
NASDAQ-Ը ԿՎՃԱՐԻ 10 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ՏՈՒԳԱՆՔ
Ամերիկյան NASDAQ բորսան կվճարի 10 մլն ԱՄՆ դոլարի տուգանք՝ Facebook-ի արժեթղթերի առաջնային տեղաբաշխման (IPO) գործընթացի շրջանակներում բորսայի մեղքով առաջացած տեխնիկական խնդիրների պատճառով ներդրողների կրած վնասները փոխհատուցելու համար:
Հիշեցնենք, որ 2012 թվականի մայիսի 18-ին կայացել էր Facebook-ի արժեթղթերով առաջին առևտրային շրջանը: Հայտերի անընդմեջ թարմացումներով և մեծաքանակ պատվերներով պայմանավորված՝ առաջացել էր ծրագրային խոտան, որի պատճառով առևտրային շրջանը մեկնարկել էր ուշացումով: «Վատ» IPO-ի համար ներդրողների մի խումբ դատական հայց էր ներկայացրել: