Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 408.00+0.50
OIL:  BRENT - 93.83-9.10 WTI - 86.94-9.10
COMEX:  GOLD - 4115.00+4.76 SILVER - 52.12+5.10
COMEX:  PLATINUM - 1534.00+9.88
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.97+0.22 EUR/GBP - 1.1258+0.09
FOREX:  EUR/USD - 1.1258+0.09 GBP/USD - 1.349+0.18
STOCKS RUS:  RTSI - 931.72-1.27
STOCKS US: DOW JONES - 53356.12+3.03 NASDAQ - 25736.51+1.44
STOCKS US: S&P 500 - 7688.62+1.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 61077.90-1.79 TOPIX - 3940.39+1.16
STOCKS CHINA:  HANG SENG - 24796.98+3.67 SSEC - 3689.91+0.10
STOCKS EUR:  FTSE100 - 10829.21+1.79 CAC40 - 8177.89+1.96
STOCKS EUR:  DAX - 26437.67+2.22
05/11/2026  CBA:  USD - 360.4+0.28 GBP - 485.13-0.28
05/11/2026  CBA:  EURO - 404.66-0.37
05/11/2026  CBA:  GOLD - 46787+1208 SILVER - 602.41+35.02
OpenAI-ը կնքել է 300 մլրդ դոլար արժողությամբ պայմանագիր՝ Oracle-ից հաշվարկային հզորություններ գնելու համար
11/09/2025 18:13
Կիսվել

OpenAI-ը կնքել է 300 մլրդ դոլար արժողությամբ պայմանագիր՝ Oracle-ից հաշվարկային հզորություններ գնելու համար

Ամերիկյան OpenAI ընկերությունը, որը ստեղծել է ChatGPT չաթբոտը, հինգ տարով 300 մլրդ դոլար արժողությամբ պայմանագիր է կնքել՝ Oracle Corp.-ից հաշվարկային հզորություններ ձեռք բերելու համար: Այս մասին գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։

Սա համարվում է պատմության ընթացքում ամենամեծ պայմանագրերից մեկը ամպային ոլորտում, որը ցույց է տալիս, որ ԱԲ ընկերությունների ծախսերը տվյալների կենտրոնների հզորությունների վրա շարունակում են ռեկորդներ սահմանել։ Պայմանագրով նախատեսվում է, որ OpenAI-ը պարտավորվում է վճարել գումար, որը զգալիորեն գերազանցում է ստարտափի ներկայիս եկամուտները։

Ըստ համաձայնագրի՝ 2027 թվականից Oracle-ը պետք է մատակարարի 4.5 ԳՎտ հաշվարկային հզորություն։

IDram

Oracle-ի բաժնետոմսերն աճել են 36%-ով։ Ընկերությունը, որը հրապարակել էր իր ֆինանսական առաջին եռամսյակի հաշվետվությունը, հայտնել է, որ պայմանագիրը իրեն եկամուտ կբերի 317 մլրդ դոլար, սակայն չի բացահայտել պատվիրատուի անունը։

Բաժնետոմսերի աճը Oracle-ի ղեկավար Լարի Էլիսոնի կարողությունը մեկ օրում ավելացրել է 89 մլրդ դոլարով՝ հասցնելով այն 383 մլրդ դոլարի՝ ըստ Bloomberg Billionaires ինդեքսի։ Օրվա ընթացքում նա անգամ առաջ է անցել Tesla Inc.-ի ղեկավար Իլոն Մասկից, դառնալով աշխարհի ամենահարուստ մարդը, սակայն բորսայի փակման պահի արդյունքներով զբաղեցրել է երկրորդ տեղը։

WSJ-ի տվյալներով՝ OpenAI-ի տարեկան եկամուտը կազմում է մոտ 10 մլրդ դոլար, ինչը շատ ավելի քիչ է, քան պայմանագրով նախատեսված 60 մլրդ դոլար տարեկան վճարումներն Oracle-ին։ Առաջին տարում ընկերությունը պետք է վճարի ավելի քան 30 մլրդ դոլար, իսկ հետագա տարիներին վճարումները կաճեն՝ նոր տվյալների կենտրոնների շահագործման մեկնարկի հետ միասին։

Տարիներ շարունակ OpenAI-ն ապավինում էր բացառապես իր գործընկեր Microsoft Corp.-ի հաշվարկային հզորություններին, սակայն վերջերս ստացել է թույլտվություն նոր մատակարարների որոնման համար՝ հզորությունների աճող պակասի պայմաններում։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

05/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.4
+0.28
Եվրո (EUR)
404.66
-0.37
Ռուբլի (RUR)
4.4134
+0.0187
Լարի (GEL)
138.98
+0.37
46787
+1208
Արծաթ
602.41
+35.02