Բիզնես

USD BUY - 390.00+0.50 USD SELL - 392.00-0.50
EUR BUY - 440.00+1.50 EUR SELL - 445.00+2.00
OIL:  BRENT - 66.47+3.12 WTI - 63.20+3.44
COMEX:  GOLD - 3356.80+1.78 SILVER - 32.62+0.68
COMEX:  PLATINUM - 973.20+0.40
LME:  ALUMINIUM - 2382.00+0.29 COPPER - 9203.50+0.43
LME:  NICKEL - 15683.00+0.80 TIN - 30800.00-0.80
LME:  LEAD - 1908.00-0.34 ZINC - 2582.00-1.26
FOREX:  USD/JPY - 142.61+0.06 EUR/GBP - 1.1365+0.26
FOREX:  EUR/USD - 1.1365+0.26 GBP/USD - 1.3211-0.35
STOCKS RUS:  RTSI - 1144.79+0.00
STOCKS US: DOW JONES - 39669.39-1.73 NASDAQ - 16307.16-3.07
STOCKS US: S&P 500 - 5275.70-2.24
STOCKS JAPAN:  NIKKEI - 34377.60+1.35 TOPIX - 2530.23+1.29
STOCKS CHINA:  HANG SENG - 21395.14+1.61 SSEC - 3280.34+0.13
STOCKS EUR:  FTSE100 - 8275.60+0.32 CAC40 - 7329.97-0.07
STOCKS EUR:  DAX - 21311.02+0.27
17/04/2025  CBA:  USD - 390.94-0.33 GBP - 516.82-2.08
17/04/2025  CBA:  EURO - 443.95-0.53
17/04/2025  CBA:  GOLD - 41766.00+1,265.00 SILVER - 414.21+7.76
ԱրարատԲանկն ու FMO-ն ընդլայնում են համագործակցությունը 25 միլիոն դոլարի վարկային պայմանագրով
16/04/2025 22:50
Կիսվել

ԱրարատԲանկն ու FMO-ն ընդլայնում են համագործակցությունը 25 միլիոն դոլարի վարկային պայմանագրով

ԱրարատԲանկ-ն ու Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկը 25 միլիոն դոլարի վարկային պայմանագիր են ստորագրել:

Նոր վարկային միջոցների 40%-ն ուղղվելու է կանաչ ծրագրերի, իսկ 60%-ը՝ սոցիալական անհավասարության կրճատմանը միտված ծրագրերի ֆինանսավորմանը։ Այս պայմանագրով կողմերն ընդլայնում են երկարամյա համագործակցությունը:

«FMO-ի հետ մեր առավել քան 10 տարվա համագործակցությունը հիմնված է լավագույն ավանդույթների վրա: Ֆինանսական աջակցություն, տեխնիկական աջակցություն, մասնագիտական վերապատրաստում. ըստ էության՝ մենք և վարկառուներին, և աշխատակիցներին պատրաստում ենք համատեղ հաջողելուն: Սա լուրջ ազդակ կլինի մեր ՄՄՓՁ-ների համար», – ասում է ԱրարատԲանկի վարչության նախագահ, գործադիր տնօրեն Մհեր Անանյանը:

ԵԿԱ ՄԱՀԱ տարածաշրջանի FMO-ի Ֆինանսական հաստատությունների ղեկավար Ռուհի Քոսգուն ևս գոհ է համագործակցությունից. ԱրարատԲանկն իրենց համար հուսալի գործընկեր է:

«Մենք շատ գոհ ենք ծրագրի արդյունքներից, հակառակ դեպքում տասը տարի շարունակ վարկային միջոցներ չէինք ուղղի ԱրարատԲանկին։ Ուսումնասիրել ենք նախորդ տարիների արդյունքները, միջոցներն իսկապես նպատակային են ծախսվել։ Մենք նաև ունենք հստակ ուղերձներ, որ նախորդ ծրագիրը, որ կոչվում էր NASIRA, շատ օգտակար էր ԱրարատԲանկի հաճախորդների համար։ Հայաստանի տնտեսությունն աճում է, հետևաբար կավելանա ֆինանսների պահանջարկը և կավելանա ՓՄՁ ֆինանսավորումը։ Հույս ունեմ, որ նոր գործարքներ կունենանք ԱրարատԲանկի հետ, քանի որ այն մեր հուսալի ու նախընտրելի գործընկերներից է Հայաստանում»:

ԱրարատԲանկի և Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկի համագործակցությունը սկսվել է 2014-ին ստորագրված 15 միլիոն դոլարի վարկային պայմանագրով, իսկ «NASIRA» վարկային պորտֆելի երաշխիքի շրջանակում ընդհանուր ֆինանսավորումը կազմել է մոտ 35 մլիլիոն դոլար: Արդյունքում շուրջ 1500 Փոքր ու միջին և գյուղատնտեսական ձեռնարկություններին ավելի քան 2000 վարկ է տրամադրվել։ Մինչ օրս FMO-ից ներգրավված ընդհանուր գումարը կազմում է ավելի քան 100 մլն ԱՄՆ դոլար՝ հաջողված համագործակցության շարունակականության հավաստիացմամբ:

17/04/2025
դրամ
Դոլար (USD)
390.94
-0.33
Եվրո (EUR)
443.95
-0.53
Ռուբլի (RUR)
4.77
+0.03
Լարի (GEL)
142.24
+0.09
41766.00
+1,265.00
Արծաթ
414.21
+7.76