Բիզնես

USD BUY - 384.50-1.00 USD SELL - 388.50+0.00
EUR BUY - 439.50-3.00 EUR SELL - 448.00+0.00
OIL:  BRENT - 69.81-10.59 WTI - 66.84-10.74
COMEX:  GOLD - 3366.80-0.16 SILVER - 36.09-0.03
COMEX:  PLATINUM - 1291.90+1.76
LME:  ALUMINIUM - 2549.50+0.10 COPPER - 9633.50-0.23
LME:  NICKEL - 15011.00-0.28 TIN - 32683.00+1.02
LME:  LEAD - 1992.00-0.05 ZINC - 2630.50-0.23
FOREX:  USD/JPY - 145.49-1.09 EUR/GBP - 1.1603+0.84
FOREX:  EUR/USD - 1.1603+0.84 GBP/USD - 1.3559+0.87
STOCKS RUS:  RTSI - 1110.40+0.58
STOCKS US: DOW JONES - 42581.78+0.89 NASDAQ - 19630.97+0.94
STOCKS US: S&P 500 - 6025.17+0.96
STOCKS JAPAN:  NIKKEI - 38354.09-0.13 TOPIX - 2761.18-0.36
STOCKS CHINA:  HANG SENG - 23689.13+0.67 SSEC - 3381.58+0.65
STOCKS EUR:  FTSE100 - 8758.04-0.19 CAC40 - 7537.57-0.69
STOCKS EUR:  DAX - 23269.01-0.35
23/06/2025  CBA:  USD - 386.08+0.4 GBP - 516.54-3.94
23/06/2025  CBA:  EURO - 442.6-1.78
23/06/2025  CBA:  GOLD - 41809+35 SILVER - 448.47-1.77
ADX-ի գլխավոր տնօրեն. Tabadul-ը տարածաշրջանային կապիտալի հոսքերը վերափոխելու առանցքային գործիք է
24/06/2025 10:42
Կիսվել

ADX-ի գլխավոր տնօրեն. Tabadul-ը տարածաշրջանային կապիտալի հոսքերը վերափոխելու առանցքային գործիք է

Կոնվերս Բանկը Հայաստանում բորսայական առևտրով զբաղվող առաջին և դեռևս միակ ֆինանսական կառույցն է, որը Հայաստանի ֆոնդային բորսայի միջոցով միացել է Tabadul տարածաշրջանային հաբին և դարձել դրա լիիրավ անդամ: Իսկ ConFEAS 2025-ի ժամանակ դարձել է նաև Հայաստանում հարթակի միջոցով կատարված առաջին գործարքի մասնակիցը:

Հարթակի ու դրա հնարավորությունների մասին հարցերին պատասխանել է Աբու Դաբիի ֆոնդային բորսայի (ADX) գլխավոր տնօրեն պարոն Աբդուլա Սալեմ Ալ Նուամին:

Ինչո՞վ է Tabadul հարթակը տարբերվում միջազգային մյուս առևտրային հարթակներից և ինչպե՞ս է նպաստում տարածաշրջանային ֆինանսական ինտեգրմանը։

Երբ 2022 թվականի հուլիսին գործարկեցինք Tabadul-ը, մեր նպատակն էր ոչ միայն միմյանց հետ կապել ֆոնդային բորսաները, այլև տրամադրել իրական ժամանակում անվտանգ, ընդարձակ հասանելիություն նոր ներդրումային հնարավորություններին երկրների սահմաններից դուրս։

Tabadul-ի առանձնահատկությունը շուկայի փոխադարձ հասանելության մոդելն է։ Ներդրողները կարող են առևտուր իրականացնել այլ բորսաներում ցուցակված արժեթղթերով իրենց տեղական բրոքերի միջոցով՝ առանց օտարերկրյա հաշիվներ բացելու կամ անծանոթ ընթացակարգեր անցնելու։ Այն անխափան թվային ենթակառուցվածք է, որը վերացնում է ավանդական խոչընդոտները։

Ներկայում հարթակը միավորում է ինը բորսա, որոնցից վեցը գործում են իրական ժամանակում, այդ թվում՝ մեր նորագույն անդամը՝ Հայաստանի ֆոնդային բորսան: Սա թույլ է տալիս ADX ներդրողներին ուսումնասիրել նոր հնարավորություններ Հայաստանի աճող կապիտալի շուկայում, մինչդեռ AMX-ի միջոցով ներդրողները հասանելիություն են ստանում տարածաշրջանի ամենաակտիվ և բազմազան բորսաներից մեկին։ Այս մոդելը նախատեսված է ապահովելու արժեք երկու կողմերի համար:

Միայն 2024 թվականին Tabadul-ն արձանագրել է 1029% աճ նախորդ տարվա համեմատ: Այն նաև հեշտացնում է մասնակցությունը անդրսահմանային առաջնային հրապարակային առաջարկներին (IPO), ինչպես նաև առաջարկում է պարտքային գործիքներ և տարածաշրջանում ETF-ների ամենաբազմազան տարբերակներ: Եվ այս ամենը՝ միասնական մոտեցման շրջանակում, որը նպատակաուղղված է ապահովելու երկարաժամկետ օգուտներ մասնակից շուկաներից յուրաքանչյուրի համար։

Ի՞նչ ակնկալիքներ ունի Աբու Դաբիի ֆոնդային բորսան Tabadul  հարթակի զարգացման և տարածաշրջանում ներդրումային հոսքերի խթանման առումով:

Tabadul-ը ռազմավարական դեր է խաղում տարածաշրջանային կապիտալի հոսքերը վերափոխելու մեր ձգտումներում։ Մենք ձգտում ենք ներգրավել ավելի շատ բորսաներ, ընդլայնել մեր ներդրողների բազան և ներդնել նոր ֆինանսական գործիքներ՝ որպես Tabadul-ում առկա պրոդուկտների տեսականին դիվերսիֆիկացնելու մեր մշտական ջանքերի մաս, միաժամանակ ապահովելով, որ դրանք բավարարեն ներդրողների փոփոխվող կարիքները։

Մենք նաև կատարելագործում ենք հարթակն օգտագործողի փորձառությունը՝ ապահովելով, որ այն մնա ինտուիտիվ թե՛ մանրածախ թե՛ ինստիտուցիոնալ ներդրողների համար։

Գործառնական օգուտներից զատ, Tabadul-ը նպաստում է Աբու Դաբիի տնտեսական դիվերսիֆիկացիայի և ֆինանսական նորարարությունների ավելի լայն տեսլականին։ Այն մեր շուկաները դիրքավորում է որպես փոխկապակցված, ներդրողների համար բարենպաստ և առաջադեմ գլոբալ շուկա։

Համագործակցության ինչպիսի՞ հնարավորություններ կան Tabadul հարթակի անդամ երկրների ֆոնդային բորսաների համար՝ մասնավորապես Եվրասիական տարածաշրջանում:

Tabadul-ը նոր հորիզոններ է բացում տարածաշրջանային բորսաների միջև համագործակցության համար, հատկապես Եվրասիական միջանցքում, որտեղ կապիտալի շուկաներն արագ զարգանում են։

Խոսքը միայն գործարքներ կատարելու մասին չէ, այլ նաև փոխշահավետ մոդելի մասին է։ Tabadul հարթակը շահավետ է բոլոր մասնակիցների համար. հայկական ընկերությունները ձեռք են բերում ավելի մեծ տեսանելիություն և ավելի ընդարձակ կապիտալին հասանելիություն, իսկ ADX-ում գրանցված ընկերությունները ներգրավում են նոր ներդրողներ։ Սա համատեղ աճի պատմություն է, որն ամրապնդում է տարածաշրջանային համագործակցության ներուժը։

Մենք տեսնում ենք Կենտրոնական Ասիայի և դրա սահմաններից դուրս գտնվող այլ բորսաների կողմից աճող հետաքրքրությունը և կարծում ենք, որ Tabadul-ը կշարունակի ծառայել որպես ներգրավվածության և նորարարության կատալիզատոր կապիտալի շուկաներում։

Ի՞նչ մեխանիզմներ են ներկայում գործում կամ նախատեսվում՝ եվրասիական տարբեր ֆոնդային բորսաներում ներդրողների գործարքները հեշտացնելու համար։

Tabadul-ը նախատեսված է երկրի սահմաններում առևտրի պարզությունը երկրի սահմաններից դուրս վերարտադրելու համար։ Ներդրողները ձեռք են բերում հասանելիություն այլ շուկաներում ցուցակված արժեթղթերին և ֆինանսական պրոդուկտներին՝ իրենց երկրում լիցենզավորված բրոքերների միջոցով։

Հարթակն ապահովում է իրական ժամանակում տվյալների փոխանակում, ներդաշնակեցված փոխադարձ հաշվարկներ և համատեղ KYC/AML արձանագրությունների համապատասխանություն, որոնք բոլորը ինտեգրված են՝ անվտանգ և արդյունավետ փորձառություն ապահովելու համար։ Վճարումները կատարվում են տեղական արժույթով, ընդ որում արժույթների փոխարկումը կատարվում է ավտոմատ՝ համակարգի ներսում, ինչը վերացնում է արտարժույթի փոխանակման ձեռքով իրականցվող գործարքների անհրաժեշտությունը։

Չի պահանջվում բացել նոր հաշիվներ, իսկ ներդրողներն ամբողջովին մնում են իրենց ներքին բրոքերային էկոհամակարգում: Այս մակարդակի փոխգործունակությունն արդեն իսկ ապահովել է ADX-ի և եվրասիական շուկաների միջև հասանելիությունը, որն ավելի ակնհայտ կդառնա ցանցի ընդլայնմանը զուգընթաց։

Ի՞նչ նոր ֆինանսական գործիքներ և ծառայություններ եք նախատեսում առաջիկայում ներդնել Tabadul հարթակում:

Tabadul-ի զարգացման մեր ճանապարհային քարտեզը ձևավորվում է ներդրողների փոփոխվող կարիքների և դիվերսիֆիկացված, ապագային պատրաստ շուկայի տեսլականի հիման վրա։

Մենք արդեն ներդրել ենք ETF-ներ և պարտքային գործիքներ հարթակում և ակտիվորեն համագործակցում ենք անդամ բորսաների հետ՝ առկա ներդրումային պրոդուկտների տեսականին ընդլայնելու համար, ապահովելով, որ դրանք բավարարեն տարածաշրջանում ինչպես ինստիտուցիոնալ, այնպես էլ մանրածախ ներդրողների փոփոխվող կարիքները։

Բացի այդ, անդրսահմանային IPO հասանելությունն արդեն իսկ ապահովված է, ինչը թույլ է տալիս ներդրողներին բաժանորդագրվել տարբեր շուկաների առաջարկներին մեկ ներքին կապուղու միջոցով։

Հարթակը նաև օգտվում է շուկա ստեղծողների հեռակա մասնակցությունից, ովքեր կարևոր դեր են խաղում փոխկապակցված շուկաներում իրացվելիության ապահովման գործում՝ նպաստելով ավելի ցածր սփրեդերի և ավելի սահուն առևտրային գործարքների ապահովմանը։

Ամփոփելով՝ Tabadul-ը դինամիկ հարթակ է, որը հիմնված է տարածաշրջանային բազմազանության վրա և նախատեսված է իր կողմից սպասարկվող բորսաների և ներդրողների նկրտումներին համապատասխանելու համար։

Կոնվերս Բանկի՝ Tabadul-ում շրջանառվող արժեթղթերում ներդրումների առաջարկից օգտվելու համար կարող եք դիմել Բանկ.

investments@conversebank.am

+374 10 511 211 (ներքին՝ 1248 կամ 2056)

+374 77 718008

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

23/06/2025
դրամ
Դոլար (USD)
386.08
+0.4
Եվրո (EUR)
442.6
-1.78
Ռուբլի (RUR)
4.9314
+0.0145
Լարի (GEL)
141.73
+0.2
41809
+35
Արծաթ
448.47
-1.77