Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 393.00+0.00 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 95.17+5.62 WTI - 84.27+4.40
COMEX:  GOLD - 3573.00+0.37 SILVER - 41.42+1.62
COMEX:  PLATINUM - 1283.20+2.43
LME:  ALUMINIUM - 2751.00-6.24 COPPER - 11649.50-11.92
LME:  NICKEL - 15169.00-7.85 TIN - 37187.00-17.47
LME:  LEAD - 1830.50-2.22 ZINC - 3392.00-7.70
FOREX:  USD/JPY - 159.17-0.05 EUR/GBP - 1.0958+0.08
FOREX:  EUR/USD - 1.0958+0.08 GBP/USD - 1.3096+0.01
STOCKS RUS:  RTSI - 902.39-2.71
STOCKS US: DOW JONES - 48147.33-1.93 NASDAQ - 22617.73-5.28
STOCKS US: S&P 500 - 6910.39-3.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 57499.16+0.86 TOPIX - 3750.40+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 22226.88+1.19 SSEC - 3476.88+0.01
STOCKS EUR:  FTSE100 - 10346.34-1.02 CAC40 - 7927.75-1.89
STOCKS EUR:  DAX - 24802.78-2.60
26/11/2026  CBA:  USD - 360.28-0.01 GBP - 472.26+1.43
26/11/2026  CBA:  EURO - 395.37+1.32
26/11/2026  CBA:  GOLD - 40152-1821 SILVER - 456.38-35.58
Apple-ը նախատեսում է բարձրացնել նոր iPhone-ների գները՝ զերծ մնալով մաքսային քաղաքականության հետ կապից
12/05/2025 17:59
Կիսվել

Apple-ը նախատեսում է բարձրացնել նոր iPhone-ների գները՝ զերծ մնալով մաքսային քաղաքականության հետ կապից

Apple Inc. նախատեսում է բարձրացնել 2025 թվականի աշնանը ներկայացվելիք iPhone սմարթֆոնների նոր շարքի գները: Այս մասին հայտնում է The Wall Street Journal՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ըստ աղբյուրների՝ ընկերությունը մտադիր է գների աճը հիմնավորել նոր գործառույթներով և դիզայնային փոփոխություններով, և ոչ թե ԱՄՆ-ի ու Չինաստանի միջև առկա մաքսային ճնշումներով։ Ակնկալվում է, որ գնաճը կդիտարկվի որպես տեխնոլոգիական արդիականացման արդյունք՝ ոչ թե որպես արտաքին քաղաքական հետևանք։

Նշվում է, որ չնայած ԱՄՆ-ի և Չինաստանի միջև 90-օրյա մաքսային զիջման համաձայնությանը, Վաշինգտոնի սահմանած 20%-անոց մաքսատուրքը չինական ապրանքների վրա շարունակում է գործել, իսկ Պեկինի պատասխանի շրջանակներում ներմուծման մաքսատուրքը նվազեցվել է մինչև 10%։ Նախագահ Դոնալդ Թրամփի որոշմամբ՝ սմարթֆոններն ու որոշ էլեկտրոնային ապրանքներ ազատվել են մինչև 125% կազմող պատժամիջոցային մաքսատուրքերից։

IDram

Apple-ն արդեն սկսել է արտադրության որոշ հատվածներ Չինաստանից տեղափոխել Հնդկաստան, որպեսզի նվազեցնի մատակարարման շղթաների վրա մաքսատուրքերից բխող ճնշումը։ Ընկերության գործադիր տնօրենը հայտարարել էր, որ 2025 թվականի ապրիլ-հունիս ամիսներին ԱՄՆ մատակարարվելիք iPhone-ների մեծ մասը արտադրվելու է Հնդկաստանում։ Այնուամենայնիվ, ըստ WSJ-ի աղբյուրների՝ բարձր տեխնոլոգիական մոդելները՝ iPhone Pro և Pro Max, դեռ շարունակում են արտադրվել Չինաստանում, քանի որ հնդկական արտադրական հզորությունները դեռևս բավարար չեն։

Աղբյուրները շեշտում են, որ Apple-ը չի կարող ամբողջությամբ փոխհատուցել մաքսային հետևանքները միայն մատակարարման շղթայի վերակազմակերպմամբ, ինչը նշանակում է, որ շահութաբերությունը կնվազի, եթե գները չբարձրացվեն։ Միևնույն ժամանակ, ընկերությունը բացահայտ զգուշանում է  կապել գների բարձրացումը մաքսային քաղաքականության հետ՝ հաշվի առնելով Amazon-ի շուրջ ստեղծված աղմուկը, երբ վերջինիս մեղադրեցին գնային թափանցիկության անընդունելի դրսևորման մեջ։ Վաշինգտոնը նման քայլերը որակեց որպես «թշնամական», և Amazon ստիպված եղավ պաշտոնապես հերքել այդ մտադրությունները։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

26/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.28
-0.01
Եվրո (EUR)
395.37
+1.32
Ռուբլի (RUR)
4.3892
+0.0194
Լարի (GEL)
139.02
+0.05
40152
-1821
Արծաթ
456.38
-35.58