Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00-2.00 EUR SELL - 404.50-3.50
OIL:  BRENT - 100.07+6.65 WTI - 91.77+5.56
COMEX:  GOLD - 4102.50-0.30 SILVER - 52.23+0.21
COMEX:  PLATINUM - 1514.10-1.30
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.86-0.07 EUR/GBP - 1.12-0.52
FOREX:  EUR/USD - 1.12-0.52 GBP/USD - 1.3434-0.42
STOCKS RUS:  RTSI - 951.19+2.09
STOCKS US: DOW JONES - 51523.06-3.44 NASDAQ - 24315.00-5.52
STOCKS US: S&P 500 - 7353.73-4.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10782.66-0.43 CAC40 - 8205.37+0.34
STOCKS EUR:  DAX - 26325.01-0.43
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ԵՄ-Հայաստան ՓՄՁ Հիմնադրամը, որը կառավարվում է Ամբեր Կապիտալ Արմենիայի կողմից, 4 մլն ԱՄՆ դոլար ներդրում է իրականացնում «Ավտո Գելլրի» ընկերությունում
17/07/2025 16:08
Կիսվել

ԵՄ-Հայաստան ՓՄՁ Հիմնադրամը, որը կառավարվում է Ամբեր Կապիտալ Արմենիայի կողմից, 4 մլն ԱՄՆ դոլար ներդրում է իրականացնում «Ավտո Գելլրի» ընկերությունում

ԵՄ-Հայաստան ՓՄՁ Հիմնադրամը բաժնեմասային ներդրում է կատարում «Ավտո Գելլրի» ընկերությունում՝ աջակցելու կանաչ շարժունակությանն ու շուկայի ընդլայնմանը։

«Ավտո Գելլրի» ընկերությունը ներկայումս կենտրոնացած է նոր սերնդի էլեկտրական թեթև առևտրային և ուղևորատար ավտոմեքենաների պաշտոնական սպասարկման և վաճառքի վրա։

Ներդրումը կնպաստի բիզնեսի ընդլայնմանը միտված ծրագրերին՝ միջազգային հեղինակավոր գործընկերների ներգրավմամբ՝ ընդլայնելով ապրանքատեսականին և ծառայությունների շրջանակը։

ԵՄ-Հայաստան ՓՄՁ Հիմնադրամը 4 մլն ԱՄՆ դոլարի ներդրում է կատարել «Ավտո Գելլրի» ՓԲԸ-ում։ Ներդրումային միջոցները կուղղվեն ընկերության ընդլայնման ծրագրերին և կօգնեն բարելավել ընկերության բնապահպանական, սոցիալական և կորպորատիվ կառավարման փորձառությունը՝ ստեղծելով նոր աշխատատեղեր երկրում։

«Ավտո Գելլրի» ՓԲԸ-ն IM Motors և Saic Maxus ապրանքանիշների միակ պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում։  Ընկերությունն ընդլայնում է իր տեսականին և ծառայությունները՝ համագործակցելով համաշխարհային ճանաչում ունեցող տեխնոլոգիական և ավտոմոբիլային այնպիսի առաջատար ընկերությունների հետ, ինչպիսիք են CATL-ը և SCANIA-ն։ Էլեկտրական ավտոմեքենաների անցումային այս փուլում խիստ կարևոր է հնարավորությունների ընդլայնումը և շրջանառու կապիտալում ներդրումը՝ շուկայական պահանջարկի արագ աճին համընթաց շարժվելու նպատակով, հատկապես՝ առևտրային տրանսպորտային պարկերի, ինչպես նաև մասնավոր և հանրային տրանսպորտի ոլորտներում։ Նախագծի հաջող իրականացումը կնպաստի տրանսպորտային ենթակառուցվածքների կատարելագործմանը, որակի նոր չափանիշների ներդրմանը, ինչպես նաև աշխատատեղերի ստեղծմանը։ Նախաձեռնությունը համապատասխանում է համընդհանուր ռազմավարական նպատակներին` ուղղված լոգիստիկայի արդյունավետության բարելավմանը և կայուն շարժունակության լուծումներին հասանելիության ընդլայնմանը։

«Ավտո Գելլրի» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2023 թվականին և ղեկավարվում է տասնամյակների փորձ ունեցող կառավարող թիմի կողմից։ Ընկերությունը վստահելի գործընկեր է առևտրային ավտոպարկերի սպասարկման և լոգիստիկ լուծումների ոլորտում՝ ինչպես բիզնեսի, այնպես էլ անհատ հաճախորդների համար։ «Ավտո Գելլրի»-ի նպատակն է ընդլայնել իր ապրանքատեսականին՝ ներկայացնելով նոր համաշխարհային բրենդներ և ուսումնասիրելով տարածաշրջանային աճի հնարավորությունները՝ համապատասխանել շուկայի փոփոխվող պահանջներին։

«Ավտո Գելլրի»-ում իրականացվող մեր ներդրումն արտահայտում է Հայաստանում կայուն տնտեսական աճին և նորարարությանը նպաստելու մեր հանձնառությունը։ Մենք համոզված ենք, որ այս գործընկերությունը ոչ միայն կարագացնի կանաչ շարժունակության և գործառնական բարձր չափանիշների անցման գործընթացը Հայաստանում, այլև կնպաստի աշխատատեղերի ստեղծմանը, լոգիստիկ ենթակառուցվածքների բարելավմանը և ավտոմոբիլային ոլորտում ծառայությունների որակի բարձրացմանը»,- նշել է Ամբեր Կապիտալ Արմենիայի գործադիր տնօրեն Անուշավան Սիմոնյանը։

«Զարգացման այս փուլում ԵՄ-Հայաստան ՓՄՁ Հիմնադրամի հետ համագործակցությունը թույլ կտա մեզ առաջ շարժվել ավելի արագ և վստահ քայլերով։ Մեր հիմնական նպատակն է առաջարկել բարձրորակ ծառայություններ և արդյունավետ լուծումներ սպառողների առօրյա խնդիրների և կարիքների համար, ինչպես նաև նպաստել երկրի էկոլոգիապես կայուն զարգացմանը», – նշել է «Ավտո Գելլրի» ՓԲԸ-ի հիմնադիր-տնօրեն Գևորգ Գևորգյանը:

«Ամբեր Կապիտալի հետ այս գործընկերությունը մեզ հնարավորություն է տալիս օգտագործել միմյանց ուժեղ կողմերը և խթանել ավելի նորարարական գործելակերպեր Հայաստանում։ Այս նախագիծը ցույց է տալիս, թե ինչպես մասնավոր կապիտալը, առաջնորդվելով ամուր սկզբունքներով, կարող է արագացնել նորարարությունները՝ զգալի ներդրումներ բերելով խոստումնալից ոլորտներում։ Այն նաև արտացոլում է մեր համատեղ հանձնառությունը՝ կառուցելու ավելի կայուն և մրցունակ մասնավոր հատված Հայաստանում», – ասաց ՎԶԵԲ-ի Հայաստանի ղեկավար Գեորգի Ախալկացին։

«Եվրոպական միությունն արդեն երկար տարիներ նվիրված է Հայաստանի տնտեսական զարգացմանը և առևտրի դիվերսիֆիկացմանը, այդ թվում՝ աջակցելով կապիտալի շուկայի կարևոր դերակատարներին, ինչպիսին «Ամբեր Կապիտալ»  ներդրումային հիմնադրամն է: Կարծում ենք, որ այս գործարքը ևս մեկ կարևոր քայլ է միտված կայուն աճի, կանաչ շարժունակության և ծառայությունների որակի բարելավման ուղղությամբ: Եվրոպական միությունը շարունակում է իր հանձնառությունը՝ խթանելու տնտեսական աճը և աջակցելու նորարարական ու էկոլոգիական բիզնես նախաձեռնություններին՝ ֆինանսավորման հնարավորությունների և տեղական կապիտալի շուկաներին հասանելիության ընդլայնման միջոցով», – նշել է Պարոն Ֆրենկ Հես, ԵՄԴ համագործակցության ղեկավար։

Ամբեր Կապիտալ Արմենիայի կողմից կառավարվող ԵՄ-Հայաստան ՓՄՁ հիմնադրամը, մասնավոր բաժնետիրական հիմնադրամ է, որը գործարկվել է Հայաստանում 2020թ․ հունվարին՝ Եվրոպական միության (ԵՄ), Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ), Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթի, Հրայր և Աննա Հովնանյան հիմնադրամի և Ամբեր կապիտալի ներդրումային թիմի ներդրումների միջոցով: Հիմնադրամը հետագայում լրացուցիչ կապիտալ է ներգրավել Հայկական ազգային շահերի հիմնադրամից, Ց-կվադրատ Ամպեգա Ասսեթ Մենեջմենթից, Նիդեռլանդների Ձեռնարկատիրական զարգացման բանկից (FMO) և Հայաստանի կառավարությունից, ինչպես նաև մի շարք սփյուռքահայ ներդրողներից՝ ընդհանուր  պարտավորված կապիտալը հասցնելով 60 մլն ԱՄՆ դոլարի։ Հիմնադրամը հանձնառու է ֆինանսավորել Հայաստանի ՓՄՁ-ների կայուն աճը՝ կապիտալ ներդրումների և բնապահպանական, սոցիալական ու կորպորատիվ կառավարման բարձր չափանիշների կիրառման միջոցով: Սույն գործարքը համարվում է թվով տասնչորսերորդը ԵՄ-Հայաստան ՓՄՁ հիմնադրամի կողմից։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52