Բիզնես

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 410.00+0.00 EUR SELL - 416.00+1.00
OIL:  BRENT - 104.38-1.19 WTI - 92.44-0.70
COMEX:  GOLD - 4287.90+0.58 SILVER - 64.00+0.85
COMEX:  PLATINUM - 1800.80+2.77
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 157.19-0.77 EUR/GBP - 1.1388+0.18
FOREX:  EUR/USD - 1.1388+0.18 GBP/USD - 1.3251+0.33
STOCKS RUS:  RTSI - 849.31-1.01
STOCKS US: DOW JONES - 51828.62+0.93 NASDAQ - 27068.72+0.48
STOCKS US: S&P 500 - 7743.41+0.51
STOCKS JAPAN:  NIKKEI - 66364.20+1.30 TOPIX - 4128.59+1.31
STOCKS CHINA:  HANG SENG - 24510.09-1.01 SSEC - 3888.37+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10695.25+0.14 CAC40 - 8077.80-0.04
STOCKS EUR:  DAX - 25408.64+0.56
25/09/2026  CBA:  USD - 363.52+0.14 GBP - 481.45+0.73
25/09/2026  CBA:  EURO - 414.34+1.03
25/09/2026  CBA:  GOLD - 49863-192 SILVER - 743.09-18.46
Կոնվերս Բանկը տեղաբաշխում է Վարդանանց ՆԲԿ պարտատոմսերը
01/04/2025 12:49
Կիսվել

Կոնվերս Բանկը տեղաբաշխում է Վարդանանց ՆԲԿ պարտատոմսերը

Կոնվերս Բանկը հայտարարում է «Վարդանանց» նորարարական բժշկական կենտրոնի («ԱՐԻՆՏԵՐԼԵՎ» ՓԲԸ) կորպորատիվ պարտատոմսերի առաջին տրանշի հրապարակային տեղաբաշխման մասին: Ազդագիրը Կենտրոնական բանկում գրանցվել է 2025թ․ փետրվարի 6-ի թիվ 1/63 Ա որոշմամբ:

Տեղաբաշխվող պարտատոմսերի ընդհանուր ծավալը 1 մլրդ ՀՀ դրամ է, արժեկտրոնի եկամտաբերությունը 12% է, ժամկետը՝ 36 ամիս, տոկոսների վճարման պարբերականությունը՝ կիսամյակային:

Պարտատոմսերում ներդրումներին հնարավորինս շատ անձանց հասանելիություն ապահովելու նպատակով ձեռքբերման նվազագույն քանակ է սահմանվել 2 հատը՝ յուրաքանչյուրը 50հզ ՀՀ դրամ անվանական արժեքով: Դրանք ձեռքբերել կարելի է.

  • Converse Mobile հավելվածում մուտք գործելով «+», ապա՝ «Կատարել ներդրում» և հետևելով հրահանգներին,
  • Այցելելով Բանկի մասնաճյուղեր,
  • Բանկի կայքում լրացնելով հայտը:

«Բժշկական ոլորտի համար սա դեբյուտային թողարկում է, և հուսով ենք՝ այն կլինի շարունակական «Վարդանանց» կլինիկայի համար և օրինակ կծառայի ոլորտի այլ ընկերությունների համար: Կարծում եմ՝ նման կապիտալատար և նորարարական տեխնոլոգիաներ պահանջող ոլորտի համար խիստ կարևոր է հասանելիությունը կապիտալի շուկաներին, քանի որ երկար փողերի ներգրավումն էական առավելություններ է ընձեռում տեխնոլոգիական վերազինման և արդիականացման համար»,- ասել է Կոնվերս Բանկի ներդրումային դեպարտամենտի տնօրեն Գրիգորի Զաքարյանը։

«Վարդանանց»-ում նշել են, որ սա Հայաստանում առաջին դեպքն է, երբ բժշկական հաստատությունը ներգրավում է ֆինանսավորում կապիտալի շուկայում:

«2025 – 2028 թվականներին, բացի 3 տեսլա հզորությամբ գերժամանակակից ՄՌՏ (MRT) սարքավորման ձեռքբերման նախագծից, ֆինանսավորումը ուղղվելու է մարդկային ռեսուրսի, բուժական և թվային տեխնոլոգիաների զարգացմանը։

Դրանց շարքում են արհեստական բանականության կողմից բուժման որակի վերահսկման, հաճախորդների գոհունակության մշտադիտարկման, ռադիոլոգիական և լաբորատոր հետազոտությունների արդյունքների վերաբերյալ «երկրորդ կարծիքի» տրամադրման նախագծերը։ Նախատեսում ենք նաև ժամանակակից տեխնոլոգիաներով ուսումնական մոդուլների պատրաստում՝ կիրառելով «Վարդանանց»-ում մշակված և տարեկան թարմացվող շուրջ 400 կլինիկական գործելակարգերը: Որպես արդյունք՝ սպասարկվող բուժառուների թվի ավելացում՝ ավելի քան 2 անգամ»,- ասել է «Վարդանանց»-ի գլխավոր տնօրեն Լևոն Ալթունյանը:

Նշվում է, որ երկրորդային շուկայում շրջանառվելու համար տեղաբաշխումից հետո պարտատոմսերը ցուցակման կուղարկվեն Հայաստանի ֆոնդային բորսա:

Թողարկման և տեղաբաշխման մանրամասներին, ծրագրային ազդագրի վերջնական պայմաններին կարելի է ծանոթանալ այս հղումով:

Հեռախոսահամար՝ 010511211

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:

25/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.52
+0.14
Եվրո (EUR)
414.34
+1.03
Ռուբլի (RUR)
4.3127
+0.0405
Լարի (GEL)
139.55
+0.66
49863
-192
Արծաթ
743.09
-18.46