Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.50+0.50 EUR SELL - 407.00-0.50
OIL:  BRENT - 106.33+0.84 WTI - 94.74+2.27
COMEX:  GOLD - 4152.90-0.31 SILVER - 59.16-1.63
COMEX:  PLATINUM - 1671.70-2.00
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 158.23-0.04 EUR/GBP - 1.1209+0.35
FOREX:  EUR/USD - 1.1209+0.35 GBP/USD - 1.3271+0.41
STOCKS RUS:  RTSI - 913.94+2.19
STOCKS US: DOW JONES - 51670.10-0.35 NASDAQ - 27204.38-0.15
STOCKS US: S&P 500 - 7805.45-0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 67744.29-0.05 TOPIX - 4096.78-0.34
STOCKS CHINA:  HANG SENG - 24314.17-0.13 SSEC - 3767.23-0.88
STOCKS EUR:  FTSE100 - 10650.33-0.06 CAC40 - 7827.63-0.07
STOCKS EUR:  DAX - 25259.90-0.07
14/10/2026  CBA:  USD - 361.43-0.3 GBP - 479.36+0.32
14/10/2026  CBA:  EURO - 404.4-0.27
14/10/2026  CBA:  GOLD - 48451-68 SILVER - 699.65-5.41
Մեյ Մասկը Dubai AI Week 2025-ի ընթացում ներկայացրել է YoHealth հավելվածը
25/04/2025 14:35
Կիսվել

Մեյ Մասկը Dubai AI Week 2025-ի ընթացում ներկայացրել է YoHealth հավելվածը

Դուբայում ապրիլի 22-ին տեղի ունեցած «Արհեստական բանականությունը առողջապահական և սպորտային ոլորոտում»  թեմայով  պանելային քննարկմանը աշխարհահռչակ բիզնես մագնատ, ներդրող Իլոն Մասկի մայրը՝ Մեյ Մասկը, ներկայացրել է YoHealth առողջ ապրելակերպը խթանող հայկական հավելվածը։ Պանելային քննարկմանը մասնակցել են նաև Fastex էկոհամակարգի  և YoHealth հավելվածի համահիմնադիր Վիգեն Բադալյանը, «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբի աշխարհահռչակ ֆուտբոլիստ Պատրիս Էվրան։ Միջոցառումը մոդերացնում էր Լիլի Դոուզը։

Պանելային քննարկման ընթացքում հայտնի մոդել, սննդաբան և հանրային խոսնակ Մեյ Մասկը ներկայացնել է YoHealth հավելվածի ներուժը և արհեստական բանականության (AI) լուծումների կիրառությունը դրա զարգացման հեռանկարները և անընդհատ ավելացող տեխնիկական հնարավորությունները։ Վերջինս իր ելույթում անդրադարձել է թվային առողջության մասսայականացմանը՝ ընդգծելով նման հավելվածների ընձեռած լայն հնարավորությունները։ «Կարծում եմ, որ առողջ ապրելակերպը պետք է հասանելի լինի յուրաքանչյուրին։ YoHealth-ը հնարավորություն է տալիս արհեստական բանականության միջոցով իրականացնել անհատականացված խնամք, հոգ տանել առողջության մասին և վերահսկել վարքագծային փոփոխությունները», – ասել է Մեյ Մասկը։

Առողջապահական և սպորտային ոլորտում հայտնի և արդեն մեծ պահանջարկ ու ճանաչում ունեցող YoHealth հավելվածը ներկայացնում է տեխնիկական բազում հնարավորություններ՝ օգտատերերին առաջարկելով ֆիզիկական ակտիվության դիմաց պարգևներ։

Dubai AI Week-ի շրջանակում քննարկվել են նաև AI-ի ներկան, ապագան և դրա կիրառելիությունը ժամանակակից աշխարհում։ Այս տարի միջոցառմանը մասնակցել են մի շարք առաջատար ընկերություններ, ինչպիսիք են Google DeepMind-ը, Microsoft AI-ը, NVIDIA-ն, OpenAI-ը։ Նախագծերը ներկայացրել են իրենց վերջին AI լուծումները, արհեստական բանականության միջոցով  տվյալների վերլուծության մեխանիզմները և առողջապահական և սպորտային ոլորտների վրա դրանց ունեցած հսկայական ազդեցությունը։Համաշխարհային հաջողված հարթակների կողքին YoHealth հավելվածն առանձնացել  է անձնական մոնիթորինգի, AI գործիքների և օգտատերերի վարքագծային վերլուծության տեխնիկական հնարավորություններով։

YoHealth-ի մասնակցությունն AI Week-ին ևս մեկ անգամ ամրապնդում է հարթակի դիրքերը՝ որպես առաջատար հավելված, և թույլ տալիս զարգացնել դրա հնարավորությունները՝ AI գործիքների կիրառմամբ։

14/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.43
-0.3
Եվրո (EUR)
404.4
-0.27
Ռուբլի (RUR)
4.302
-0.0206
Լարի (GEL)
139.01
-0.33
48451
-68
Արծաթ
699.65
-5.41