MCDONALD'S-Ը ՀԻԱՍԹԱՓԵՑՐԵԼ Է ՆԵՐԴՐՈՂՆԵՐԻՆ
McDonald’s-ը հիասթափեցրել է ներդրողներին: Ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում արագ սննդի սպասարկման ոլորտում համաշխարհային առաջատար ռեստորանային ցանցը գրանցել է սպասվածից ցածր ֆինանսական արդյունքներ:
Հրապարակված ամփոփ ֆինանսական հաշվետվության համաձայն՝ հաշվետու եռամսյակում McDonald’s-ի զուտ շահույթը կազմել է 1,4 մլրդ ԱՄՆ դոլար կամ 1,38 ԱՄՆ դոլար՝ մեկ բաժնետոմսի հաշվով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ շահույթն աճել է 3,7%-ով:
Միևնույն ժամանակ, ամբողջ աշխարհում ընկերության վաճառքի ծավալներն աճել են 1%-ով:
Հաշվետու եռամսյակի համար շուկայի մասնակիցներն ու վերլուծաբանները կանխատեսել էին շահույթի և վաճառքի ծավալների առավել բարձր ցուցանիշ: