավիթ Քոչարյանը` Microsoft, Արամ Շահինյանը` Zoom Graphics, Ալեքսանդր Կագինյանը` Orange ընկերություններից, և Վահե Տոռոզյանը՝ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնից:

Մասնակիցները մրցելու են 9 անվանակարգերում՝ Լավագույն խաղ, Լավագույն բջջային խաղ, Լավագույն Game Play (սցենար), Նորարարություն, Լավագույն դիզայն, Լավագույն կերպար, Լավագույն 3D լուծում, Պատանիների առաջնություն (Junior), Ժողովրդական մրցանակ: Մրցանակային ֆոնդը կազմում է 1,700,000 դրամ, որը կբախշվի ըստ անվանակարգերի:

Հիշեցնենք, որ առաջնությունն արդեն երրորդ անգամ կազմակերպվում է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության (ԻՏՁՄ) և «Orange Արմենիա» ընկերության կողմից: Առաջնության նպատակն է զարգացնել համակարգչային և բջջային խաղերի նախագծման ոլորտը Հայաստանում: Առաջնությունը կբացահայտի տաղանդավոր երիտասարդներին և կմոտիվացնի նրանց կառուցել իրենց ապագան համակարգչային և բջջային խաղերի նախագծման ոլորտում:

03/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.07
-0.43
Եվրո (EUR)
402.7
-1.2
Ռուբլի (RUR)
4.4309
-0.0143
Լարի (GEL)
138.79
-0.08
45788
+432
Արծաթ
580.27
-0.41