Բիզնես

USD BUY - 363.50+0.00 USD SELL - 366.00-0.50
EUR BUY - 419.00+0.50 EUR SELL - 426.00+1.00
OIL:  BRENT - 88.82+1.93 WTI - 82.40+1.28
COMEX:  GOLD - 4373.90+1.37 SILVER - 64.99+0.18
COMEX:  PLATINUM - 1756.80+2.37
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.3-0.01 EUR/GBP - 1.1569+0.29
FOREX:  EUR/USD - 1.1569+0.29 GBP/USD - 1.353+0.28
STOCKS RUS:  RTSI - 796.02-5.13
STOCKS US: DOW JONES - 53732.41-0.20 NASDAQ - 26729.16-0.28
STOCKS US: S&P 500 - 7785.76-0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 69220.25+0.74 TOPIX - 4184.11-0.31
STOCKS CHINA:  HANG SENG - 25453.23+1.34 SSEC - 3982.65+1.41
STOCKS EUR:  FTSE100 - 10750.11-0.21 CAC40 - 8636.80-0.16
STOCKS EUR:  DAX - 26440.31+0.53
17/08/2026  CBA:  USD - 365.5-0.32 GBP - 495.47+0.55
17/08/2026  CBA:  EURO - 423.61+0.87
17/08/2026  CBA:  GOLD - 51596+163 SILVER - 759.24-4.72
Չինական DeepSeek ստարտափը հետաձգել է նոր ԱԲ մոդելի թողարկումը՝ Huawei-ի չիպերի հետ խնդիրների պատճառով
15/08/2025 13:28
Կիսվել

Չինական DeepSeek ստարտափը հետաձգել է նոր ԱԲ մոդելի թողարկումը՝ Huawei-ի չիպերի հետ խնդիրների պատճառով

Չինական DeepSeek ստարտափը հետաձգել է արհեստական բանականության նոր մոդելի թողարկումը՝ չհաջողված փորձից հետո այն ուսուցանելու Huawei-ի չիպերով: Այս մասին գրում է Financial Times-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։

Նրանց խոսքով՝ այս տարվա հունվարին մեծ արձագանք ստացած R1 մոդելի թողարկումից հետո իշխանությունները հորդորել էին DeepSeek-ին օգտագործել Huawei Ascend պրոցեսորներ՝ ամերիկյան Nvidia Corp. լուծումների փոխարեն։

Սակայն նոր R2 մոդելի ուսուցման ժամանակ Ascend-ի միջոցով ստարտափը բախվել է տեխնիկական դժվարությունների, ինչի հետևանքով այն սկսել է ուսուցման համար օգտագործել Nvidia-ի չիպերը, իսկ Huawei-ի չիպերը՝ մոդելի շահագործման փուլում։

Այս խնդիրները դարձել են մոդելը մայիսին թողարկելու պլաններից հրաժարվելու հիմնական պատճառը:

IDram

Huawei-ը տեխնիկական մասնագետների խումբ է ուղարկել DeepSeek-ի գրասենյակ՝ օգնելու Ascend-ի կիրառմանը R2-ի մշակման ընթացքում, սակայն, որոշ աղբյուրների խոսքով, դա չի բերել հաջող արդյունքի դրա ուսուցման հարցում։

Միաժամանակ DeepSeek-ը շարունակում է համագործակցել Huawei-ի հետ՝ ապահովելու Ascend-ի համատեղելիությունը մոդելի շահագործման ընթացքում։

Ընկերության հիմնադիր Լիան Վենֆենը, ըստ աղբյուրների, ներսում արտահայտել է դժգոհություն R2-ի մշակման առաջընթացից և պահանջել աշխատակիցներից ավելի շատ ուշադրություն դարձնել առաջադեմ մոդելի ստեղծմանը, որը կօգնի պահպանել ընկերության առաջնորդությունն ԱԲ ոլորտում։

R2-ի թողարկումը հետաձգվել է նաև տվյալների երկարատև մակնշման պատճառով։ Չինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ մոդելը կարող է թողարկվել առաջիկա շաբաթների ընթացքում։

FT-ն այս շաբաթ հայտնել էր, որ Պեկինը պահանջել է չինական տեխնոլոգիական ընկերություններից հիմնավորել Nvidia H20 չիպերի պատվերները՝ խթանելու համար նրանց անցումը չինական Huawei և Cambricon արտադրանքին։

Հիշեցնենք՝ DeepSeek-ը լայն ճանաչում էր ձեռք բերել այս տարվա սկզբին R1-ի թողարկումից հետո։ OpenAI-ի մշակումներին համարժեք լինելով՝ այս մոդելը պահանջում է շատ ավելի քիչ ծախսեր ուսուցման համար, ինչը լուրջ ազդեցություն էր թողել համաշխարհային արժեթղթերի շուկաների վրա՝ մեկ առևտրային սեսիայի ընթացքում գրեթե 600 միլիարդ դոլարով նվազեցնելով Nvidia-ի շուկայական արժեքը։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

17/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.5
-0.32
Եվրո (EUR)
423.61
+0.87
Ռուբլի (RUR)
4.3157
-0.0487
Լարի (GEL)
139.88
-0.03
51596
+163
Արծաթ
759.24
-4.72