
Kia Sportage-ի թարմացում․ այս անգամ եվրոպական տարբերակն է
2023 թվականի նոյեմբերին նորացված Kia Sportage-ը Հարավային Կորեայում ներկայացնելուց հետո, ընկերությունը պաշտոնապես ներկայացրեց նաև դրա եվրոպական տարբերակը։
Սկզբում կարող է թվալ, թե արտաքինում փոփոխություն չկա, սակայն իրականում Sportage-ի արտաքինը զգալիորեն վերափոխվել է։ Քրոսովերը ստացել է ուղղանկյունաձև ճաղավանդակ, իսկ լուսարձակները փոփոխված են։ Դրանք ուղղահայաց ձգվում են դեպի ներքև՝ կողմնային մասերով: Ներքևի ճաղավանդակն այժմ նույնպես ուղղանկյուն է։ Հետնամասում փոփոխություններն ավելի նրբագեղ են:
Ինտերիերում ևս առաջին հայացքից ամեն ինչ կարծես ծանոթ է, բայց իրականում սրահում ևս փոփոխություններ կան։ Վահանակը վերափոխվել է, օդափոխիչները տեղադրվել են ավելի ցածր ու գծային համաչափությամբ։ Կենտրոնական վահանակի հատվածը նույնպես ձևափոխվել է: Առավել տեսանելի է նոր ղեկը:
Թարմացված Sportage-ում ստանդարտ են տեղադրված երկու 12.3 դյույմանոց էկրանները՝ մեկը սրահի տվյալների, մյուսը՝ մեդիա համակարգի համար։ Բացի այդ, ավելացվել է 10-դյույմանոց նոր պրոեկցիոն էկրան։
Եվրոպական թարմացված Sportage-ը հասանելի կլինի երկու շարժիչային տարբերակով՝ մեղմ հիբրիդ և հիբրիդային:
Պլագին-հիբրիդի մասին Kia-ն դեռևս չի հայտարարում, սակայն կարելի է ակնկալել, որ այն հասանելի կլինի շուտով։
Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։