Բիզնես

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 424.50+0.00
OIL:  BRENT - 88.29-1.02 WTI - 83.44+0.38
COMEX:  GOLD - 4478.10-2.60 SILVER - 67.00-2.56
COMEX:  PLATINUM - 1833.50-0.93
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 160.01+0.37 EUR/GBP - 1.1584-0.53
FOREX:  EUR/USD - 1.1584-0.53 GBP/USD - 1.3531-0.43
STOCKS RUS:  RTSI - 778.32+1.45
STOCKS US: DOW JONES - 53559.99-0.02 NASDAQ - 26402.42-0.52
STOCKS US: S&P 500 - 7711.76-0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 66405.56+0.41 TOPIX - 4146.71+0.72
STOCKS CHINA:  HANG SENG - 25584.79+0.07 SSEC - 3952.18-0.11
STOCKS EUR:  FTSE100 - 10824.26+0.29 CAC40 - 8401.18+0.98
STOCKS EUR:  DAX - 26569.99+0.77
28/08/2026  CBA:  USD - 364.32-0.15 GBP - 495.11+0.41
28/08/2026  CBA:  EURO - 424.36+0.15
28/08/2026  CBA:  GOLD - 53517-755 SILVER - 802-0.62
ԱրարատԲանկը դարձել է BAFT ասոցիացիայի անդամ
30/06/2025 11:05
Կիսվել

ԱրարատԲանկը դարձել է BAFT ասոցիացիայի անդամ

ԱրարատԲանկը, ընդլայնելով միջազգային համագործակցությունը, դարձել է Ֆինանսավորման և առևտրի հարցերով բանկիրների ասոցիացիայի անդամ (Bankers Association for Finance and Trade)։ Ասոցիացիայի անդամները համագործակցում և փոխանակվում են ոլորտում նոր և առկա լուծումների ներդրման լավագույն փորձով՝ ապահովելով նորարարություն, արդյունավետություն և ֆինանսական աճ։

«Աշխարհի տարբեր երկրներում առաջատար ֆինանսական կառույցներին միավորող ասոցիացիայի անդամների հետ համագործակցությունը ԱրարատԲանկի համար միջազգային փորձի փոխանակման, վերլուծությունների և նորարար լուծումների հնարավորություն է։ Վստահ եմ՝ ԱրարատԲանկն արդյունավետ կօգտագործի միջազգային գործընկերության կողմից ընձեռվող հնարավորությունները»,- նշել է ԱրարատԲանկի վարչության նախագահ և գործադիր տնօրեն Մհեր Անանյանը։

«Ուրախությամբ ողջունում ենք ԱրարատԲանկին` որպես ասոցիացիայի երրորդ հայաստանյան մասնակից բանկ և անհամբեր սպասում ենք տարբեր նախաձեռնություններին բանկի ակտիվ մասնակցությանը և համագործակցությանը BAFT-ի մյուս անդամների հետ», – նշել է BAFT-ի նախագահ և գործադիր տնօրեն Թոդ Բըրվելը։

Ասոցիացիային անդամակցում են 270-ից ավելի հաստատություններ Հյուսիսային և Հարավային Ամերիկայի, Ասիայի, Աֆրիկայի, Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի ավելի քան 60 երկրներից։

Միջազգային գործընկերների լայն շրջանակ ունեցող ԱրարատԲանկը, BAFT-ի մասնակից դառնալով, կշարունակի ֆինանսական շուկայում ամրապնդել իր դիրքը` բարելավելով միջազգային գործառնությունների ոլորտում հաճախորդներին առաջարկվող ծառայությունների որակը։

BAFT-ը 1921 թվականին հիմնադրված միջազգային բանկային գործառնությունների ոլորտում առաջատար համաշխարհային ասոցիացիա է, որը նպաստում է ֆինանսական հաստատությունների, ծառայություններ մատուցող ընկերությունների և կարգավորող մարմինների միջև արդյունավետ լուծումների ներդրմանը` ուղղված առողջ ֆինանսական գործելակերպի խթանմանը ու նորարարության, արդյունավետության և ֆինանսական աճի ապահովմանը: BAFT-ը կարգավորում է բանկային գործառնությունների ոլորտի ծառայությունների լայն շրջանակներ` ներառյալ առևտրի ֆինանսավորումը, վճարումները և համապատասխանության ապահովումը: Ասոցիացիայի կայքն է՝ www.baft.org:

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ շուրջ 35 տարի առաջարկում է ֆինանսաբանկային ծառայություններ՝ մատուցելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ ֆիզիկական և իրավաբանական անձանց: Բանկի գործունեությունն ուղղված է լավագույն միջազգային և նորագույն տեխնոլոգիաների օգտագործմամբ ՓՄՁ վարկավորման, առևտրի ֆինանսավորման, ներդրումային և թվային բանկինգի  ուղղություններով առաջատար դիրքեր գրավելուն: 2024-ին ԱրարատԲանկը արժանացել է «The Global Banking and Finance Review» հեղինակավոր ֆինանսական ամսագրի «2024թ.-ի Հայաստանի լավագույն բանկը ներդրողների հետ հարաբերություններում» մրցանակին։

Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից

28/08/2026
դրամ
Դոլար (USD)
364.32
-0.15
Եվրո (EUR)
424.36
+0.15
Ռուբլի (RUR)
4.2392
-0.0241
Լարի (GEL)
139.38
-0.08
53517
-755
Արծաթ
802
-0.62