Բիզնես

USD BUY - 382.00+0.00 USD SELL - 385.00+0.00
EUR BUY - 444.00+0.00 EUR SELL - 450.00+0.00
OIL:  BRENT - 65.84-0.53 WTI - 62.86-0.51
COMEX:  GOLD - 3409.30+0.31 SILVER - 38.62+1.10
COMEX:  PLATINUM - 1346.70-0.07
LME:  ALUMINIUM - 2588.00-0.80 COPPER - 9731.50-0.31
LME:  NICKEL - 15351.00+1.29 TIN - 33805.00+0.54
LME:  LEAD - 1998.00-0.47 ZINC - 2822.00-0.18
FOREX:  USD/JPY - 146.5-1.03 EUR/GBP - 1.1702+0.15
FOREX:  EUR/USD - 1.1702+0.15 GBP/USD - 1.3571+0.50
STOCKS RUS:  RTSI - 1176.54+0.20
STOCKS US: DOW JONES - 44922.27+1.04 NASDAQ - 21713.14+0.14
STOCKS US: S&P 500 - 6466.58+0.32
STOCKS JAPAN:  NIKKEI - 43274.67+1.30 TOPIX - 3091.91+0.83
STOCKS CHINA:  HANG SENG - 25613.67+2.58 SSEC - 3683.46+0.48
STOCKS EUR:  FTSE100 - 9165.23+0.19 CAC40 - 7804.97+0.66
STOCKS EUR:  DAX - 24185.59+0.67
13/08/2025  CBA:  USD - 383.56-0.25 GBP - 520.34+3.85
13/08/2025  CBA:  EURO - 449.34+3.74
13/08/2025  CBA:  GOLD - 41229-188 SILVER - 464.78-1.11
OpenAI-ի ղեկավար Սեմ Ալթմանը կդառնա Իլոն Մասկի Neuralink-ի մրցակցի համահիմնադիր
14/08/2025 14:13
Կիսվել

OpenAI-ի ղեկավար Սեմ Ալթմանը կդառնա Իլոն Մասկի Neuralink-ի մրցակցի համահիմնադիր

ԱՄՆ-ի արհեստական բանականության OpenAI ընկերության ղեկավար Սեմ Ալթմանը կդառնա նեյրոկոմպյուտերային ինտերֆեյսներ մշակող Merge Labs ընկերության համահիմնադիր, որը լինելու է Իլոն Մասկի Neuralink-ի ուղիղ մրցակիցը: Այս մասին հայտնում է Financial Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Merge-ը պլանավորում է OpenAI-ից և այլ ներդրողներից ներգրավել 250 մլն դոլար, սակայն բանակցությունները դեռ վաղ փուլում են։ FT-ի աղբյուրների համաձայն՝ ChatGPT մշակողի վենչուրային բաժինը կապահովի կապիտալի մեծ մասը, իսկ ամբողջ նոր ընկերության գնահատումը կազմում է 850 մլն դոլար։

Ալթմանը անձամբ չի ներդնի միջոցներ, և նա չի զբաղեցնի պաշտոն, որը ենթադրում է ընկերության առօրյա գործերի մեջ մասնակցություն։

Աղբյուրների համաձայն՝ Ալթմանը կնպաստի նախագծի մեկնարկին World ընկերության ղեկավար Ալեքս Բլանի հետ միասին։ World-ը զբաղվում է ակնաթաղանթի սկանավորմամբ նույնականացման տեխնոլոգիաների մշակմամբ, և Ալթմանը մասնակցում է այս նախագծին։

IDram

Merge անվանումը ծագում է անգլերեն «merger» բառից, որը նշանակում է «միաձուլում», և այն օգտագործվում է Սիլիկոնային հովտում՝ մեքենայի և մարդու միավորման պահը ընդգծելու համար։ Ալթմանը 2017-ին ենթադրել էր, որ սա կարող է տեղի ունենալ արդեն 2025-ին։

Նեյրոկոմպյուտերային ինտերֆեյսները նախատեսված են ուղեղի և համակարգչի միջև տեղեկատվության փոխանակման համար, և ընկերությունը պլանավորում է օգտագործել արհեստական բանականությունը դրանց մշակման մեջ։ Այս տարի Ալթմանը նշել էր, որ տեխնոլոգիական առաջընթացի շնորհիվ առաջիկա ժամանակներում հնարավոր են բարձր թողունակությամբ նեյրոկոմպյուտերային ինտերֆեյսներ թողարկվեն։

2024 թվականի հունվարին Մասկը հայտարարել էր, որ Neuralink-ը կատարել է մարդու ուղեղի իմպլանտավորման առաջին վիրահատությունը։ Ընկերության մշակումը թույլ է տալիս մտքով կառավարել հեռախոսը կամ համակարգիչը, և դրանց միջոցով՝ գրեթե ցանկացած սարք:

2025-ին Neuralink-ը ներգրավել է 650 մլն դոլար՝ 9 մլրդ դոլար գնահատմամբ, այդ թվում՝ Sequoia Capital-ից, Thrive Capital-ից և Vy Capital-ից։ Ալթմանը նախկինում ներդրում էր արել Neuralink-ում։

Մասկը եղել է OpenAI-ի հիմնադիրներից Ալթմանի գործընկերը, սակայն 2018-ին հեռացել է ընկերության տնօրենների խորհրդից՝ կոնֆլիկտի պատճառով։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

13/08/2025
դրամ
Դոլար (USD)
383.56
-0.25
Եվրո (EUR)
449.34
+3.74
Ռուբլի (RUR)
4.7981
+0.0071
Լարի (GEL)
140.66
-1.91
41229
-188
Արծաթ
464.78
-1.11