Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.50-1.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92-0.02 TOPIX - 4104.81+0.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24211.35+1.79 SSEC - 3813.79+0.05
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
09/10/2026  CBA:  USD - 361.93-0.04 GBP - 478.65+0.89
09/10/2026  CBA:  EURO - 405.58+0.86
09/10/2026  CBA:  GOLD - 47995+334 SILVER - 684.8-14.45
STATECS-ը մասնաճյուղ է բացել Վանաձորում
16/06/2025 13:56
Կիսվել

STATECS-ը մասնաճյուղ է բացել Վանաձորում

Տվյալների վերլուծության ոլորտում մասնագիտացած STATECS-ն ընդլայնում է գործունեության աշխարհագրությունը: Աշխարհի առավել քան 10 երկրում կլինիկական հետազոտություններ իրականացնող մի շարք խոշոր դեղագործական և կենսատեխնոլոգիական կազմակերպությունների հետ համագործակցող ընկերությունն իր հերթական մասնաճյուղն է բացում, այս անգամ Վանաձորում։

«Մասնաճյուղի բացումը Վանաձորում STATECS-ին թույլ կտա նոր տաղանդներ բացահայտել և ապակենտրոնացնել շուկայում առկա մեծ հնարավորությունները Երևանից դուրս: Վանաձորն էլ իր հերթին առաջարկում է մոտիվացված երիտասարդության մեծ ներուժ, որի մտավոր կարողությունները մենք կարող ենք հղկել ու ճիշտ ներկայացնել միջազգային շուկային», – ասում է STATECS-ի տնօրեն Տիգրան Ալիխանյանը:

Խոշոր դեղագործական ընկերությունների հետ համագործակցող, նրանց համար երաշխավորված կլինիկական փորձարկումների համար անհրաժեշտ բոլոր տվյալների հավաքագրումը, կենտրոնացումը և վերլուծությունն իրականացնող  STATECS-ն այսքանով իր գործունեության շրջանակը չի ամփոփում: Այստեղ մասնագիտական արդյունքներից բացի առաջնահերթություն են համարում նաև կադրերի պատրաստումը:

Ընկերությունում սկսնակից մինչև ավագ վիճակագրական վերլուծության համակարգի մասնագետների  SAS ծրագրավորողների թափուր հաստիքներ կան: Այնպես որ կա հրաշալի հնարավորություն տվյալների վերլուծության ոլորտում առաջատար ընկերությունում աշխատանքի անցնելու, իսկ եթե մասնագետ չեք, հոգ չէ, կարող եք նոր մասնագիտություն ձեռք բերել՝ միանալով STATECS-ի SAS ծրագրավորման անվճար դասընթացին:

Լավագույն ուսանողները դասընթացի ավարտին կստանան աշխատանքի հնարավորություն Վանաձորի գրասենյակում։

«Այն ուսանողները, որոնք սովորում են համալսարանում, փորձաշրջանից հետո STATECS-ում աշխատանքի անցնելու դեպքում կստանան ուսման վարձի 50-100% փոխհատուցում, իսկ անվճար սովորող ուսանողները կստանան նույն չափի կրթաթոշակ», – STATECS-ի հիմնադիր Նաիրի Ալիխանյանը նկատում է՝ Վանաձորը նոր մեկնարկակետ է ընկերության համար, որի փորձով STATECS-ը նպատակ ունի ընդլայնվել ու մասնաճյուղեր ունենալ Հայասատնի տարբեր քաղաքներում:

Սա ոչ միայն հերթական քայլառաջ էSTATECS-ի համար, այլ կարևոր շեշտադրում՝ համայնքների համաչափ զարգացման, որակյալ կրթության ապակենտրոնացման ու մարզերում մրցունակ կադրերի պատրաստման համատեքստում: Այնպես որ միացեք STATECS-ին…նաև Վանաձորում:

09/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.93
-0.04
Եվրո (EUR)
405.58
+0.86
Ռուբլի (RUR)
4.2677
+0.0264
Լարի (GEL)
139.12
-0.07
47995
+334
Արծաթ
684.8
-14.45