Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 408.00+0.50
OIL:  BRENT - 93.83-9.10 WTI - 86.94-9.10
COMEX:  GOLD - 4115.00+4.76 SILVER - 52.12+5.10
COMEX:  PLATINUM - 1534.00+9.88
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.97+0.22 EUR/GBP - 1.1258+0.09
FOREX:  EUR/USD - 1.1258+0.09 GBP/USD - 1.349+0.18
STOCKS RUS:  RTSI - 931.72-1.27
STOCKS US: DOW JONES - 53356.12+3.03 NASDAQ - 25736.51+1.44
STOCKS US: S&P 500 - 7688.62+1.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 61077.90-1.79 TOPIX - 3940.39+1.16
STOCKS CHINA:  HANG SENG - 24796.98+3.67 SSEC - 3689.91+0.10
STOCKS EUR:  FTSE100 - 10829.21+1.79 CAC40 - 8177.89+1.96
STOCKS EUR:  DAX - 26437.67+2.22
05/11/2026  CBA:  USD - 360.4+0.28 GBP - 485.13-0.28
05/11/2026  CBA:  EURO - 404.66-0.37
05/11/2026  CBA:  GOLD - 46787+1208 SILVER - 602.41+35.02
Viva-ի «RED» սակագնային պլանը մեծ պահանջարկ ունի բաժանորդների շրջանում. Մայրաքաղաքում նոր «RED»-գործընկեր է դարձել NetX-ը
08/05/2025 20:34
Կիսվել

Viva-ի «RED» սակագնային պլանը մեծ պահանջարկ ունի բաժանորդների շրջանում. Մայրաքաղաքում նոր «RED»-գործընկեր է դարձել NetX-ը

Viva-ի «RED» սակագնային պլանը շատ կարճ ժամանակում դարձավ պահանջված այն ընտանիքների շրջանում, որոնք ցանկանում էին դառնալ Viva-ի բաժանորդ և ընտրել ֆիքսված կապի հասանելիություն և թվային հեռուստատեսություն առաջարկող մատակարարի: Մեկ տարի առաջ գործարկված հարթակն արդյունավետ լուծում է դարձել ժամանակն ու ռեսուրսները գնահատող, ֆինանսական տարբեր կարգավիճակներում գտնվող ընտանիքների համար: «RED»-ի հասանելիության վայրերում փաթեթի ակտիվացումը հնարավոր է կատարել վայրկյանների ընթացքում՝ բջջային հեռախոսով ուղարկվող USSD հրահանգով: Բաժանորդներն ունեն լայն հնարավորություն՝ Հայաստանի տարբեր մարզերում ֆիքսված ինտերնետ և հեռուստաալիքների ծառայություններ մատուցող «RED»-գործընկերների և փաթեթների ընտրության հարցում: Կողմնորոշվելու և իրազեկվելու համար առկա են բոլոր հնարավորությունները (մանրամասների համար այցելել «RED»-ի էջ):

Կարճ ժամանակահատվածում մեծ պահանջարկ ձեռք բերած հարթակում բավականին խոսուն ձեռքբերումներ են արձանագրվել: Տեսանյութ

Այս սակագնային պլանից օգտվելու պահանջարկն օրեցօր մեծանում է, Viva-ին միացող «RED»-գործընկերների թիվը՝ աճում: Ընդլայնվում է փաթեթի հասանելիության աշխարհագրությունը՝ «բոլորը մեկում» ծառայությունից օգտվելու հնարավորություն ստեղծելով նոր ընտանիքների համար:

Viva-ի բազմաֆունկցիոնալ, հարմար և ճկուն լուծումներ տրամադրող «RED»-հարթակին վերջերս միացել է ինտերնետ և հեռուստաալիքների ծառայություններ մատուցող ևս մեկ ընկերություն՝ NetX-ը: Նոր «RED»-գործընկերն առայժմ ծածկույթ է ապահովում մայրաքաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների զգալի հատվածում՝ հետագայում ընդլայնվելու ծրագրերով: NetX-ն առաջարկում է ֆիքսված կապ՝ սկսած 300Մբթ/վ արագությունից, և ավելի քան 150 հեռուստաալիք:

Viva-ն և «RED»-գործընկերները ձեռքբերումներից հատկապես կարևորում են բաժանորդների գոհունակության ցուցանիշը: Դրան նպաստում է ոչ միայն ճիշտ գործիքակազմի ընտրությունը, այլև ծառայության մատուցման մեթոդները, մասնավորապես՝ բաժանորդին ընտրության հնարավորություն տալն ու փաթեթից օգտվելու հարմարավետությունը:

Մեկ տարվա ընթացքում Viva-ի «RED»-գործընկեր է դարձել ինտերնետ և հեռուստաալիքների ծառայություններ մատուցող 4 ընկերություն (FNet, HouseNet, MegaNet, NetX): Ծառայությունն արդեն հասանելի է 7 մարզում (Սյունիք, Վայոց ձոր, Արարատ, Արմավիր, Կոտայք, Գեղարքունիք, Շիրակ) և մայրաքաղաքի մի քանի վարչական շրջաններում: «RED»-ի նկատմամբ հետաքրքրությունը մեծ է։

«Մեր գործընկերային ծրագրին միացող օպերատորները պարտավոր են բավարարել Viva-ի կողմից սահմանված պահանջները՝ տեխնիկական, տնտեսական և սպասարկման որակի չափանիշերը: Հարթակի բաց լինելն ապահովում է արդար մրցակցություն գործընկեր կազմակերպությունների և շուկայի մասնակիցների միջև և նպաստում է նրան, որ բոլոր խաղացողներն առաջնորդվեն հաճախորդի շահերով և ձգտեն հասնել աշխատանքի հնարավորինս բարձր մակարդակի` ի շահ բաժանորդի։ 2024 թվականի արդյունքները, ինչպես նաև բաժանորդների գոհունակության ինդեքսի աճի դինամիկան հաստատում են ընտրված մոդելի արդյունավետությունը։ Հաջողություն է գրանցել ոչ միայն հարթակը, որը գրավում է ավելի ու ավելի շատ գործընկերների, այլև «RED» սակագնային պլանը, որը դարձել է շուկայում ամենապահանջված կոնվերգենտ լուծումներից մեկը», – նշել է Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը։ «Մենք շարունակելու ենք զարգացնել գործընկերային էկոհամակարգը՝ ընդլայնելով ինչպես ծրագրի մասնակիցների թիվը, այնպես էլ մեր ծառայությունների աշխարհագրությունը՝ մեր հաճախորդների սպասումներն ու կարիքները ավելի լավ բավարարելու համար», – ավելացրել է ընկերության գլխավոր տնօրենը։

«RED»-ը համագործակցության կարևոր հարթակ է տեխնոլոգիաների համակցման, մարզերում ենթակառուցվածքների ստեղծման և համաչափ զարգացման տեսանկյուններից: «RED»-ի բաժանորդները մեկ փաթեթով կարող են օգտվել ֆիքսված և բջջային ինտերնետից, բջջային կապից, Kinodaran-ից, Иви օնլայն կինոթատրոնից և դիտել հետաքրքրությունների լայն շրջանակի բավարարող շուրջ 150 հեռուստաալիք: ՀՀ այլ օպերատորների կանխավճարային և հետվճարային բաժանորդները ևս, ցանկության դեպքում, կարող են միանալ «RED»-ին՝ օգտվելով համարի տեղափոխելիության ծառայությունից:

05/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.4
+0.28
Եվրո (EUR)
404.66
-0.37
Ռուբլի (RUR)
4.4134
+0.0187
Լարի (GEL)
138.98
+0.37
46787
+1208
Արծաթ
602.41
+35.02