Բիզնես

USD BUY - 382.00+0.00 USD SELL - 385.00+0.00
EUR BUY - 442.00-1.00 EUR SELL - 448.00-1.00
OIL:  BRENT - 66.82+0.78 WTI - 64.12+0.91
COMEX:  GOLD - 3400.40-1.15 SILVER - 37.92-0.76
COMEX:  PLATINUM - 1344.50+0.79
LME:  ALUMINIUM - 2588.00-0.80 COPPER - 9731.50-0.31
LME:  NICKEL - 15351.00+1.29 TIN - 33805.00+0.54
LME:  LEAD - 1998.00-0.47 ZINC - 2822.00-0.18
FOREX:  USD/JPY - 148.4+0.64 EUR/GBP - 1.1619-0.46
FOREX:  EUR/USD - 1.1619-0.46 GBP/USD - 1.3428-0.27
STOCKS RUS:  RTSI - 1172.08+1.49
STOCKS US: DOW JONES - 43975.09-0.45 NASDAQ - 21385.40-0.30
STOCKS US: S&P 500 - 6373.45-0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 41820.48+0.00 TOPIX - 3024.21+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 24906.81+0.19 SSEC - 3647.55+0.34
STOCKS EUR:  FTSE100 - 9129.71+0.37 CAC40 - 7698.52-0.57
STOCKS EUR:  DAX - 24081.34-0.34
11/08/2025  CBA:  USD - 383.58-0.01 GBP - 515.68+0.06
11/08/2025  CBA:  EURO - 446.64+0.29
11/08/2025  CBA:  GOLD - 41858+127 SILVER - 472.21-1.06
Ի՞նչ են խաղում հայ գեյմերները. GFN.AM-ը հրապարակել է Հայաստանի ամենապահանջված խաղերի թարմ վիճակագրությունը
12/08/2025 15:04
Կիսվել

Ի՞նչ են խաղում հայ գեյմերները. GFN.AM-ը հրապարակել է Հայաստանի ամենապահանջված խաղերի թարմ վիճակագրությունը

GFN.AM քլաուդ գեյմինգի ծառայությունը՝ NVIDIA-ի բացառիկ գործընկերը Հայաստանում, հրապարակել է սեփական վերլուծության արդյունքները 2025 թվականի առաջին կիսամյակի համար։ Վերջին տվյալները ցույց են տալիս, թե որ ժանրերն են գերիշխում մեզ մոտ, որ խաղերն են դարձել հանդիսատեսի ֆավորիտները, որքան ժամանակ են խաղացողները անցկացնում վիրտուալ աշխարհներում և ինչու են հենց ամպային տեխնոլոգիաները այսօր առաջ մղում հայկական խաղային շուկան։

Հայ գեյմերների համար ամենասիրված ժանրը շութերներն են, որոնք կազմում են խաղային ընդհանուր ժամանակի գրեթե կեսը։ Ընդ որում լսարանի 45%-ը ընտրում է մրցակցային օնլայն շութերներ։ Երկու անվիճելի հիթերը՝ Counter-Strike 2-ը և Fortnite-ը, միավորում են խաղացողների 30%-ը և գրավում են շութերներում անցկացվող ընդհանուր ժամանակի մոտ կեսը։ Այս ժանրի լավագույն եռյակը փակում է Call of Duty HQ-ն։ Այս երեք խաղերը միասին ապահովում են Հայաստանում բոլոր խաղային սեսիաների 44%-ը։

Շութերի տիպիկ սեսիան հայ խաղացողի համար տևում է մոտ 35-40 րոպե, ինչը ցույց է տալիս դինամիկ, բայց կարճ խաղային սեսիաների միտում։

Ի՞նչ են խաղում հայ գեյմերները. GFN.AM-ը հրապարակել է Հայաստանի ամենապահանջված խաղերի թարմ վիճակագրությունը

Հայ գեյմերները նաև սիրում են վիրտուալ ղեկին նստել. ավտոմոբիլային խաղերը կազմում են բոլոր խաղային սեսիաների մոտ 16%-ը։ Այս դեպքում ժանրի սիրահարների մոտ 70%-ը ընտրում է դինամիկ արկադային մրցարշավներ՝ Forza Horizon 5, Asphalt 9 և նմանատիպ այլ խաղեր։ Մնացածը նախընտրում են չափավոր սիմուլյատորներ, ինչպիսիք են Euro Truck Simulator 2-ը կամ BeamNG.drive-ը։

Ի՞նչ են խաղում հայ գեյմերները. GFN.AM-ը հրապարակել է Հայաստանի ամենապահանջված խաղերի թարմ վիճակագրությունը

Rocket League-ը առանձնահատուկ ուշադրության է արժանի. մեքենաներով ֆուտբոլային մարտերը կազմում են ավտոմոբիլային խաղերում անցկացրած ժամանակի 30%-ը։

Ի՞նչ են խաղում հայ գեյմերները. GFN.AM-ը հրապարակել է Հայաստանի ամենապահանջված խաղերի թարմ վիճակագրությունը

Էքշն RPG և բաց աշխարհով խաղեր ընտրում է գեյմերների 27%-ը։ Genshin Impact, Cyberpunk 2077 և Black Myth: Wukong-ը հանդիսանում են ժանրի հիմնական ներկայացուցիչները։ Այստեղ խաղացողները զգալիորեն ավելի երկար են մնում խաղում. Cyberpunk 2077-ում միջին սեսիան 63 րոպե է, իսկ ռեկորդայինը հասնում է 6 ժամի։

Ի՞նչ են խաղում հայ գեյմերները. GFN.AM-ը հրապարակել է Հայաստանի ամենապահանջված խաղերի թարմ վիճակագրությունը

Black Myth: Wukong-ի և Cyberpunk 2077-ի հաջողությունը հաստատում է, որ գեյմերները ակտիվորեն փորձարկում են AAA-խաղերը քլաուդ սերվիսում, դրանցից գոնե մեկն արդեն խաղացել է օգտատերերի 12%-ը։ Ամպային ֆորմատը թույլ է տալիս միանգամից միանալ խաղին և մոռանալ համակարգային պահանջների մասին:

IDram

«GFN.AM-ի առավելությունն այն է, որ թանկարժեք տեխնիկայի մեջ ներդրում ենք մենք, իսկ խաղասերները պարզապես բաժանորդագրվում են մեր ծառայությանը: Դա նման է քարշերինգի՝ մեկը ներդրում է կատարում ու մեքենաներ գնում, իսկ հաճախորդները վարում են դրանք բաժանորդագրության միջոցով»,— ասում է GFN.AM-ի գլխավոր տնօրեն Կարեն Մարգարյանը։

Անիմե ոճով և գաչա-մեխանիկայով (խաղային արժույթի դիմաց պատահական պարգևների ստացումը) խաղերը պոպուլյար են դարձել նաև Հայաստանում։ Բաց աշխարհով ու վառ ոճավորմամբ Genshin Impact-ը, ունի աշխարհի ամենամեծ խաղային համայնքներից մեկը, և հայ խաղացողներն ակտիվորեն միանում են դրան: Այն խաղում է հայկական գեյմերների 8%-ը, իսկ խաղին բաժին է ընկնում ընդհանուր խաղային ժամանակի 10%-ը։ Նմանատիպ Zenless Zone Zero-ն, Honkai: Star Rail-ը և Wuthering Waves-ը ևս աստիճանաբար ավելացնում են իրենց լսարանը։

Ի՞նչ են խաղում հայ գեյմերները. GFN.AM-ը հրապարակել է Հայաստանի ամենապահանջված խաղերի թարմ վիճակագրությունը

Հայ գեյմերների համար ամենակլանող խաղը դարձել է Dota 2-ը։ Չնայած լսարանի ընդամենը 2%-ն է այն ընտրում, բայց խաղը ցույց է տալիս ամենաբարձր ներգրավվածությունը՝ միջին սեսիան 72,5 րոպե է, իսկ ընդհանուր խաղային ժամանակը  զիջում է միայն Counter-Strike 2-ին։

Հայ գեյմերների մեծամասնությունը դեռևս խաղում է PC-ներով և նոութբուքերով, սակայն ամպային տեխնոլոգիաները քիչ-քիչ տեղափոխում են սիրված խաղերը սմարթֆոնների և պլանշետների վրա: Խաղասերների 8%-ը արդեն խաղում է բջջային սարքերով, նրանց ամենատարածված ընտրությունն է՝ Fortnite, Forza Horizon 5, Counter-Strike 2, Black Myth: Wukong և Genshin Impact: GFN.AM-ից հաճախակի օգտվում են Apple տեխնիկայի տերերը՝ խաղային սեսիաների 22%-ը անցնում են macOS և iOS համակարգերի վրա:

Եթե նայենք ըստ աշխարհագրության, ապա Երևանը կանխատեսելի առաջին տեղում է, իսկ մարզերից առավել խաղացողներ ունեն Շիրակը և Արմավիրը։

Վերլուծաբանները կանխատեսում են, որ քլաուդ գեյմինգի շուկան արագ աճ է գրանցելու: Այս տարվա վերջին քլաուդ գեյմինգի համար վճարողների թիվը կդառնա 86,9 մլն, իսկ շուկան կգնահատվի 3,3 մլրդ դոլար (ըստ Precedent research-ի հետազոտության):

Այդ ընթացքում Հայաստանը, GFN.AM-ի ներդրումների և NVIDIA-ի հետ համագործակցության շնորհիվ, հնարավորություն ունի դառնալ տարածաշրջանում քլաուդ գեյմինգի ծառայություններ մատուցողներից առաջատարը։ GFN.AM-ն արդեն հասանելի է նաև Ուկրաինայում, Վրաստանում, Ղազախստանում, Ուզբեկստանում և Մոլդովայում։

Ըստ GFN.AM-ի գլխավոր տնօրենի, քլաուդ գեյմինիգի ոլորտը աճում է տարին 52%-ով, և 5 տարվա ընթացքում քլաուդ գեյմինգի ծառայությունից կօգտվի Երկրի բնակչության 10%-ը: «Իսկ ինչ վերաբերում է հենց մեր ընկերությանը, ապա հետխորհրդային տարածքում GFN.AM-ը հանդիսանում է այս ոլորտի զարգացման լոկոմոտիվ»,
— Ավելացնում է Կարեն Մարգարյանը։

Ի՞նչ են խաղում հայ գեյմերները. GFN.AM-ը հրապարակել է Հայաստանի ամենապահանջված խաղերի թարմ վիճակագրությունը

Քլաուդ գեյմինգի նկատմամբ հետաքրքրությունը Հայաստանում աճում է բնականոն՝ արագ ինտերնետը հասանելի է գրեթե բոլորին, իսկ հզոր գեյմինգային PC գնելը դեռևս շատերի համար դժվար է։ GFN.AM-ը, հիմնվելով NVIDIA GeForce NOW-ի տեխնոլոգիաների վրա, լուծում է այս խնդիրը: Խաղն աշխատում է հզոր սերվերներում, իսկ օգտատերին սթրիմի միջոցով հասնում է դրա պատկերը։ Ցանկացած նոութբուք կամ նույնիսկ սմարթֆոն բավարար է, որպեսզի խաղաք ամենաբարձր կարգավորումներով ծանրագույն խաղերը։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

11/08/2025
դրամ
Դոլար (USD)
383.58
-0.01
Եվրո (EUR)
446.64
+0.29
Ռուբլի (RUR)
4.7882
-0.0103
Լարի (GEL)
142.49
+0.29
41858
+127
Արծաթ
472.21
-1.06