
OpenAI-ը երկրորդային բաժնետոմսերի վաճառքի ծավալը մեծացրել է մինչև 10.3 միլիարդ դոլար
OpenAI-ը որոշել է երկրորդային բաժնետոմսերի վաճառքի ծավալն ավելացնել ավելի քան 4 միլիարդ դոլարով, ինչի արդյունքում ընդհանուր գումարը կհասնի մոտ 10.3 միլիարդ դոլարի: Այս մասին հաղորդում է CNBC-ն՝ հղում անելով աղբյուրին։
Երկրորդային վաճառքի շրջանակում ChatGPT-ի ստեղծողի ներկայիս և նախկին աշխատակիցները հնարավորություն կունենան վաճառել իրենց բաժնետոմսերը։
Աղբյուրի տվյալներով՝ OpenAI-ի բաժնետոմսերի սեփականատեր աշխատակիցները, որոնք դրանք պահում են ավելի քան երկու տարի, պետք է մինչև սեպտեմբերի վերջ որոշեն՝ մասնակցելու են արդյոք այս գործարքին։ Տեղաբաշխումը նախատեսված է հոկտեմբերին։
Վաճառքից հետո OpenAI-ի գնահատված արժեքը կարող է կազմել 500 միլիարդ դոլար։ Այս տարվա սկզբին անցկացված ներդրումների վերջին փուլի ժամանակ ընկերությունը գնահատվել էր 300 միլիարդ դոլար։
OpenAI բաժնետոմսերի պոտենցիալ գնորդների թվում են SoftBank Group, Dragoneer Investment Group, Thrive Capital, MGX և T. Rowe Price ընկերությունները:
Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։