Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.50+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92-0.02 TOPIX - 4104.81+0.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24211.35+1.79 SSEC - 3813.79+0.05
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
09/10/2026  CBA:  USD - 361.93-0.04 GBP - 478.65+0.89
09/10/2026  CBA:  EURO - 405.58+0.86
09/10/2026  CBA:  GOLD - 47995+334 SILVER - 684.8-14.45
Fast Shift-ը ներկայացրել է WalletX դրամապանակը՝ բլոկչեյն տեխնոլոգիայով
28/03/2025 18:33
Կիսվել

Fast Shift-ը ներկայացրել է WalletX դրամապանակը՝ բլոկչեյն տեխնոլոգիայով

«Fast Shift» վճարահաշվարկային ընկերությունը թողարկել է բլոկչեյն տեխնոլոգիայով «WalletX» էլեկտրոնային դրամապանակը՝ ստեղծելով վճարումների նոր մշակույթ Հայաստանում։

Բլոկչեյն տեխնոլոգիան հնարավորություն է տալիս ապահով, թափանցիկ և չկեղծվող գործարքներ իրականացնել և պաշտպանում է տվյալներն արտահոսքից։ Սա արագ և անվտանգ գործիք է, որ կիրառվում է վճարումների և տվյալների փոխանակման լավագույն փորձառություն ապահովելու համար։

«Fast Shift» հավելվածի գլխավոր էջում կարելի է տեսնել WalletX դրամապանակը։ Սեղմելով «+» կոճակը՝ հավելվածի օգտատերերը հեշտությամբ կարող են մուտքագրել նախընտրած գումարի չափը և փոխանցել իրենց  WalletX-ի հաշվին։ Հիշեցնենք նաև, որ նախորդ տարի Fast Shift-ը Fastex-ի հետ համատեղ թողարկել են նոր թվային դրամ՝ AMDC-ն, որը նույնպես կիրառելի է WalletX-ում։

«Fast Shift» ընկերության գործադիր տնօրեն Իրինա Գասպարյանն ասել է․ «Մեծ ոգևորությամբ ենք ներկայացնում մեր այս նախագիծը, որը յուրօրինակ նորություն է՝ իր AMDC թվային արժույթով։ Այն մեր օգտատերերին թույլ է տալիս ավելի հուսալի, ապահով միջավայրում կատարել իրենց վճարումները։ Մենք ստեղծում ենք նոր այլընտրանք հայկական վճարային հավելվածների ոլորտում՝ միջազգային ամենաբարձր որակներին համապատասխան»։

Ի դեպ, Fast Shift-ի օգտատերերը կարող են նաև հեշտությամբ լիցքավորել Fastex-ի իրենց դրամային հաշիվները։ Անհրաժեշտ է պարզապես Fast Shift հավելվածի «Փոխանցումներ» բաժնում ընտրել Fastex Exchange-ը, մուտքագրել Fastex ID-ն և լիցքավորել հաշիվը։

«Fast Shift» վճարահաշվարկային ընկերությունը վերաթողարկել է արագ, անվտանգ, ժամանակակից դիզայնով հավելված, որը ֆինտեխ նոր լուծումների հիման վրա մատուցում է 400-ից ավելի ծառայություններ։ «Fast Shift» վճարահաշվարկային ծառայության հավելվածը ներբեռնելու համար կարող եք անցնել հետևյալ հղումով։

 

Fast Shift վճարահաշվարկային ընկերությունը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

09/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.93
-0.04
Եվրո (EUR)
405.58
+0.86
Ռուբլի (RUR)
4.2677
+0.0264
Լարի (GEL)
139.12
-0.07
47995
+334
Արծաթ
684.8
-14.45