Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 408.00+0.50
OIL:  BRENT - 93.83-9.10 WTI - 86.94-9.10
COMEX:  GOLD - 4115.00+4.76 SILVER - 52.12+5.10
COMEX:  PLATINUM - 1534.00+9.88
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.97+0.22 EUR/GBP - 1.1258+0.09
FOREX:  EUR/USD - 1.1258+0.09 GBP/USD - 1.349+0.18
STOCKS RUS:  RTSI - 931.72-1.27
STOCKS US: DOW JONES - 53356.12+3.03 NASDAQ - 25736.51+1.44
STOCKS US: S&P 500 - 7688.62+1.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 61077.90-1.79 TOPIX - 3940.39+1.16
STOCKS CHINA:  HANG SENG - 24796.98+3.67 SSEC - 3689.91+0.10
STOCKS EUR:  FTSE100 - 10829.21+1.79 CAC40 - 8177.89+1.96
STOCKS EUR:  DAX - 26437.67+2.22
05/11/2026  CBA:  USD - 360.4+0.28 GBP - 485.13-0.28
05/11/2026  CBA:  EURO - 404.66-0.37
05/11/2026  CBA:  GOLD - 46787+1208 SILVER - 602.41+35.02
Apple-ը նախատեսում է հավելյալ 100 միլիարդ դոլարի ներդրում անել ԱՄՆ-ում
07/08/2025 12:52
Կիսվել

Apple-ը նախատեսում է հավելյալ 100 միլիարդ դոլարի ներդրում անել ԱՄՆ-ում

Apple Inc. ընկերությունը պատրաստվում է վերցնել հավելյալ 100 միլիարդ դոլարի ներդրումային պարտավորություն՝ ուղղված ԱՄՆ-ում արտադրական հզորությունների զարգացմանը: Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով Սպիտակ տան աղբյուրին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարելու է այդ մասին այսօր:

Ավելի վաղ Թրամփը սպառնացել էր Apple-ին, որ եթե iPhone-ները արտադրվում են ԱՄՆ-ից դուրս, ապա կսահմանվի առնվազն 25% մաքսատուրք դրանց ներմուծման համար։

IDram

Այս տարվա փետրվարին Apple-ն արդեն հայտարարել էր, որ նախատեսում է մոտ 500 միլիարդ դոլարի ներդրում անել ԱՄՆ տնտեսության մեջ առաջիկա չորս տարիների ընթացքում, այդ թվում՝ արտադրական համալիրի կառուցում Հյուսթոնում։ Նոր ծրագրով ընդհանուր ներդրումները կաճեն մինչև 600 միլիարդ դոլար:

Կներկայացվի նոր արտադրական պլան, որի նպատակն է տեղափոխել Apple-ի մատակարարման որոշ շղթաներ ԱՄՆ և կազմակերպել հիմնական բաղադրիչների արտադրություն երկրի ներսում։

Սպիտակ տան տնտեսական հարցերով խորհրդական Քևին Հասեթը չորեքշաբթի օրը Fox Business Network-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Apple-ը պատրաստվում է ԱՄՆ տնտեսության համար ներդրումային հայտարարությամբ հանդես գալ:

Ի դեպ, առևտրի մեկնարկին Apple-ի բաժնետոմսերն աճել են 2.3%-ով, սակայն այս տարվա սկզբից դրանց արժեքը նվազել է 19%-ով։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

05/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.4
+0.28
Եվրո (EUR)
404.66
-0.37
Ռուբլի (RUR)
4.4134
+0.0187
Լարի (GEL)
138.98
+0.37
46787
+1208
Արծաթ
602.41
+35.02