Բիզնես

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
ԱՐՄԵՆՏԵԼԸ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ Է ԲՋՋԱՅԻՆ ՑԱՆՑԸ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԳՅՈՒՂԵՐՈՒՄ
08/08/2013 19:47
Կիսվել

ԱՐՄԵՆՏԵԼԸ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ Է ԲՋՋԱՅԻՆ ՑԱՆՑԸ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԳՅՈՒՂԵՐՈՒՄ

«ԱրմենՏել» ընկերությունից (ապրանքանիշը Beeline) տեղեկացնում են հեռավոր սահմանամերձ գյուղերում բջջային ցանցի ընդլայման մասին: 2013 թ օգոստոս ամսվա սկզբին ընկերությունն ընդլայնել է բջջային ցանցը Սյունիքի մարզի արևելյան սահմանի տարածքում` ապահովելով  Խնածախ և Վաղատուր գյուղերի բնակիչներին բջջային կապով և շարժական ինտերնետով: Ցանցի ընդլայմանն ուղղված աշխատանքների արդյունքում  ծածկույթն ավելացել է 22 քմ. կիլոմետրով, իսկ բջջային կապի ծառայություններից և  3G ինտերնետից այսուհետ կարող են օգտվել ավելի քան 1500 բնակիչ:

«Համաձայն 2013 թվականի առաջին եռամսյակի արդյունքների «ԱրմենՏել» ընկերությունը  դարձավ  առաջատար լայնաշերտ ինտերնետի բաժանորդային բազայի աճով:   Նման արդյունքներին հասնել հնարավոր է միայն շարունական ներդրումների շնորհիվ, որն իրականացվում է ոչ միայն մայրաքաղաքում, այլ Հայաստանի տարբեր շրջաններում: Նոր որդեգրած կորպորատիվ քաղաքականության շրջանակում մենք ոչ միայն կարևորում ենք սոցիալական բաղադրիչի ներառումը սակագնային քաղաքականության մեջ, այլ  մեծ ուշադրություն ենք դարձնում ցանցի ընդլայնմանը և որակյալ կապի տրամադրմանը անգամ երկրի ամենահեռավոր շրջաններում», – նշեց  «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Նշենք, որ «ԱրմենՏել» ընկերությունն իրականացնում է նաև աշխատանքներ ուղղված ֆիքսված ենթակառուցվածքների արդիականացմանը,  ինչը մոտ ապագայում, հնարավորություն կտա վերը նշված գյուղերի բնակիչներին օգտվել նաև Hi-Line լայնաշերտ ինտերնետի ծառայություններից:

Հիշեցնենք, որ «ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման,  այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Կամբոջայում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում, Պակիստանում, Բուրունիում, Զիմբաբվեում, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում, Իտալիայում և Կանադայում: «ՎիմպելԿոմ»-ը ծառայություններ է մատուցում ամբողջ աշխարհում` շուրջ 782 մլն. ընդհանուր բնակչությամբ տարածքներում: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «djuice», «Wind», «Infostrada», «Mobilink», «Leo», «Banglalink», «Telecel» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: 2013թ. Մարտի  31-ի դրությամբ  ընկերության բաժանորդների թիվը կազմում էր 215 միլիոն: “ՎիմպելԿոմ”-ի բաժնետոմսերը շրջանառվում են Նյու Յորքի ֆոնդային բորսայում (NYSE) VIP նշումով: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.vimpelcom.com կայքում:

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98