Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.00+0.00 EUR SELL - 408.00+1.00
OIL:  BRENT - 109.95+4.52 WTI - 101.41+4.40
COMEX:  GOLD - 4159.50+0.28 SILVER - 57.00+0.28
COMEX:  PLATINUM - 1633.10-1.06
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.99+0.01 EUR/GBP - 1.1232+0.17
FOREX:  EUR/USD - 1.1232+0.17 GBP/USD - 1.3328+0.36
STOCKS RUS:  RTSI - 915.88+1.53
STOCKS US: DOW JONES - 52002.41-0.34 NASDAQ - 26140.03-2.15
STOCKS US: S&P 500 - 7659.44-1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10881.90+0.38 CAC40 - 7956.70+0.28
STOCKS EUR:  DAX - 25622.61+0.95
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
Apple-ը դատարան է դիմել՝ վիճարկելու ԵՄ-ի կողմից նշանակված 587 միլիոն դոլար հակամենաշնորհային տուգանքը
07/07/2025 17:09
Կիսվել

Apple-ը դատարան է դիմել՝ վիճարկելու ԵՄ-ի կողմից նշանակված 587 միլիոն դոլար հակամենաշնորհային տուգանքը

Apple-ը պաշտոնապես բողոքարկել է ԵՀ կողմից ավելի վաղ կայացված որոշումը՝ 500 միլիոն եվրո (587 միլիոն դոլար) տուգանքի վերաբերյալ։ Դատական հայցը ներկայացվել է Եվրոպայի երկրորդ բարձրագույն դատարան։

ԵՄ հանձնաժողովը 2024 թվականի ապրիլին հայտարարել էր, որ Apple-ի տեխնիկական և առևտրային սահմանափակումները, որոնք խանգարում են հավելվածների մշակողներին օգտատերերին ուղղորդել ավելի էժան տարբերակների (App Store-ից դուրս), խախտում են Թվային շուկաների մասին օրենքը (Digital Markets Act)։

Apple-ը, որը նախկինում հայտարարել էր իր մտադրության մասին բողոքարկել տուգանքը, իր հայցն ուղարկել է վերջին օրը՝ երկուշաբթի։

«Այսօր մենք ներկայացրել ենք մեր բողոքը, որովհետև համոզված ենք, որ ԵՀ որոշումը և այս աննախադեպ մեծ տուգանքը գերազանցում են օրենքի պահանջները», – ասված է ընկերության հայտարարության մեջ։

IDram

«Ինչպես ցույց կտա մեր բողոքը, հանձնաժողովը փորձում է կարգավորել՝ ինչպես մենք վարենք մեր բիզնեսը՝ պարտադրելով բիզնես պայմաններ, որոնք խառնաշփոթ են ստեղծում մշակողների համար և վնասում են օգտատերերին։ Մենք այս փոփոխությունները կատարել ենք՝ խուսափելու համար տուգանքներից և այժմ պատրաստ ենք փաստերը ներկայացնել դատարանին», – նշել է Apple-ը։

Անցած ամիս ընկերությունը փոխել էր իր App Store-ի կանոնները՝ ԵՄ-ի պահանջներին համապատասխանեցնելու համար։ Հակառակ դեպքում Apple-ը կարող էր բախվել օրական մինչև 5% համաշխարհային միջին եկամտի կամ մոտ 50 միլիոն եվրո տուգանքի։

ԵՄ մրցակցության վերահսկիչ մարմինը ներկայումս հավաքում է արձագանքներ հավելվածների մշակողներից՝ որոշելու համար՝ բավարար են արդյոք Apple-ի իրականացրած փոփոխությունները, թե պահանջվելու են լրացուցիչ քայլեր։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08