Բիզնես

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 414.00-1.00 EUR SELL - 419.50+0.00
OIL:  BRENT - 101.26-0.47 WTI - 96.46-1.91
COMEX:  GOLD - 4350.50-0.40 SILVER - 65.83-1.66
COMEX:  PLATINUM - 1791.30-0.81
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 157.42+0.19 EUR/GBP - 1.1472-0.06
FOREX:  EUR/USD - 1.1472-0.06 GBP/USD - 1.3379-0.03
STOCKS RUS:  RTSI - 845.84-0.76
STOCKS US: DOW JONES - 52048.83+0.71 NASDAQ - 27122.09+2.26
STOCKS US: S&P 500 - 7764.70+1.49
STOCKS JAPAN:  NIKKEI - 65018.95+1.38 TOPIX - 4091.14-0.07
STOCKS CHINA:  HANG SENG - 24750.78+0.60 SSEC - 3911.87+0.94
STOCKS EUR:  FTSE100 - 10739.01+0.75 CAC40 - 8138.94+0.92
STOCKS EUR:  DAX - 25575.01+1.07
18/09/2026  CBA:  USD - 363.44-0.06 GBP - 485.52-1.02
18/09/2026  CBA:  EURO - 417.05-0.18
18/09/2026  CBA:  GOLD - 51041+458 SILVER - 749.29-7.37
«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ը ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է «ԱԼՖԱ» ԵՎ «ԲԵՏԱ» ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՓԱԹԵԹՆԵՐԸ
21/08/2013 14:07
Կիսվել

«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ը ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է «ԱԼՖԱ» ԵՎ «ԲԵՏԱ» ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՓԱԹԵԹՆԵՐԸ

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է ֆիզիկական անձանց համար բջջային կապի «Ալֆա» և «Բետա» հետվճարային սակագնային նոր փաթեթների գործարկման մասին:

Միանալով «Ալֆա» սակագնային փաթեթին` բաժանորդը կստանա 300 ելքային րոպե և 500 ՄԲ բջջային ինտերնետ, իսկ  «Բետա»-ին` 400 ելքային րոպե և 1024 ՄԲ բջջային ինտերնետ: «Ալֆա» և «Բետա» սակագնային փաթեթների ամսական վճարը կազմում է 3000 դրամ և 5000 դրամ համապատասխանաբար: Ելքային զանգերը դեպի ՀՀ և ԼՂՀ ֆիքսված հեռախոսացանցեր կազմում են 25 դրամ: «Ալֆա» և «Բետա» սակագնային փաթեթներում ելքային մեկ SMS-ի արժեքը Beeline ցանցում 5 դրամ է, ՀՀ այլ օպերատորների համարներին ուղարկված հաղորդագրության արժեքն կազմում է 15 դրամ, միջազգայինը` 20 դրամ:

«Նոր սակագնային փաթեթները նախատեսված են այն բաժանորդների համար, ովքեր շատ են շփվում և հաճախ զանգահարում ՀՀ և ԼՂՀ բջջային կապի բոլոր օպերատորներին, ինչպես նաև ակտիվորեն օգտվում են բջջային ինտերնետից: Կցանկանայի նշել, որ  «ԱրմենՏել» ընկերությունը շարունակում է իրականացնել սոցիալական ուղղվածություն ունեցող սակագնային քաղաքականություն` առաջարկելով արդիական, խելամիտ, որակյալ և պարզ սակագներ, որոնք կօգնեն մեր հաճախորդներին իրականում գնահատել մեր  ծառայությունների հարմարավետությունը և մատչելիությունը Beeline ծառայություններից օգտվելիս», – նշել է  «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Ալֆա» և «Բետա» հետվճարային սակագնային փաթեթների բաժանորդներին հասանելի է «Beeline Bonus» ծրագիրը: Նոր սակագնային փաթեթների միացումը 0 դրամ է, անցումները բաց են:

Հավելյալ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում կամ ընկերության մոտակա վաճառքի և սպասարկման գրասենյակում:

18/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.44
-0.06
Եվրո (EUR)
417.05
-0.18
Ռուբլի (RUR)
4.3123
+0.0049
Լարի (GEL)
139.53
-0.01
51041
+458
Արծաթ
749.29
-7.37