
Team-ը՝ J.Lo-ի մենահամերգի 5G գործընկեր. ընկերության նորագույն ցանցը գործարկվում է նաև Երևանի Կենտրոնում
Այս ամռան ամենաթեժ համերգային երեկոն՝ Team Telecom Armenia-ի հետ. ընկերությունը, դառնալով Ջենիֆեր Լոպեսի մենահամերգի 5G պաշտոնական գործընկեր, հայտարարում է 5G ցանցի գործարկման մասին արդեն նաև Երևանի Կենտրոնում։
Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում Team-ի հազարավոր բաժանորդները նորագույն ցանցի շնորհիվ կկարողանան վայելել համերգը՝ զգալով խաղից դուրս արագությունը: Ընկերության 5G ցանցը արդեն հասանելի է Էրեբունի, Նուբարաշեն, Շենգավիթ վարչական շրջաններում, Կենտրոն վարչական շրջանում ցանցի գործարկումից հետո այն հասանելի կդառնա Երևանի տարածքի 47%-ում:
Նորագույն ցանցի կառուցումն իրականացվում է համաշխարհային տեխնոլոգիական հսկա Ericsson ընկերության գերժամանակակից սարքավորումների և տեխնոլոգիաների ներդրմամբ։ Team Telecom Armenia-ն այս տարի ռազմավարական համագործակցության հուշագիր էր ստորագրել առաջատար արտադրողի հետ։
«Մենք ակտիվորեն վերազինում ենք բջջային ցանցն ու ներդնում նոր տեխնոլոգիաներ ամբողջ Հայաստանում։ Շարունակական աշխատանքների արդյունքում մայրաքաղաքի տարածքի արդեն գրեթե կեսում ապահովել ենք 5G ցանցի հասանելիություն՝ հնարավորություն տալով բաժանորդներին օգտվելու բջջային ամենաարդիական տեխնոլոգիաներից, դրանով իսկ նպաստելով մեր երկրի թվային միջավայրի դինամիկ զարգացմանը»,-նշում է Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։
Հավելենք, որ Երևանում 5G ցանցի գործարկման աշխատանքներին զուգահեռ բջջային ցանցի արդիականացումը շարևունակվում է ՀՀ մարզերում և միջպետական ճանապարհներին:
Տելեկոմ Արմենիա ԲԲԸ-ն (ապրանքանիշը՝ Team Telecom Armenia) հայկական ընկերություն է, որը առաջատար դիրք է զբաղեցնում երկրի հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։ Հանդիսանալով Հայաստանում առաջին տելեկոմ ցանցի ժառանգորդը՝ ընկերությունը ունի ոլորտում ծառայությունների մատուցման ավելի քան 100 տարվա պատմություն։ Team-ը տրամադրում է բջջային և ֆիքսված ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ թե՛ անհատ, թե՛ կորպորատիվ բաժանորդներին։ Հայաստանի բոլոր բնակիչներին բարձրորակ հեռահաղորդակցության ծառայությունների մատուցումը Team Telecom Armenia-ի նպատակն է։ Դրան հասնելու համար ընկերությունն անընդհատ արդիականացնում ու վերազինում է բջջային և ֆիքսված ցանցերը, գործարկում նոր միջազգային կապուղիներ, որոնք նաև բարձրացնում են Հայաստանում ինտերնետի հուսալիության և անվտանգության մակարդակը։