Բիզնես

USD BUY - 385.00-1.00 USD SELL - 388.00+0.00
EUR BUY - 430.00-1.00 EUR SELL - 438.00+1.00
OIL:  BRENT - 64.68-2.43 WTI - 61.79-2.46
COMEX:  GOLD - 3153.10-2.44 SILVER - 31.99-2.44
COMEX:  PLATINUM - 976.50-1.41
LME:  ALUMINIUM - 2528.50+1.96 COPPER - 9606.50+0.90
LME:  NICKEL - 15871.00+1.51 TIN - 32814.00+0.74
LME:  LEAD - 1996.50+0.96 ZINC - 2765.00+3.17
FOREX:  USD/JPY - 146.02-0.70 EUR/GBP - 1.1195+0.03
FOREX:  EUR/USD - 1.1195+0.03 GBP/USD - 1.3278-0.20
STOCKS RUS:  RTSI - 1148.28+0.02
STOCKS US: DOW JONES - 42051.06-0.21 NASDAQ - 19146.81+0.72
STOCKS US: S&P 500 - 5892.58+0.10
STOCKS JAPAN:  NIKKEI - 37755.51-0.98 TOPIX - 2738.96-0.88
STOCKS CHINA:  HANG SENG - 23453.16-0.79 SSEC - 3380.82-0.68
STOCKS EUR:  FTSE100 - 8585.01-0.21 CAC40 - 7836.79-0.47
STOCKS EUR:  DAX - 23527.01-0.47
15/05/2025  CBA:  USD - 386.94-1.05 GBP - 514.17-3.64
15/05/2025  CBA:  EURO - 433.30-2.34
15/05/2025  CBA:  GOLD - 39709.00-557.00 SILVER - 409.10-2.30
Gemini ամենուր. նոր դիզայն և անվտանգություն
15/05/2025 17:56
Կիսվել

Gemini ամենուր. նոր դիզայն և անվտանգություն

Google-ը, նախքան իր գլխավոր ամենամյա համաժողովը՝ Google I/O, անցկացրել է առանձին միջոցառում՝ նվիրված Android համակարգին: Աշխարհում ավելի քան 3 միլիարդ սարքեր աշխատում են այս հարթակի վրա, իսկ այժմ այն ստացել է նոր թարմացումներ՝ Material 3 Expressive նոր դիզայն, Android 16-ի առաջին մանրամասները, Gemini արհեստական բանականության խոր ինտեգրում ամբողջ էկոհամակարգում, ինչպես նաև անվտանգության նոր մակարդակ։

Եվ այսպես, Google-ը կրկին ամբողջովին վերաձևավորել է Android-ի ինտերֆեյսը։ Մինիմալիզմի փոխարեն՝ էմոցիոնալ UX՝ վառ գույներ, ճկուն ձևաչափեր, անիմացիաներ և բարելավված նավիգացիա։ Ըստ ընկերության՝ սա վերջին տարիների ամենամեծ դիզայներական թարմացումն է, հիմնված 46 UX-ի վրա։

Android 16-ի նոր տարբերակը կներառի կենդանի ծանուցումներ՝ առաքման կամ ճանապարհորդության մասին, թարմացված տեսախցիկի հնարավորություններ՝ գիշերային ռեժիմ, գույնի նուրբ կարգավորում, APV վիդեո ձևաչափ, նոր անվտանգային գործիքներ՝ գործառույթների արգելափակում գողության դեպքում, խարդախության հայտնաբերման առաջադեմ մեթոդներ:

Wear OS 6-ը կներառի թարմացում խելացի ժամացույցների համար, 10%-ով ավելի երկար մարտկոցի աշխատանք:

IDram

Google-ի արհեստական բանականության տեխնոլոգիան այժմ տարածվում է ամբողջ Android էկոհամակարգի վրա՝ Wear OS, Android Auto, Google TV, XR սաղավարտներ:

Android-ը շարունակում է ամրապնդել իր դիրքերը որպես ամենաապահով օպերացիոն համակարգերից մեկը։ Այս համատեքստում մի շարք նոր գործիքներ

  • ԱԲ՝ խարդախ հաղորդագրությունների և զանգերի հայտնաբերման համար,
  • Intrusion Logging՝ կիբերքրեական հետաքննության գործիք,
  • Find Hub՝ սարքերի որոնման նոր կենտրոն՝ UWB և արբանյակային աջակցությամբ,
  • բանկային հավելվածների պաշտպանություն՝ կասկածելի զանգերի ժամանակ,

Կներդրվի նաև RCS հաղորդագրությունների համակրգը, որը SMS-ի այլընտրանքն է: Այն ԱՄՆ-ում օրական սպասարկում է ավելի քան միլիարդ հաղորդագրություն։

Google-ը ձգտում է ձևավորել Android-ը որպես «խելացի, ապահով և էմոցիոնալ գրավիչ» հարթակ։ Այն ավելի անհատական է դառնում՝ շնորհիվ դիզայնի, ավելի հարմար՝ Gemini-ի, և ավելի պաշտպանված՝ բոլոր մակարդակներում։ Թեև Android-ը մնում է բաց համակարգ, Google-ը գնալով ավելի շատ առանցքային ֆունկցիաներ թողարկում է նախ Pixel սարքերում։ Այս ամենը ցույց է տալիս, որ Google-ը շարժվում է դեպի կառավարվող և որակապես միասնական էկոհամակարգ։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

15/05/2025
դրամ
Դոլար (USD)
386.94
-1.05
Եվրո (EUR)
433.30
-2.34
Ռուբլի (RUR)
4.81
-0.02
Լարի (GEL)
141.17
-0.38
39709.00
-557.00
Արծաթ
409.10
-2.30