ԱՄՆ-ՈՒՄ ԿԱՐԳԵԼՎԻ IPHONE 4-Ի ԵՎ IPAD 2-Ի ՎԱՃԱՌՔԸ
ԱՄՆ-ի Միջազգային առևտրի հանձնաժողովն արգելել է Apple ընկերության iPhone 4 սմարթֆոնների և iPad 2 պլանշետների ներմուծումն ամերիկյան շուկա՝ պայմանավորված վերջիններիս արտադրության ժամանակ Samsung Electronics-ի արտոնագրային իրավունքների խախտմամբ:
Սպասվում է, որ հանձնաժողովի այս որոշումը մոտ ապագայում կներկայացվի ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հաստատմանը, և եթե 60 օրվա ընթացքում նախագահը վետո չհայտարարի, ապա այն անմիջապես ուժի մեջ կմտնի:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Apple-ն իր արտադրանքի մեծ մասը թողարկում է Չինաստանում՝ արգելքը մեծ վնաս կհասցնի Apple ընկերությանը: