Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.50
EUR BUY - 402.00+0.50 EUR SELL - 407.00+0.00
OIL:  BRENT - 105.20+0.81 WTI - 97.14+3.25
COMEX:  GOLD - 4147.70+1.54 SILVER - 56.84+2.32
COMEX:  PLATINUM - 1650.60+2.39
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.98+0.22 EUR/GBP - 1.1213-0.10
FOREX:  EUR/USD - 1.1213-0.10 GBP/USD - 1.328+0.23
STOCKS RUS:  RTSI - 902.09-0.38
STOCKS US: DOW JONES - 52177.69+1.08 NASDAQ - 26713.03+0.08
STOCKS US: S&P 500 - 7744.06+0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10840.35+1.08 CAC40 - 7934.70+0.78
STOCKS EUR:  DAX - 25382.62+0.33
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
Samsung-ը կարող է ներկայացնել վճարովի AI-ֆունկցիա Galaxy սմարթֆոնների համար
19/05/2025 14:54
Կիսվել

Samsung-ը կարող է ներկայացնել վճարովի AI-ֆունկցիա Galaxy սմարթֆոնների համար

Samsung-ը պատրաստվում է ներդնել արհեստական բանականության նոր ֆունկցիա Galaxy սմարթֆոնների պատկերասրահում, որը հնարավորություն կտա նկարները փոխակերպել տեսանյութերի:

Այս լուրը հայտնվեց այն բանից հետո, երբ Google-ը ներկայացրեց տեսանյութերի գեներացման ընդլայնված հնարավորություններ իր AI-օգնական Gemini-ում։ Քանի որ Samsung-ը համագործակցում է Google-ի հետ, և Gemini-ն արդեն վիրտուալ օգնական է Galaxy սմարթֆոններում, հնարավոր է, որ Samsung-ը օգտագործի հենց Gemini-ի հնարավորությունները նոր ֆունկցիայի համար։

IDram

Հետաքրքիր է, որ Honor-ը այս ոլորտում առաջ է անցնում Samsung-ից։ Honor 400 սմարթֆոնների շարքը ստանալու է պատկերների հիման վրա տեսանյութեր ստեղծելու ֆունկցիա, որն աշխատելու է Google-ի AI տեխնոլոգիաների միջոցով։ Սկզբնական շրջանում այս ծառայությունը 2 ամիս կլինի անվճար, իսկ հետո՝ վճարովի բաժանորդագրությամբ։

Հնարավոր է, որ Samsung-ն այս AI ֆունկցիան ներկայացնի One UI 8.0 ինտերֆեյսի թարմացման հետ միասին։ Չի բացառվում, որ ապագայում այն նույնպես դառնա վճարովի, սակայն այս պահին դա միայն ենթադրություն է։

Samsung-ը չի հետաձգի Android 16-ի վրա հիմնված One UI 8-ի թողարկումը: Թարմացումը հասանելի կլինի այս ամառ։ Հիշեցնենք՝ Android Show 2025 միջոցառման ժամանակ ընկերությունը հաստատեց, որ Android 16-ի վրա հիմնված թարմացումը կթողարկվի իր արդի սարքերի համար ամռան ընթացքում։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08