Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.00+0.00 EUR SELL - 408.00+1.00
OIL:  BRENT - 109.95+4.52 WTI - 101.41+4.40
COMEX:  GOLD - 4159.50+0.28 SILVER - 57.00+0.28
COMEX:  PLATINUM - 1633.10-1.06
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.99+0.01 EUR/GBP - 1.1232+0.17
FOREX:  EUR/USD - 1.1232+0.17 GBP/USD - 1.3328+0.36
STOCKS RUS:  RTSI - 915.88+1.53
STOCKS US: DOW JONES - 52002.41-0.34 NASDAQ - 26140.03-2.15
STOCKS US: S&P 500 - 7659.44-1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10881.90+0.38 CAC40 - 7956.70+0.28
STOCKS EUR:  DAX - 25622.61+0.95
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
Tesla ամփոփել է եռամսյակը նոր անկումով․ վաճառքները նվազել են
03/07/2025 13:29
Կիսվել

Tesla ամփոփել է եռամսյակը նոր անկումով․ վաճառքները նվազել են

Tesla-ն, ինչպես երևում է, բարդ ժամանակներ է ապրում։ 2025 թվականի երկրորդ եռամսյակում Իլոն Մասկի ընկերությունը վաճառել է 384.122 ավտոմեքենա, ինչը 13%-ով պակաս է նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածից։ Սա արդեն երկրորդ եռամսյակն է անընդմեջ, երբ վաճառքներն անկում են։ Որպեսզի ընկերությունը վերադառնա աճին մինչև տարեվերջ, անհրաժեշտ է լրացուցիչ վաճառել մոտ 110 հազար ավտոմեքենա, ինչը ներկայիս պայմաններում շատ անիրականատեսական է թվում։

Չնայած բացասական միտումներին՝ վաճառքի արդյունքները ավելի լավն էին, քան վերլուծաբանների կանխատեսումները (մինչև -20%)։

Արդյունքում Tesla-ի բաժնետոմսերը Նյու Յորքի բորսայում աճել են 5.1%-ով ՝ նախքան առևտրի մեկնարկը։ Սակայն այս թվերը հակասում են Մասկի մայիսյան հայտարարությանը, թե Tesla-ն արդեն վերականգնվել է տարեսկզբի անկումից։ Իրականում, իրավիճակն ավելի բարդ է։

Ռեգո Ինշուրանս

ԱՄՆ Կոնգրեսում քննարկվում է էլեկտրամոբիլների հարկային արտոնությունների վերացման նախագիծը, որը կարող է լրջորեն հարվածել վաճառքներին տարեվերջին։ Tesla հույս ուներ բարձրացնել վաճառքները՝ շնորհիվ թարմացված Model Y-ի, սակայն BYD և Xiaomi շուկայում ավելի ագրեսիվ են՝ հատկապես Չինաստանում։ Սպասվող մատչելի մոդելների արտադրությունը պետք է սկսվեր տարեսկզբին, բայց այս պահին հստակ ժամկետներ չկան, ինչը բացասաբար է ազդում գնորդների և ներդրողների վստահության վրա։

Միջին անհաջողությունների ֆոնին Իլոն Մասկը անձամբ վերահսկողություն է վերցրել Tesla-ի վաճառքի և արտադրության նկատմամբ ԱՄՆ-ում և Եվրոպայում, իր մերձավոր գործընկեր Օմիդ Աֆշարի հեռացումից հետո։

Թոմ Ժուն, որը ղեկավարում էր ասիական շուկան, այժմ պատասխանատու է նաև գլոբալ արտադրության համար։ Տպավորություն է, որ Մասկը որոշել է՝ եթե նավը սկսում է խորտակվել, ինքը պետք է վերցնի ղեկը։
Հարցն այն է՝ արդյոք դա բավարար կլինի Tesla-ն «ջրի վրա» պահելու համար։

Մինչ վաճառքները անկում են ապրում, Tesla-ի բաժնետոմսերն աճել են 23%, երբ Մասկը ներկայացրել է ինքնավար տաքսիների բետա-ծրագիրը Օսթինում։ Սա հիշեցում է, որ նույնիսկ դժվար պահերին համարձակ հեռանկարները դեռ կարող են աշխատել, թեկուզ՝ ժամանակավոր։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08