Բիզնես

USD BUY - 453.00+72.00 USD SELL - 384.00+0.00
EUR BUY - 442.00-1.00 EUR SELL - 448.00-1.00
OIL:  BRENT - 65.99-0.39 WTI - 62.46-0.95
COMEX:  GOLD - 3362.80-0.54 SILVER - 37.15-2.08
COMEX:  PLATINUM - 1313.30-1.80
LME:  ALUMINIUM - 2588.50-0.71 COPPER - 9733.00-0.41
LME:  NICKEL - 15151.00-0.07 TIN - 33702.00+0.02
LME:  LEAD - 1971.00-0.53 ZINC - 2777.00-0.64
FOREX:  USD/JPY - 147.47-0.23 EUR/GBP - 1.1636-0.17
FOREX:  EUR/USD - 1.1636-0.17 GBP/USD - 1.3473-0.16
STOCKS RUS:  RTSI - 1162.77+0.59
STOCKS US: DOW JONES - 44922.27+0.02 NASDAQ - 21314.95-1.46
STOCKS US: S&P 500 - 6411.37-0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 43546.29-0.38 TOPIX - 3116.63-0.14
STOCKS CHINA:  HANG SENG - 25122.90-0.21 SSEC - 3727.29-0.02
STOCKS EUR:  FTSE100 - 9189.22+0.34 CAC40 - 7979.08+1.21
STOCKS EUR:  DAX - 24423.07+0.45
19/08/2025  CBA:  USD - 382.97-0.3 GBP - 517.89-0.98
19/08/2025  CBA:  EURO - 447.65-0.05
19/08/2025  CBA:  GOLD - 41031-70 SILVER - 468.93+4.01
Արհեստական բանականությամբ զբաղվող Databricks ընկերությունը անցկացնում է ներդրումային ռաունդ՝ ընդհանուր 100 միլիարդ դոլարից բարձր
20/08/2025 13:45
Կիսվել

Արհեստական բանականությամբ զբաղվող Databricks ընկերությունը անցկացնում է ներդրումային ռաունդ՝ ընդհանուր 100 միլիարդ դոլարից բարձր

ԱՄՆ արհեստական բանականության հիման վրա ծրագրային ապահովում մշակող Databricks Inc. ընկերությունը համաձայնեցրել է նոր ներդրումային ռաունդի պայմանները՝ ավելի քան 100 միլիարդ դոլար գնահատմամբ:

Ընկերությունը նախատեսում է փակել ռաունդը մոտ ժամանակում։

Նոր ներդրումների չափը չի հրապարակվում, սակայն դրանք նախատեսվում է ուղղել ԱԲ ռազմավարության իրականացման արագացմանն, ակտիվների ձեռքբերմանը և հետազոտությունների խորացմանը։

IDram

«Մենք շատ ուրախ ենք, որ այս ռաունդն արդեն գերագրանցել է սպասելիքները, և մեծ ոգևորությամբ համագործակցում ենք ռազմավարական, երկարաժամկետ ներդրողների հետ, որոնք կիսում են ԱԲ ապագայի մեր տեսլականը», – նշել է Databricks-ի գլխավոր գործադիր տնօրեն և համահիմնադիր Ալին Գոդսին։

Անցած տարվա դեկտեմբերին ընկերությունը ներգրավել էր 10 միլիարդ դոլար՝ ընդհանուր 62 միլիարդ դոլար գնահատմամբ։ Այդ ներդրումային ռաունդին մասնակցել էին Thrive Capital, Andreessen Horowitz, DST Global, GIC, Insight Partners, WCM Investment Management, Ontario Teachers’ Pension Plan, ICONIQ Growth, MGX, Sands Capital և Wellington Management ընկերությունները։

Databricks-ի վերլուծական հարթակն օգտագործում են ավելի քան 15 հազար կազմակերպություններ՝ ներառյալ Block, Comcast, Conde Nast, Rivian և Shell ընկերությունները։

Վերջին երկու եռամսյակներում Databricks-ը գործարկել կամ ընդլայնել է համագործակցությունը Microsoft, Google Cloud, Anthropic, SAP և Palantir ընկերությունների հետ։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

19/08/2025
դրամ
Դոլար (USD)
382.97
-0.3
Եվրո (EUR)
447.65
-0.05
Ռուբլի (RUR)
4.7698
-0.0008
Լարի (GEL)
141.95
-0.21
41031
-70
Արծաթ
468.93
+4.01