Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00-2.00 EUR SELL - 404.50-3.50
OIL:  BRENT - 100.07+6.65 WTI - 91.77+5.56
COMEX:  GOLD - 4102.50-0.30 SILVER - 52.23+0.21
COMEX:  PLATINUM - 1514.10-1.30
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.86-0.07 EUR/GBP - 1.12-0.52
FOREX:  EUR/USD - 1.12-0.52 GBP/USD - 1.3434-0.42
STOCKS RUS:  RTSI - 951.19+2.09
STOCKS US: DOW JONES - 51523.06-3.44 NASDAQ - 24315.00-5.52
STOCKS US: S&P 500 - 7353.73-4.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10782.66-0.43 CAC40 - 8205.37+0.34
STOCKS EUR:  DAX - 26325.01-0.43
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Audi-ն կիսամյակային եկամուտն ավելացրել է 5.3%-ով
29/07/2025 16:33
Կիսվել

Audi-ն կիսամյակային եկամուտն ավելացրել է 5.3%-ով

Գերմանական ավտոարտադրող Audi-ն 2025 թվականի առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ իր եկամուտն ավելացրել է 5.3%-ով՝ մինչև 32.573 միլիարդ եվրոյի: Այս մասին նշվում է ընկերության հաշվետվությունում։

Օպերացիոն շահույթը նվազել է 45.1%-ով՝ կազմելով 1.087 միլիարդ եվրո։ Շահույթի մարժան նվազել է 3.3%-ի՝ նախորդ տարվա 6.4%-ի փոխարեն։

Ընթացիկ տարվա առաջին կիսամյակի ընթացքում հաճախորդներին մատակարարվել է 794.088 ավտոմեքենա, ինչը 5.9%-ով պակաս է նախորդ տարվա վիճակագրությունից։ Մասնավորապես, Bentley-ի վաճառքները նվազել են 11%-ով (մինչև 4.88 հազար մեքենա), Audi-ինը՝ 5.9%-ով (մինչև 783.53 հազար), մինչդեռ Lamborghini-ի մատակարարումներն աճել են 2.2%-ով (մինչև 5.68 հազար)։

Ռեգո Ինշուրանս

Եվրոպայում Audi-ն մատակարարել է 2.4%-ով պակաս մեքենա՝ 338.77 հազար միավոր, Գերմանիայում վաճառքներն աճել են 0.8%-ով՝ հասնելով 104.28 հազարի։ Չինաստանում վաճառվել է 288.72 հազար մեքենա, ինչը 10.3%-ով պակաս է նախորդ տարվա համեմատ։ ԱՄՆ-ում մատակարարումները նվազել են 11.6%-ով՝ հասնելով 84.9 հազարի։

Էլեկտրոմեքենաների գլոբալ վաճառքն աճել է 32.3%-ով՝ հասնելով 101.384 միավորի։

Ducati մոտոցիկլների վաճառքը նվազել է 5.7%-ով՝ հասնելով 30.234 միավորի։

Audi-ն վատթարացրել է 2025 թվականի եկամուտների կանխատեսումը՝ իջեցնելով այն մինչև 65-70 միլիարդ եվրո՝ նախորդ 67.5-72.5 միլիարդի փոխարեն, իսկ օպերացիոն մարժայի կանխատեսումը՝ մինչև 5-7%՝ նախկինում նախատեսված 7-9%-ից։ Սա պայմանավորված է ԱՄՆ ներմուծման սակագների բարձրացմամբ և վերակառուցման ծախսերով։

Ընկերությունը նախատեսում է, որ այս տարի ավտոմեքենաների մատակարարումները կկազմեն 1.65-1.75 միլիոն՝ համեմատած 2024 թվականի 1.7 միլիոնի հետ։

Audi-ն պատկանում է Volkswagen խմբին։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52