Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00-2.00 EUR SELL - 404.50-3.50
OIL:  BRENT - 100.07+6.65 WTI - 91.77+5.56
COMEX:  GOLD - 4102.50-0.30 SILVER - 52.23+0.21
COMEX:  PLATINUM - 1514.10-1.30
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.86-0.07 EUR/GBP - 1.12-0.52
FOREX:  EUR/USD - 1.12-0.52 GBP/USD - 1.3434-0.42
STOCKS RUS:  RTSI - 951.19+2.09
STOCKS US: DOW JONES - 51523.06-3.44 NASDAQ - 24315.00-5.52
STOCKS US: S&P 500 - 7353.73-4.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10782.66-0.43 CAC40 - 8205.37+0.34
STOCKS EUR:  DAX - 26325.01-0.43
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ՎԱՐՉԱՊԵՏՆ ԱՅՑԵԼԵԼ Է «ՆԱՏՖՈՒԴ» ՄՍԱՄԹԵՐՔԻ ԳՈՐԾԱՐԱՆ
29/07/2013 13:41
Կիսվել

ՎԱՐՉԱՊԵՏՆ ԱՅՑԵԼԵԼ Է «ՆԱՏՖՈՒԴ» ՄՍԱՄԹԵՐՔԻ ԳՈՐԾԱՐԱՆ

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է «Նատֆուդ» մսամթերքի վերամշակման գործարան: Այս մասին տեղեկացնում են Կառավարության Մամուլի ծառայությունից:

Նշենք, որ ՀՀ կառավարության 2009թ. որոշմամբ հավանության արժանացած ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությանը տրվել էր ներմուծվող ապրանքների ԱԱՀ-ի վճարումը երեք տարի ժամկետով հետաձգելու թույլտվություն: Արդյունքում ընկերությունը Երևանի Նոր Նորք համայնքում կառուցել է մսամթերքի վերամշակման ժամանակակից գործարան, որի համար պահանջվող ներդրումը կազմել է շուրջ 26 մլն ԱՄՆ դոլար (շուրջ 10.5 մլրդ ՀՀ դրամ, որից ներմուծված ապրանքների արժեքը` շուրջ 4.3 մլրդ ՀՀ դրամ):

Կառավարության ղեկավարը ՀՀ գյուղատնտեսության նախարարի ուղեկցությամբ շրջել է գործարանի արտադրամասերով և երկու լաբորատորիաներով, ծանոթացել արտադրության ընթացքին, աշխատանքային պայմաններին, սանիտարահիգիենիկ համակարգին: Վարչապետին ներկայացվել է, որ գործարանը հագեցած է արտադրության և լաբորատոր ժամանակակից սարքավորումներով ու տեխնոլոգիաներով: 

1998թ. գործող մսամթերքի «Բիելլա» արտադրամասի հիման վրա հիմնադրված «Նատֆուդ» ՓԲԸ-ն 2008թ. ձեռնամուխ էր եղել մսամթերքի նոր արդիական գործարանի կառուցմանը, որը շահագործման է հանձնվել 2013թ. հունվարին: Այսօր այն առաջատար դիրք է զբաղեցնում տարածաշրջանում` օրական մինչև 40 տոննա արտադրական հզորությամբ: Նորագույն տեխնոլոգիաները և սարքավորումները հնարավորություն են տալիս ընդլայնել արտադրանքի տեսականին և բարելավել արտադրանքի որակական հատկանիշները, ներդնել կառավարման ISO համակարգ: Ներկայումս ընկերությունում աշխատում է շուրջ 120 մարդ: Արտադրական ամբողջ հզորությամբ աշխատելու դեպքում աշխատատեղերի քանակը կկազմի շուրջ 180:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52