Բիզնես

USD BUY - 366.00+0.00 USD SELL - 368.50+0.00
EUR BUY - 418.00+2.00 EUR SELL - 422.00+1.00
OIL:  BRENT - 71.94-0.44 WTI - 68.78-0.35
COMEX:  GOLD - 4174.60+0.86 SILVER - 62.40-0.32
COMEX:  PLATINUM - 1651.90-0.79
LME:  ALUMINIUM - 3179.50-1.64 COPPER - 13357.50-0.10
LME:  NICKEL - 16699.00-2.75 TIN - 50553.00-1.17
LME:  LEAD - 1903.50-1.58 ZINC - 3472.00-0.57
FOREX:  USD/JPY - 161.37+0.11 EUR/GBP - 1.1433-0.05
FOREX:  EUR/USD - 1.1433-0.05 GBP/USD - 1.3351-0.04
STOCKS RUS:  RTSI - 914.90+0.32
STOCKS US: DOW JONES - 52900.07+0.00 NASDAQ - 25832.67+0.00
STOCKS US: S&P 500 - 7483.24+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 69744.07+1.47 TOPIX - 4064.60+1.24
STOCKS CHINA:  HANG SENG - 23350.03+1.28 SSEC - 4043.64+0.37
STOCKS EUR:  FTSE100 - 10679.03+0.25 CAC40 - 8508.07+0.39
STOCKS EUR:  DAX - 25779.31+0.78
03/07/2026  CBA:  USD - 367.79-0.41 GBP - 491.18+0.3
03/07/2026  CBA:  EURO - 421.01+0.93
03/07/2026  CBA:  GOLD - 48827+416 SILVER - 705.23+15.67
ԵՀ-ն տուգանել է Google-ին 2.95 միլիարդ եվրոյով
08/09/2025 16:07
Կիսվել

ԵՀ-ն տուգանել է Google-ին 2.95 միլիարդ եվրոյով

Եվրոպական հանձնաժողովը տուգանել է ամերիկյան Google ընկերությանը 2.95 միլիարդ եվրո՝ գովազդային բիզնեսում հակամրցակցային գործելակերպի համար։

ԵՀ-ի հայտարարության մեջ նշվում է, որ Google-ը չարաշահել է իր գերիշխող դիրքը՝ գերակայություն տալով սեփական գովազդային ծառայություններին, և որ պետք է դադարեցնի այս գործելակերպը։ Ընկերությունը 2014 թվականից մինչ օրս օգտագործում է իր դիրքը՝ վնասելով մրցակիցներին և առցանց հրատարակիչներին:

«Իրական ազատությունը նշանակում է հավասար պայմաններ, որտեղ բոլորը մրցում են հավասար հիմքերի վրա, իսկ քաղաքացիները ունեն իրական ընտրության իրավունք», – հայտարարել է ԵՄ հակամենաշնորհային քաղաքականության կոմիսար Թերեզա Ռիբերան։

IDram

Ընկերությունն ունի 60 օր՝ հանձնաժողովին իր ծրագրերը ներկայացնելու համար՝ ցուցումներն իրականացնելու ուղղությամբ։

«Google-ը պետք է առաջարկի լուրջ քայլեր շահերի բախումը լուծելու համար, և եթե դա չանի, մենք առանց հապաղելու կձեռնարկենք վճռական միջոցներ», – ասել է Ռիբերան։

Մինչդեռ Google-ում հայտարարել են, որ մտադիր են բողոքարկել ԵՀ-ի որոշումը: Այս մասին գրում է Reuters-ը։

Ընկերության փոխնախագահ Լի-Էն Մալհոլանդը նշել է, որ ԵՀ-ն «կիրառում է անհիմն տուգանք և պահանջում փոփոխություններ, որոնք վնաս կհասցնեն հազարավոր եվրոպական ընկերությունների՝ բարդացնելով նրանց համար շահույթ ստանալը»:

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

03/07/2026
դրամ
Դոլար (USD)
367.79
-0.41
Եվրո (EUR)
421.01
+0.93
Ռուբլի (RUR)
4.7586
+0.0375
Լարի (GEL)
139.29
+0.02
48827
+416
Արծաթ
705.23
+15.67