Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.50
EUR BUY - 393.00+1.00 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 95.17+5.62 WTI - 84.27+4.40
COMEX:  GOLD - 3573.00+0.37 SILVER - 41.42+1.62
COMEX:  PLATINUM - 1283.20+2.43
LME:  ALUMINIUM - 2934.00-3.18 COPPER - 13226.50-2.66
LME:  NICKEL - 16462.00+1.45 TIN - 45059.00-3.41
LME:  LEAD - 1872.00-0.77 ZINC - 3675.00-1.10
FOREX:  USD/JPY - 159.17-0.05 EUR/GBP - 1.0958+0.08
FOREX:  EUR/USD - 1.0958+0.08 GBP/USD - 1.3096+0.01
STOCKS RUS:  RTSI - 902.39-2.71
STOCKS US: DOW JONES - 48147.33-1.93 NASDAQ - 22617.73-5.28
STOCKS US: S&P 500 - 6910.39-3.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 57011.62-2.78 TOPIX - 3746.20-0.50
STOCKS CHINA:  HANG SENG - 21966.01-1.14 SSEC - 3476.47-2.03
STOCKS EUR:  FTSE100 - 10346.34-1.02 CAC40 - 7927.75-1.89
STOCKS EUR:  DAX - 24802.78-2.60
25/11/2026  CBA:  USD - 360.29-0.18 GBP - 470.83-0.27
25/11/2026  CBA:  EURO - 394.05-0.34
25/11/2026  CBA:  GOLD - 41973-532 SILVER - 491.96-0.76
Bugatti նոր հիպերքարի համար առանձին գործարան են կառուցում
11/07/2025 13:11
Կիսվել

Bugatti նոր հիպերքարի համար առանձին գործարան են կառուցում

Bugatti-ն պատրաստվում է նոր դարաշրջանի՝ հրաժեշտ տալով կուլտային W16 շարժիչին և անցնելով Tourbillon մոդելի հիբրիդային համակարգին: Սերնդափոփոխությունը պահանջում է ոչ միայն նոր տեխնիկա, այլ նաև նոր հավաքման վայր:

Ֆրանսիայի Մոլսայի քաղաքում գտնվող Château Saint Jean պատմական վիլլան, որը ապրանքանիշին է պատկանում 1928 թվականից, այլևս չի հարմարվում արդի արտադրության պահանջներին։ Նրա հարևանությամբ կկառուցվի նոր արհեստանոց: Bugatti-ում այսպես են կոչում մեքենաների ձեռքով հավաքման բաժինը։ Այն տեղակայվելու է նույն տարածքում, որտեղ գտնվում է ներկայիս արտադրամասը, որը կառուցվել է 2000-ականների սկզբին Veyron-ի արտադրության համար։

Ռեգո Ինշուրանս

Նոր շենքը կլինի երկարավուն և ցածր՝ երկարությամբ 132 մետր, լայնությամբ՝ 25 մետր։ Նախագծի համաձայն՝ տանիքը հարթ կլինի, իսկ դրա 30%-ը ծածկված կլինի վայրի խոտածածկով։ Բետոնե կոնստրուկցիաների փոխարեն՝ շենքի պատերը կլինեն ապակե, ինչը կպարգևի բնական լուսավորություն և կստեղծի հաճելի միջավայր աշխատակիցների և հաճախորդների համար, ովքեր կայցելեն դիտելու իրենց մեքենայի հավաքումը։

Չնայած համեմատաբար փոքր չափերին՝ նոր արհեստանոցը հնարավորություն կտա կրկնապատկել արտադրությունը և ներդնել ժամանակակից գործընթացների կազմակերպում։ Հին շենքը կպահպանվի և կծառայի որպես շքեղ շոու-ռում՝ հաճախորդներին ծանոթացնելու համար մեքենաների անհատականացման հնարավորություններին և Bugatti-ի մթնոլորտին։

Ընկերությունը դեռ չի հայտնում շինարարության մեկնարկի ժամկետները, բայց հաշվի առնելով, որ Tourbillon-ի պրեմիերան արդեն տեղի է ունեցել, ակտիվ աշխատանքների փուլը նախատեսվում է սկսել շուտով։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

25/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.29
-0.18
Եվրո (EUR)
394.05
-0.34
Ռուբլի (RUR)
4.3698
-0.0292
Լարի (GEL)
138.97
-0.05
41973
-532
Արծաթ
491.96
-0.76