Բիզնես

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 410.00+0.00 EUR SELL - 416.00+1.00
OIL:  BRENT - 104.38-1.19 WTI - 92.44-0.70
COMEX:  GOLD - 4287.90+0.58 SILVER - 64.00+0.85
COMEX:  PLATINUM - 1800.80+2.77
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 157.19-0.77 EUR/GBP - 1.1388+0.18
FOREX:  EUR/USD - 1.1388+0.18 GBP/USD - 1.3251+0.33
STOCKS RUS:  RTSI - 849.31-1.01
STOCKS US: DOW JONES - 51828.62+0.93 NASDAQ - 27068.72+0.48
STOCKS US: S&P 500 - 7743.41+0.51
STOCKS JAPAN:  NIKKEI - 66364.20+1.30 TOPIX - 4128.59+1.31
STOCKS CHINA:  HANG SENG - 24510.09-1.01 SSEC - 3888.37+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10695.25+0.14 CAC40 - 8077.80-0.04
STOCKS EUR:  DAX - 25408.64+0.56
25/09/2026  CBA:  USD - 363.52+0.14 GBP - 481.45+0.73
25/09/2026  CBA:  EURO - 414.34+1.03
25/09/2026  CBA:  GOLD - 49863-192 SILVER - 743.09-18.46
Meta-ն ԵՄ-ում կգործարկի արհեստական բանականության վրա հիմնված չաթբոթ
20/03/2025 17:27
Կիսվել

Meta-ն ԵՄ-ում կգործարկի արհեստական բանականության վրա հիմնված չաթբոթ

Ամերիկյան Meta տեխնոլոգիական կորպորացիան այս շաբաթ Եվրոպայում կգործարկի արհեստական ​​բանականության վրա հիմնված իր չաթբոթը՝ Meta AI-ն: Այս մասին հայտնում է The Verge-ը՝ վկայակոչելով ընկերության ներկայացուցչին:

Նրա տվյալներով՝ Meta AI-ը կներդրվի WhatsApp և Messenger մեսենջերներում, ինչպես նաև Facebook և Instagram հարթակներում եվրոպական 41 երկրում և 21 անդրծովյան տարածքներում, սակայն դրա հնարավորությունները կսահմանափակվեն տեքստային չաթի գործառույթներով:

IDram

Ըստ The Verge-ի՝ ընկերությունը ծրագրում էր չաթբոթը գործարկել Եվրոպայում մեկ տարի առաջ, սակայն ստիպված է եղել կասեցնել ծրագիրն այն բանից հետո, երբ Իռլանդիայի գաղտնիության պահպանության մարմինն արգելել է նրան շարունակել մարզել AI-ի մոդելը Facebook-ի և Instagram-ի տեղական օգտատերերի բովանդակության վրա: Նմանատիպ խնդիրները հանգեցրել են նրան, որ ԵՄ-ն դադարեցրել է Llama AI մոդելի գործարկումը: Ըստ Meta-ի՝ արհեստական ​​բանականությամբ օգնականը կգործի որպես չաթբոթ՝ համացանցից ստացված տվյալների հիման վրա հարցերի պատասխանները գտնելու համար, սակայն դրա հնարավորությունները չեն ներառի նկարների ստեղծումն ու խմբագրումը: ԱՄՆ-ում չաթբոթը գործարկվել է դեռ 2023 թվականին։

Փետրվարի 19-ին Financial Times-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել է, որ ԱՄՆ-ի խոշորագույն տեխնոլոգիական ընկերությունները մտադիր են ձգտել մեղմացնել AI-ի կարգավորման ԵՄ նոր կանոնները՝ հենվելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի աջակցության վրա: Նրանց տեղեկություններով՝ Սիլիկոնյան հովտի ընկերությունների և ԵՄ իշխանությունների առճակատումը գլխավորում է Meta կորպորացիան։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

25/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.52
+0.14
Եվրո (EUR)
414.34
+1.03
Ռուբլի (RUR)
4.3127
+0.0405
Լարի (GEL)
139.55
+0.66
49863
-192
Արծաթ
743.09
-18.46