Բիզնես

USD BUY - 365.50+0.00 USD SELL - 368.50+1.00
EUR BUY - 416.00-1.00 EUR SELL - 421.50+0.50
OIL:  BRENT - 76.11+5.07 WTI - 72.29+4.87
COMEX:  GOLD - 4145.30+0.39 SILVER - 60.93-1.60
COMEX:  PLATINUM - 1646.30+1.06
LME:  ALUMINIUM - 3115.50-2.01 COPPER - 13403.50+0.34
LME:  NICKEL - 16422.00-1.66 TIN - 53064.00+4.97
LME:  LEAD - 1880.00-1.23 ZINC - 3591.00+3.43
FOREX:  USD/JPY - 162.3+0.27 EUR/GBP - 1.1413-0.22
FOREX:  EUR/USD - 1.1413-0.22 GBP/USD - 1.3354-0.28
STOCKS RUS:  RTSI - 906.42+2.25
STOCKS US: DOW JONES - 52925.15-0.25 NASDAQ - 25818.69-1.16
STOCKS US: S&P 500 - 7503.85-0.45
STOCKS JAPAN:  NIKKEI - 66819.05-2.11 TOPIX - 4006.43-1.37
STOCKS CHINA:  HANG SENG - 24199.46+2.99 SSEC - 3970.88-0.49
STOCKS EUR:  FTSE100 - 10665.88+0.13 CAC40 - 8436.24-0.51
STOCKS EUR:  DAX - 25465.25-1.37
08/07/2026  CBA:  USD - 367.29-0.18 GBP - 490.11-1.75
08/07/2026  CBA:  EURO - 419-1.13
08/07/2026  CBA:  GOLD - 49074+151 SILVER - 716.08-17.24
Lexus ES-ի ութերորդ սերունդը ներկայացվել է Եվրոպայում
23/05/2025 19:28
Կիսվել

Lexus ES-ի ութերորդ սերունդը ներկայացվել է Եվրոպայում

Lexus ընկերությունը Եվրոպայում ներկայացրել է ES սեդանի ութերորդ սերունդը: Մոդելը Եվրոպական շուկայում կհայտնվի 2026 թվականի գարնանը, և հասանելի կլինի ինչպես հիբրիդային, այնպես էլ ամբողջությամբ էլեկտրական շարժիչային համակարգերով։

ES մոդելը Toyota Motor-ի պրեմիում բրենդի՝ Lexus-ի առանցքային սեդանն է։ Առաջին անգամ այն ներկայացվել է դեռևս 1989 թվականին, սակայն Արևմտյան Եվրոպա մուտք է գործել միայն յոթերորդ սերնդով՝ 2018-ին։ Մինչդեռ Արևելյան Եվրոպան մոդելը ստացել էր ավելի վաղ՝ 2010 թվականին։

Ռեգո Ինշուրանս

Նոր ES մոդելը ստացել է զգալի դիզայներական փոփոխություններ, նոր շարժիչային տարբերակներ և ավելացված չափեր.

երկարություն՝ 5.14 մ (+165 մմ),

լայնություն՝ 1.92 մ (+55 մմ),

բարձրություն՝ 1.55-1.56 մ (+110-115 մմ):

Թեև Lexus-ը շարունակում է անվանել այն սեդան, ES-ի նոր մարմինը մոտեցվել է ֆասթբեքի ձևին։ Կորպուսի հետևի հատվածն ավելի հարթ ու օդադինամիկ է՝ պահպանելով ֆիրմային ձևային լուծումները։

Հիբրիդային տարբերակներ

ES 300h-ն Արևմտյան Եվրոպայի համար է: 2.5 լիտր ծավալով բենզինային շարժիչ ունի: Հիբրիդային համակարգն արտադրում է 201 ձիաուժ հզորություն (148 կՎտ):

ES 350h-ն Արևելյան Եվրոպայի համար է: Ունի 2.5 լիտր շարժիչի ծավալ: Համակցված հզորությունը 247 ձիաուժ է (182 կՎտ):

Էլեկտրական տարբերակներ

ES 350e-ի էլեկտրաշարժիչն արտադրում է 224 ձիաուժ հզորություն (165 կՎտ), մարտկոցը՝ 77 կՎտ/ժ:

ES 500e-ի էլեկտրաշարժիչն արտադրում է 343 ձիաուժ հզորություն (252 կՎտ), մարտկոցը՝ 75 կՎտ/ժ:

8-րդ սերնդի բոլոր մոդելները կառուցված են նոր GA-K պլատֆորմի հիման վրա՝eAxle տեխնոլոգիայի կիրառմամբ: Կարող են անցնել մոտ 530 կմ ճանապարհ: Արագ լիցքավորումն 80%-ի չափով իրականացվում է մոտ 30 րոպեում:

Վաճառքը կսկսվի 2026-ի գարնանը։ Այս պահին ES 300h-ի մեկնարկային գինը Եվրոպայում կազմում է 55.350 եվրո, սակայն նոր տեխնոլոգիաների և էլեկտրական համակարգերի ներդրմամբ սկզբնական գինը, հավանաբար, կանցնի 60.000 եվրոյի սահմանը։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

08/07/2026
դրամ
Դոլար (USD)
367.29
-0.18
Եվրո (EUR)
419
-1.13
Ռուբլի (RUR)
4.7987
-0.0149
Լարի (GEL)
139.46
+0.13
49074
+151
Արծաթ
716.08
-17.24